Թուրքիան 400 հատուկջոկատայինների է ուղարկել Իդլիբի հետ սահման
Թուրքական զորքերը 400 հատուկ նշանակության ստորաբաժանում են ուղարկել Իդլիբի սահման։ Այս մասին գրում է ria.ru-ն։
Նշվում է, որ անցած շաբաթվա ընթացքում Թուրքիան ակտիվորեն զենք ու զրահատեխնիկա է տեղափոխել Իդլիբի հետ սահման:
Երկուշաբթի օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ սիրիական բանակի կողմից Իդլիբի դիտակետում հրետակոծման հետևանքով 5 թուրք զինվոր է սպանվել, հինգը վիրավորվել են:
Ավելի վաղ՝ փետրվարի 10-ին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սիրիական բանակի կողմից Իդլիբի դիտակետը հրետակոծելու հետևանքով 5 թուրք զինվոր է սպանվել, ևս 5-ը՝ վիրավորվել: Ի պատասխան՝ թուրքական զինուժը հարվածել է սիրիական բանակի 115 թիրախների, և վնասազերծել սիրիացի 101զինծառայողի։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հայտարարել է Իդլիբում 63 սիրիացի զինվորականների չեզոքացման մասին
- Սիրիական բանակը Իդլիբում շրջապատել է թուրքական 4 դիտակետերը