Քաղաքական 11:45 14/02/2020 Հայաստան

Քարդաշյանն օդում թողեց Փաշինյանի չելենջը

«Հայաստան» համահայկական հիմնադրամին ամեն ամիս 10 հազար դրամ նվիրելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին արձագանքել է 82 մարդ։ Նրանց մեծ մասը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են։

«Առցանց հետևելով մարտահրավերին, մենք հաշվարկել ենք 82 հանրային գործիչ, սակայն այս թիվը վստահաբար ավելին է, քանի որ մեր հայրենակիցները միշտ չէ, որ կիրառում էին #ArmeniaFundChallenge  հեշթեգը, ինչը բարդացնում է ամբողջական պատկեր հստակ ունենալը»,-Panorama.am-ի հարցման ի պատասխան հայտնեցին հիմնադրամից՝ տրամադրելով մարտահրավերին միացածների այս ցանկը։

Չելենջին մասնավորապես միացել են Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Աննա Հակոբյանը, Սիփան Փաշինյանը, ՔՊ-ական այլ  պատգամավորներ, մարզպետներ։ Ֆեյսբուքում մեծ ակտիվություն ցուցաբերող նախարարներն այս հարցում բավականին պասիվ են եղել, օրինակ ցանկում չկան Տիգրան Ավինյանի, Ռուստամ Բադասյանի, Էրիկ Գրիգորյանի,  Արայիկ Հարությունյանի, Զարուհի Բաթոյանի, Հակոբ Արշակյանի և այլոց անունները։

Ուշագրավ է, որ նվիրատվությանը միացել է ԿԳՄՍ-ի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, ով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով նախ ձերբակալվեց, ապա կալանավորվեց։

Գործադիր մարմնի ղեկավարի մարտահրավերին, ըստ հիմնադրամի տրամադրած տեղեկատվության, չեն արձագանքել ակտիվ ՔՊ-ականներ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի վերջին՝  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ուղիղ եթերում մարտահրավեր էր նետել աշխարհի 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Ալեքսիս Օհանյանին և Քիմ Քարդաշյանին։

«Սերժ, առաջին չելենջն ուղղված է քեզ, որ մտնես Himnadram.org կայք, համոզված եմ՝ դու բանկային քարտ ունես, և ամեն ամիս 10 հազար դրամ՝ մոտ 21 դոլար փոխանցվի հիմնադրամին։ Երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին, հարգելի Քիմ, ես դիմում եմ ձեզ, 22 դոլար, Քիմի դեպքում թող գեղեցիկ թիվ լինի, ամեն ամիս փոխանցվի հիմնադրամին։ Եվ երրորդը՝ Ալեքսիս Օհանյանին։Ալեքսիս, եղբայր, ես չելենջ եմ անում ձեզ, որ Himnadram.org կայքում կարգավորումներ անեք, որ ձեր քարտից ամեն ամիս 23 դոլար փոխանցվի հիմնադրամին: Բայց ամենակարևորն այն է, որ այս ամենն անեք հրապարակային ու դուք էլ ձեր հերթին մարտահրավեր նետեք ևս 3 հայի և այդպես շարունակ: Այսպես մենք կունենանք համահայաստանյան բյուջե, որը կծառայի Հայաստանի ու Արցախի նաև սփյուռքի հզորացմանը»,-ասել էր Փաշինյանը։

Նրա կոչին լիարժեք արձագանքել էր միայն Սերժ Թանկյանը, նա երեք ընկերների էր նշել՝ առաջարկելով միանալ նախաձեռնությանը։ Ալեքսիս Օհանյանը բավարարվել էր խոստումով, որ ամեն ամիս կփոխանցի գումարը, իսկ Քիմ Քարդաշյանն օդում կախված էր թողել Փաշինյանի չելենջը։ Չարձագանքելու փաստը հաստատեցին նաև հիմնադրամից։

Հարցին, այսօրվա դրությամբ  քանի՞ մարդ է ամեն ամիս փոխանցում 10 հազար դրամ, հիմնադրամից Panorama.am-ին ասացին. «Նվիրատվությունների մասին ամբողջական տեղեկությունը հրապարակվում է ամեն տարի հիմնադրամի տարեկան հանդեսում, որը հասանելի է հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ։ Այս տարի հոգաբարձուների խորհրդի նիստը կկայանա մայիսին։ Միայն առցանց նվիրատվությունների մասով, հիմնադրամի կայքում այս պահի դրությամբ գրանցված է 3448 նվիրատու, որոնցից 1458- ը միացել են մեկ գավաթ սուրճի, այն է պարբերական նվիրատվությունների համակարգին, իսկ մնացյալն ընտրել են մեկանգամյա նվիրատվության տարբերակը։ Պարբերական նվիրատվությունների գումարները տարբեր են՝ 10,000 դր, 15,000 դր, 23 ԱՄՆ դոլար, 25 ԱՄՆ դոլար, 10 եվրո, 30 եվրո և այլն»։

Մայիսին հիմնադրամի կայքում, խոստանում են, կհրապարակվի նվիրատուների ցանկը։

Հիմնադրամի մամլո խոսնակ Արմինե Թոխմախյանի գնահատմամբ, ԱՄՆ Արևմտյան ափի տարածքային մարմնի առցանց նվիրատվությունները աննախադեպ էին այս տարի։  Վարչապետի կոչից հետո հիմնադրամի տարածքային մարմնի կայքը գրանցել է շուրջ 1550 նվիրատու, որոնք գեներացրել են շուրջ 250-260 հազար ԱՄՆ դոլար գումար։

Ի դեպ, փետրվարի 12-ի  դրությամբ հավաքագրվել է 11,155,985 ԱՄՆ դոլար, որը դեկտեմբերի սկզբին հայտարարված թվից ավել է 920.138 ԱՄՆ դոլարով։ 

Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի կարգախոսն էր՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար արև ու ջուր համայնքներին»»։ Հավաքագրված գումարները հիմնականում ուղղվելու են խմելու ջրի հասանելիությանը և արևայնին վահանակների տեղադրմանը Արցախում և Հայաստանի որոշ համայնքներում։

Հ.Գ.Հրապարակումից մի քանի օր անց «Հայաստան համահայկական հիմնադրամից հայտնեցին՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը միացել է մարտահրավերին։

«Մեր բացթողումն է, որ տիկին Լենա Նազարյանի հրապարակային մասնակցությունը, վրիպել է Ձեզ տրամադրված ցուցակից»,- մասնավորապես նշեցին հիմնադրամից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}