«Վարչապետը Գերմանիայում արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, իսկ ԱԺ-ում սերն է պակասել»
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով հարցին, որ Աժ–ում պակասել է սերը՝ հայտարարել է, որ իրենց դեմ սանձազերծված է մի արշավ, որն անցել է բոլոր կամիր գծերը և դրա պատճառն այն է, որ համաձայն չեն իշխանությունների հետ։
Իրենց կուսակցության դեմ ծավալած արշավի հեղինակները մեղադրում են իրենց, թե փորձ է արվում խլել հեղափոխությունը ժողովրդից։
Նշելով, որ նման վարքը խոսում է նրանց վատ որակի մասին՝ Մարուքյանը հայտարարեց, որ հեղափոխությունը ոչ մեկը չի ցանկանում խլել և այն հնարավոր չէ, քանի որ կայացել է։
«Հեղափոխության արդյունքում բացված պատուհանը պետք է օգտագործել բարեփոխումների համար, այլ ոչ թե անընդհատ ասել՝ վայ վազելով եկեք այստեղ՝ խլում են, եկեք այս մի կողմ՝ այս կողմից են խլում։ Հո Մանուշակ մանկապարտեզը չէ»,– հայտարարել է Մարուքյանը։
Ըստ բանախոսի, ֆեյսբուքում իրենց դեմ գրվող 50 ստատուսին իրենք պատասխանում են 5–ով և այսօր, օրվա խորհրդով առաջնորդվելով, հայտարարելու են սիրո մորաթորիում և չեն պատասխանելու այդ ստատուսներին։
Մարուքյանը հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում Գերմանիայում վարչապետի արած այն հայտարարությունը, թե սահմանադրական դատարանը կուսակցականացված է և այդ կառույցը կասկածի տակ է դնում կամ խոչընդոտում է ինստիտուցիոնալ բարեփոխումների ողջ օրակարգը Հայաստանում։
Նրա խոսքով, հնարավոր չէ հրապարակել մի դեպք, որը ՍԴ–ն տապալել է։ Իրականությունը չի համապատասխանում նաև վարչապետի մեկ այլ պնդում, թե ՍԴ–ն կուսակցականացված է, և չի կարելի միայն Հրայր Թովմասյանի պատճառով վիրավորել բոլոր դատավորներին։
Հարակից հրապարակումներ`
- Ամենակարևոր հարցերից մեկը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում առաջընթաց ունենալն է.Մերկել
- Մեր հանդիպման զգալի մասը նվիրելու ենք տնտեսական օրակարգին.Փաշինյան-Մերկել հանդիպում
- Բադասյան. Եթե ՍԴ դատավորները ճնշում են տեսնում որևէ կողմից իրենց նկատմամբ, կարող են դիմել վարչապետին
- Դավիթ Հարությունյան. ՍԴ-ն հլու-հնազանդ կառույց դարձնելու համար իշխանություններն անում են չմտածված քայլեր
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները