Իրավունք 14:14 14/02/2020 Հայաստան

Գրիգորի Մուրադյան. Սահմանադրական պետությունն անհամատեղելի է ծայրահեղական պոպուլիզմի հետ

«Այս հանրաքվեի անցկացման հետևանքները լինելու են հիմնարար, դրանց հաղթահարման համար անհրաժեշտ կլինի առնվազն մեկ տասնամյակ»,-ասաց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես կարելի է գործընթացն ընկալել իրավագիտության տեսանկյունից, Գ. Մուրադյանը ցավով նշեց՝ իրավագիտությունը Հայաստանում վերջնականապես տապալված է։

«Գուցե դեռ ոչ իրավաբանությունը՝ որպես այդպիսին, բայց իրավագիտության մասին այլևս որևէ խոսք լինել չի կարող, քանի դեռ այս գործընթացներում տեղի չունենա բեկում ու շրջադարձ, և մենք վերահաստատենք, առանց չափազանցության, սահմանադրական կարգը մեր պետությունում և իրավական պետության տարրական իրավաընկալումը»,-նշեց բանախոսը։

Գ. Մուրադյանն ընդգծեց, ժամանակակից սահմանադրական պետությունն իր արժեհամակարգով ու ինստիտուտներով անհամատեղելի է ծայրահեղական պոպուլիզմի հետ։

«Շատերը Սահմանադրական դատարանի դեմ իրականացվող բիրտ ոտնձգությունները կապում են կոնկրետ գործերի հետ, ինչ-ինչ խնդիրների հետ։ Իհարկե, դրանք նույնպես կարող են արդարացված լինել։ Բայց իրականում  ծայրահեղական պոպուլիզմն ու սահմանադրական պետությունն անհամատեղելի են։ Սահմանադրական դատարանը՝ որպես Սահմանադրության բարձրագույն պահպան, պետք է այդ արժեհամակարգը պահպանի ցանկացած ոտնձգությունից։

Ծայրահեղական պոպուլիզմի հիմքում դրված է  սեգրեգացիան, այսինքն՝ բաժանումը, պառակտումը տարբեր մասերի։  Եթե չկա կոռումպացված ռեժիմ, մեկ այլ  թշնամի,... անպայման այդ թշնամին պետք է լինի, հակառակ դեպքում, ծայրահեղական պոպուլիզմի գոյատևման շանսերը հավասարվում են զրոյի։ Քաղաքացիական համերաշխությունը, սոցիալական արդարությունը, լիբերալիզմը, որոնք դրված են ժամանակակից սահմանդրությունների հիմքում, անհամատեղելի են ծայրահեղական պոպուլիզմի հետ»,-մանրամասնեց իրավաբանը։

Նրա տպավորությամբ, այս փոփոխություններով Հայաստանը հետ է շպրտվում ոչ թե Խորհրդարային Հայաստանի, այլ ցավոք սրտի նախորդ դարի 30-ական թվականներ, երբ նույն կարգախոսներով ոչնչացվում էին այլախոհներ, մարդկանց տարբեր խմբեր։ Նա վստահություն հայտնեց, որ բանը դրան չի հասնի։

Գրիգոր Մուրադյանը քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ Սահմանադրության 7-րդ գլուխն ինքն է շարադրել, ապա խոստովենաց, այն գրելու ընթացքում իր մտքով անգամ չի անցել, որ իրավական պետությունում ՍԴ ու ցանկացած այլ դատավորի անփոփոխելիությունը չի կարող լինել երաշխավորված, քանի որ այդպես է կարծում, իրենց ընկալմամբ, օրինակ ժողովուրդը։

«Սա աներևակայելի ընկալում է, եթե նման ընկալում լիներ, ապա 213 հոդվածն ավելի պարզ կշարադրվեր։ Իհարկե դա խոչընդոտ չէր կարող դառնալ, որ այն փոխվեր, բայց ավելի պարզ ու հստակ կգրվեր հատուկ այն անձանց համար, ովքեր չեն ընկալում, թե ինչ է ժամանակակից սահմանադրական պետությունը, որ հնարավոր չէ դադարեցնել անփոփոխելի դատավորի լիազորությունները, եթե նա հրաժարական չի տվել կամ եթե նրա հանդեպ քրեական վարույթում չի կայացվել դատավճիռ ու չի մտել օրինական ուժի մեջ»,-ասաց նա։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:02
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է հաստատվել
Արցախում հունվարի 27-ին կատարվել է 54 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները  նախկինում...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Ամեն ինչ կտայի, որ ձեր սեղանը ես գցեի
Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերոսների ծնողները հավատում են՝ երկրային կյանքում ծառայակից ընկերներով հիմա բանակի տոնն են նշում։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Առավոտ շուտ եկել, հերթական անգամ պղծել են Եռաբլուրն ու փախել. Պավլիկ Մանուկյան
«Բանակը չի պարտվել: Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը դավադիրներից, անունակներից, որովհետև 30 տարուց ացելի մենք բանակը թողեցինք...
Աղբյուր` Panorama.am
12:35
Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Վրաստան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Վրաստան:...
Աղբյուր` Panorama.am
12:25
ՆԱՏՕ-ն սպասում է Բայդենի արձագանքին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը`Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով պաշտպանության ծախսերը մեծացնելու...
Աղբյուր` Panorama.am
12:16
Կաննի կինոփառատոնը տեղափոխվեց հուլիս ամիս
Կաննի կինոփառատոնը, որը պետք է տեղի ունենար մայիսին, հետաձգվել է այս տարվա հուլիսի 6-17-ը: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել են...
Աղբյուր` Panorama.am
12:15
Լեհաստանում աբորտի արգելքն ուժի մեջ մտավ ու սկսվեցին ցույցերը
Լեհաստանի Սահմանադրական դատարանի աբորտներն արգելելու (մոր կյանքին և առողջությանը չսպառնող պատճառներով) մասին որոշումը Պաշտոնական տեղեկագրում...
Աղբյուր` Panorama.am
12:08
Արշավիր Ղարամյան. Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը
Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է. «Հայ ժողովուրդը Հունվարի 28-ը տարիններ շարունակ...
Աղբյուր` Panorama.am
12:03
Ինձ համար բանակի հիմնադրման օրը մեծ և սուրբ խորհուրդ ունի, և ես դրանից ցած չեմ իջնելու. Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
«Բանակը մեր սրտերում է, մեր հոգիներում է, մեր էության մեջ է: Բանակը մեր առաքելությունն է, մեր խոնարհումն է, մեր հերոսություն է»,-...
Աղբյուր` Panorama.am
11:52
Որ մթերքները կարող են հիշողության կորուստ առաջացնել
Բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան ներկայացրել է այն մթերքները, որոնք կարող են հիշողության կորուստ առաջացնել, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
11:45
«Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին». նոր գիրք, նոր փաստեր
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ)  նախաձեռնությամբ տպագրվել է «Հայերի մասնակցությունը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Էլինար Վարդանյան. Իհարկե հնարավոր է
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը. «Ռ. Քոչարյանի երեկվա հարցազրույցից տարբեր մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Հայաստանում առաջին անգամ կինը ստացել է մասնավոր օդաչուի արտոնագիր
Հայաստանում առաջին կինը ստացել է մասնավոր օդաչուի արտոնագիր, նրա անունը Դիանա է։ Այս մասին թվիթերում գրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
11:28
Բերնի Սանդերսը երդմնակալության իր լուսանկարով վաստակել է գրեթե 2 միլիոն դոլար
Սենատորի համար թաթմանները գործել էր Վերմոնտի տարրական դպրոցի ուսուցիչ Ջեն Էլիսը:
Աղբյուր` Panorama.am
11:25
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Մեր գերիների վերադարձի համար քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը
«Եկեղեցին կարելի ջանքեր գործադրում է, որպեսզի կարողանա նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ 51 հազար 408 հայրենազրկված արցախցի տեղափոխվել է Ստեփանակերտ
Ռուսական խաղաղապահ զորակազմը Արցախում շարունակում է առաջադրանքներ կատարել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած տեղեկատվական ամփոփաթերթի մեջ:...
Աղբյուր` Panorama.am
11:07
Չինացի բժիշկները սկսել են ՊՇՌ թեստ անել նաև հետանցքից
Չինացի բժիշկները սկսել են կորոնավիրուսի հայտնաբերման համար հետանցքից նմուշառում անել, նրանց կարծիքով, այս մեթոդը ավելի ճշգրիտ է՝ համեմատած...
Աղբյուր` Panorama.am
11:02
«Որտե՞ղ եմ ասել, որ Շուշին ադրբեջանական է». Նիկոլ Փաշինյան
Բանակի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական վերնախավն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
10:59
ԱՀԿ տնօրենը ԵԽԽՎ-ում․ Պատվաստանյութերի արդարությունը պարզապես բարոյական հրամայական չէ
ԵԽԽՎ-ն ընդունեց լայնածավալ զեկույց` կազմելով մի շարք էթիկական, իրավական և գործնական առաջարկներ Covid-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգ և...
Աղբյուր` Panorama.am
10:48
Վարուժան Ավետիքյան. Մենք չունենք գումարներ, բայց նաև պլան Բ չունենք
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի առաջ կանգնած մարտահրավերների, դրանց լուծման ուղիների, վարչական ծախսերի, խորհրդի փոփոխության պատճառների...
Աղբյուր` Panorama.am
10:41
Գարեգին Երկրորդ. Երկիրն երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել
Վեհափառի խոսքով, անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ այդպես անհանգստացնող, տագնապեցնող չի եղել մեր ժողովրիդ համար:
Աղբյուր` Panorama.am
10:38
Էնթոնի Բլինքենի հետ Ամերիկան մեծ հույսեր է կապում արտաքին քաղաքականության բնագավառում
ԱՄՆ-ի Սենատի կողմից հաստատում ստանալուց հետո, Էնթոնի Բլինքենը դառնում է երկրի 71-րդ պետքարտուղարը: Դեմոկրատները նրան համարում են Թրամփի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
10:28
Արտյոմ Եղոյան. «23 տարեկան եմ ու արդեն 21 տղա ունեմ»
Համեստ, լռակյաց, խոհուն և բարի...։ Այս բառերով են ընկերներն ու հարազատները բնութագրում Արցախյան վերջին պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Արտյոմ...
Աղբյուր` Panorama.am
10:16
Արթուր Վանեցյան. Շրջադարձային հունվարի 28
«Մեր բանակի հրամանատարներին, զինվորներին, սպաներին մենք պետք է այսօր շնորհավորենք և ցույց տանք, որ գնահատում ենք նրանց արածը՝ աննկարագրելի հերոսությունները, անձնուրացությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:04
Սերժ Սարգսյան. Հայո՛ց բանակ, դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է
«Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր` դասեր քաղելով անցյալից»:
Աղբյուր` Panorama.am
10:03
Արցախում որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն
Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3...
Աղբյուր` Panorama.am
09:55
Ռոբերտ Քոչարյան. Ընտրություններին մասնակցելու և կրելու ենք
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, ունեն քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, կա նաև թիմ։
Աղբյուր` Panorama.am
09:52
«Ժողովուրդ». Պատգամավորները հույս ունեն, որ գոնե Սիմիդյանը խմբակցության ղեկավար չի նշանակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում այս օրերին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը
15:26 26/01/2021

Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}