Հասարակություն 19:15 14/02/2020 Հայաստան

Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն է տվել Մայր Աթոռում ծառայող նորապսակ սարկավագներին

Փետրվարի 14-ին 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին` Տեառնընդառաջին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Ս. Գայանե վանքում։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  տեղեկատվական համակարգից: 

Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Ս. Պատարագի իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ մասնավորաբար նշելով. «Այսօրվա սուրբգրային մեր ընթերցումները հետաքրքիր կերպով ներկայացնում են ոչ թե մեր պատկերացրած  բառի բացատրությունը, այսինքն՝ գնալ Տիրոջն ընդառաջ, այլ այն, որ Տերն է գալիս մարդկանց ընդառաջ: Երբ ընթերցում ենք Պողոս առաքյալի թուղթը,  տեսնում ենք, որ իսկապես մենք այլևս  ծառա չենք, մենք այլևս զավակն ենք Աստծո, հետևաբար Աստված գալիս է մեզ ընդառաջ, որպեսզի իր որդեգրությունը տա մեզ: Տեր Հիսուս Քրիստոս չի սպասում, որ նախ մենք գնանք Նրան ընդառաջ, այլ Աստված ինքն է գալիս ընդառաջ: Այսօր իսկապես 40 օրական Քրիստոս եկել է տաճար և մեզանից է սպասում, որ պահենք իրեն մեր սրտի տաճարների մեջ: Պողոս առաքյալի խոսքերով, թե «Այս բանն եմ ասում ձեզ,  որքան ժամանակ, որ ժառանգը երեխա է, ավելին չէ քան ծառան, թեպետ և ամեն ինչի տեր է»:

Այս խոսքով սիրելիներ մենք ունենք Քրիստոսի ներկայությունը  մեր կյանքի մեջ, սակայն արդյո՞ք ունենք ցանկություն որդեգրվելու Աստծուն: Այսօր Քրիստոս առաջին քայլն է անում, երբ գալիս է մեր կյանք, մեր տաճար: Հաջորդ քայլը մերն է: Որքան պահանջվում է՝ պետք է սպասես, որ Աստված մեկ օր պետք է գա և այդ նույն հույսով նաև յուրաքանչյուրս պետք է լցված լինենք»։
Գարեգին վարդապետը հավատացյալներին հիշեցրեց նաև, որ Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր։

Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նաև Մայր Աթոռում ծառայող նորապսակ սարկավագներին իրենց կողակիցների հետ՝ բերելով նրանց իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները տոնի առիթով։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:35
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի
Այն տևում է 48 օր։ Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Աղբյուր` Panorama.am
09:28
Ավստրիան դադարեցնում է գնացքների երթևեկությունն Իտալիայի հետ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով
Նախօրեին Ավստրիան դադարեցրեց բոլոր գնացքների երթևեկությունը դեպի Իտալիա և Իտալիայից այն բանից հետո, երբ տեղեկացվել էր, որ 2 ուղևորների մոտ առկա...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Աղբյուր` Panorama.am
09:15
Վենետիկի դիմակահանդեսը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով
Հետաձգվել է նաև Իտալիայի A սերիայի մի քանի խաղ։
Աղբյուր` Panorama.am
09:00
Սկսվում է Մեծ պահքը
Այն տևում է 48 օր։ Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Աղբյուր` Panorama.am
19:50
Հայաստանը երկու շաբաթով կփակի Իրանի հետ սահմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իրանում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես...
Աղբյուր` Panorama.am
10:56
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացել են Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Աղբ վերամշակող» թափառող շների մասին
Եվրոպական շատ երկրներում, ինչպես նաև Կանադայում և ԱՄՆ-ում թափառող կենդանիների խնդիրը արմատապես լուծվել է. Փողոցներում թափառող կենդանի պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Հայաստանի երկու քաղաքներում՝ Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է։ Վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Գիտնականները պարզել են, որ Երկիրը ձևավորվել է ավելի արագ, քան նախկինում էին կարծում
Իզոտոպի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ Արևային համակարգի ստեղծման մեկնարկին մեր մոլորակը ձևավորվել է շատ արագ `ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հրապարակվել են լավագույն նուդիստական լողափերի անունները
Աշխարհի լավագույն նուդիստական լողափը գտնվում է Իսպանիայում՝  Playa de Bolonia-ն է։  Այս մասին հավաստում է զբոսաշրջիկների համար...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հրապարակվել է Իդլիբում ապստամբների հարձակումը հետ մղելու տեսանյութը
Սիրիական SANA գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հետ մղվում գրոհայինների հարձակումը Սարակիբից արևմուտք գտնվող...
Աղբյուր` Panorama.am
18:54
Մյասնիկյան պողոտայում ավտոքարշակը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել
Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 9.1%-ով աճել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվար-դեկտեմբերին  հանրապետությունում արտադրվել է 13 մլն 253.6...
Աղբյուր` Panorama.am
18:21
Հակոբ Արշակյան. Մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաև առաջիկայում
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովի բացմանը
Աղբյուր` Panorama.am
18:09
Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 17:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը Բուն Բարեկենդանն է
Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակի:
Աղբյուր` Panorama.am
17:48
Antifake. ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար
Antifake-տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում տարվա սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ի Կ-14-Ա և Կ-15-Ա կարգադրություններով...
Աղբյուր` Panorama.am
17:35
ԱՄԷ-ում կորոնավիրուսով հիվանդ իրանցիներ են գրանցվել
Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկու նոր դեպքի գրանցման մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հասմիկ Պապյան. Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ սրտացավ գրառումների պատճառը պաշտոն չստանալն է
Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է՝ պաշտոն ստանձնել ոչ կարող էր, ոչ էլ ուզում...
Աղբյուր` Panorama.am
17:10
Կինոյի հանճարի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
«Ինձ համար մեծագույն ուրախություն էր դիտել Փելեշյանի ֆիլմերը, հատկապես «Տարվա եղանակները»: Այս ֆիլմն ինձ ստիպեց այլ կերպ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ախալքալաքի նախակրթարանները կսկսեն գործել երկուշաբթի օրվանից
Գրիպի վիրուսի պատճառով մանկապարտեզներում հաճախականությունը եղել է 27%, հիվանդ են եղել թե ուսուցիչները, թե երեխաները, այդ իսկ պատճառով փետրվարի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ասկերանում պահածոյացված խավիարից թունավորում է տեղի ունեցել
Փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
16:20
Երևանի 17-ամյա բնակչուհին ռուսական կեղծ թղթադրամներով Կապանում գնումներ է կատարել
Փետրվարի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
16:08
Թաթուլ Մանասերյան. Կառաջարկեմ մի բանաձև, որը կօգնի զարգացնել հատկապես արտահանումը
«Եթե երկիրը նախահարձակ է, լուրջ է վերաբերում իր պարտականություններին, ապա կարող է ճեղքում մտցնել կառույցում և ունենալ առաջընթաց»,-...
Աղբյուր` Panorama.am
15:48
«Բռնել՝ բաց թողնելու» երևույթը՝ ըստ ոստիկանության պետի տեղակալի
«Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» խորագրով քննարկման ավարտից հետո լրագրողներին տված...
Աղբյուր` Panorama.am
15:35
ԱԺ նախկին փոխնախագահն առաջարկում է ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որ այժմ գտնվում է Չինաստանում, պնդում է՝ հարևան Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}