Որ խմիչքն է նախընտրելի ռոմանտիկ հանդիպումների ժամանակ
Սիրո տոնի ընթացքում նախընտրելի է խմել շամպայն կամ այլ փրփրավոր ոգելից խմիչքներ։ Այս մասին գրում է lenta.ru-ն։
Նմանատիպ խմիչքների հետ մասնագետները խորհուրդ են տալիս ուտել պանիր, մրգեր և ընկույզ։
Ռոմանտիկ երեկոյի համար սպիտակ գինի ընտրելիս պետք է սեղանին լինի անյուղ միս, ձուկ կամ թռչնամիս։
Կարմիր գինու դեպքում սեղանին կարող է լինել բադ, խորոված միս կամ մսով ուտեստ՝ համեմված որևէ սոուսով։ Պետք է հիշել, որ կարմիր գինին խմում են լայնաբերան բաժակով։
Եթե ռոմանտիկ ընթրիքին մատուցվում է պիցցա կամ սուշի, ապա պետք է ընտրել վարդագույն գինի։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին