Քաղաքական 13:15 14/02/2020 Հայաստան

Եթե հաջողվի «ոչ»-ի քարոզը ճիշտ իրականացնել, իրենք միանշանակ հաղթելու են. քաղտեխնոլոգ

«Դատական համակարգի և հատկապես ՍԴ-ի հետ կապված էպոպեան, որ սկսվել է անցյալ տարվա մայիսից, մոտենում է ավարտին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

Բադալյանի խոսքով, վերջին 6-7 ամիսների ընթացքում ՍԴ հարցը միշտ եղել է քննարկումների պիկում. «ՍԴ նախագահի դեմ քրեական գործեր, նրա ազգականների նկատմամբ այս կամ այն ձևով ճնշումների իրականացում, անգամ կաշառքի առաջադրում, հիմա էլ մոտենում ենք վերջնական հանգրվանին՝ ապրիլի 5-ի հանրաքվեին»,- ասաց Բադալյանը։

Ըստ քաղտեխնոլոգի, եթե մինչև փետրվարի 27-ը ՍԴ անդամները հրաժարական տան, միգուցե հանրաքվեի հարցը դուրս գա օրակարգից. «Մինչև հանրաքվե ուժերի դասավորվածությունն այժմ հետևյալն է՝ ՀՅԴ-ն քաղաքացիներին կոչ է անում չմասնակցել այս անօրինական գործընթացին, ՀՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցելու քարոզարշավին, ԲՀԿ-ն է մնացել, նա էլ հավանաբար չեզոքություն կդրսևորի»։

Բադալյանը նշեց, որ հանրաքվեն ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է։ Ըստ նրա, այս պահին իշխանությունների կողմից իրականացվելիք ռազմավարությունը լինելու է սևի և սպիտակի բաժանումը։

«Այսինքն՝ մերժենք անցյալը, ևս մեկ անգամ մերժենք Սերժին։ Երկու տարի անց «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսն է կրկին գործելու, իսկ դա փաստում է, որ այս 2 տարին անիմաստ է անցել։ Եթե 2 տարի անց դու, ըստ էության, նույն կարգախոսով ես առաջ գնում, նշանակում է, որ այս 2 տարում դու ոչինչ չես արել։ Որովհետև 2 տարի տրված էր դեպի ապագա նայելու համար, իսկ հիմա էլի դեպի անցյալ են գնում։ Անգամ ուզում են 2-րդ նախագահին էլ որևէ կերպ կապեն այս ամենին, թեև նա ՍԴ որևէ դատավորի չի առաջադրել։ Թե ոնց են կապելու, դժվար է ասել»,- նշեց Բադալյանը։

Վերջինիս խոսքով, 2018 թվականի ապրիլից հետո Նիկոլ Փաշինյանը ստեղծում է անձնիշխան համակարգ։ Որպես օրինակ, քաղտեխնոլոգը մատնանշեց Բելառուսում վերջին 30 տարիների իրավիճակը, ապա նշեց, որ նույնը կառուցելու նպատակ ունի Նիկոլ Փաշինյանը։

«Անձնիշխան համակարգի մեջ մտնում են պետական բոլոր մարմինները՝ անգամ ՏԻՄ-ը, ազդցիկ ՀԿ-ները, ինչպես օրինակ ֆուտբոլի ֆեդերացիան։ Էդ ամբողջը պետք է մտնի մեկ համակարգի մեջ և սպասարկի մեկ անձի՝ այս դեպքում վարչապետի շահը։ Այս պահին այդ համակարգը ամբողջովին ձևավորված չէ, մի քանի ինստիտուտ կա, որ դրա մեջ չէ։ Իսկ այդ անձնիշխան համակարգը չի հանդուրժում անկախ մարմինների գոյությունը, ու կապ չունի՝ դա կլինի ՀԿ, թե ոչ էական նշանակություն ունեցող խորհրդատվական մարմին, օրինակ՝ հանրային խորհուրդը։ Առավել ևս, այդ համակարգը չի հանդուրժում անկախ ինստիտուցիոնալ կառույցներին, ինչպիսին է ՍԴ-ը։

Այդ իսկ պատճառով, ՍԴ-ն ևս պետք է բերվի այդ համակարգ։ Եթե դա լինի, ապա կմնա մի քանի ինստիտուտ, որ անձնիշխան համակարգի մեջ չի՝ եկեղեցին, ԶԼՄ-ները և Արցախի իշխանությունը»,- նշեց Բադալյանը։

Ըստ Բադալյանի, անձնիշխան համակարգն ամեն ինչ  վերցնում է, ապա անցնում է կառավարման ավտորիտար ռեժիմի։ Դրնաից հետո համակարգը սկսում է ինքնամաքրվել, համակարգին օտար անդամները դուրս են մղվում. «Համակարգի ինքնմաքրման ընթացքում կարող են նաև որոշ իմքայլական պատգամավորներ դուրս մղվել։ Այգ գործընթացը լինելու է։ Այս պահին «Իմ քայլը» խմբակցությունը 100%-ով վերահսկվում է  վարչապետի կողմից, որովհետև միշտ կարևոր քվեարկություններին 88 ձայնը արդեն իր վերահսկողության տակ է»։

Բադալյանը նշում է, որ անձնիշխան համակարգի ստեղծման նպատակները կարող են տարբեր լինել. կան տեսակետներ, որ Արցախի հարցի կարտգավորման համար անհրաժեշտ է լինելու Հայաստանի բնակչության հավանությունը, և կախված նրանից՝ ՍԴ դատավորների ինչ կազմ կլինի, հնարավորություն կլինի հարցը իշխանության օգտին լուծելու. «ՍԴ ցանկալի կազմը թույլ կտա այդ հարցը դնել հանրաքվեի։ Կան նաև Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված հարցեր։ Սա ինքնանպատակ չի արվում»։

Քաղտեխնոլոգը նշում է, որ, ըստ էության, «ոչ»-ի քարոզով զբաղվելու է քաղհասարակությունը։

«Բայց եթե հաջողվի «ոչ»-ի քարոզը ճիշտ իրականացնել, իրենք միանշանակ հաղթելու են։ Որովհետև «այո»-ի դրդապատճառը շատ թույլ է։ «Ոչ»-ը պոտենցիալ հաղթող է, եթե կարողանա խելացի և ճիշտ աշխատել»,- ասաց Արմեն Բադալյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:00
Իմքայլականները տվեցին կառավարությանը «գործիքակազմ»
Զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը երկրորդը ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց
Աղբյուր` Panorama.am
22:50
ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամողջությամբ ընդունվեց խնդրահարույց փաթեթը ` 71 կողմ ձայնով
Ազգայիին ժողովն  երկրորդ արտահերթ նիստում   ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային...
Աղբյուր` Panorama.am
21:55
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ
Մարտի 31-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է  ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և...
Աղբյուր` Panorama.am
21:14
Էմին Ավետիսյանն ազատվել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էմին Ավետիսյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
21:09
Արցախ ընտրություններ. Անձնագրային և վիզաների վարչություն ու տարածքային անձնագրային ծառայություններ է դիմել 101 քաղաքացի
Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների ընթացքում, ժամը 08:00-20:00-ն ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ու...
Աղբյուր` Panorama.am
20:41
ԱՀ-ում 20.00-ին ավարտվել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
Արցախում   ժամը՝ 20.00-ին ավարտվեց համապետական  ընտրությունների քվեարկությունը: ԱՀ-ում նախագահական  և ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թուրքմենստանի իշխանությունները արգելել են օգտագործել «կորոնավիրուս» բառը. Gazeta.ru
Թուրքմենստանի իշխանությունները արգելել են  գործածել «կորոնավիրուս» բառը՝ երկրում խուճապը կանխելու համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
20:29
Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր.Է.Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի»  անդամ Էլինար Վարդանյանը վերլուծություն է տարածել, որում մասնավորապես անհանգստություն է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
20:25
COVID-19-ի բացված հաշվին փոխանցվել է ավելի քան 813 մլն դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
20:23
ԱՀ բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան
Արցախի առողջապահության նախարարությունից  Արցախի տեղեկատվական շտաբին փոխանցել են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր...
Աղբյուր` Panorama.am
20:19
Արցախում հանրային իշխանության մարմինների նկատմամբ գործում է 10-օրյա սահմանափակում
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության դեպքերի քանակի աճից, Արցախի Հանրապետության կառավարության՝...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մեր խորհրդարանական մեծամասնության պահվածքն անհասկանալի, անընդունելի, ավտորիտարիզմի տանող վարքագիծ է.Կոստանյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  ԱԺ արտահերթ նիստին : ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Ես չեմ պատրաստվում անձնական հեռահաղորդակցությունս բաց պահել ինչ-որ ՓԲԸ-ի կամ ՍՊԸ-ի աշխատողների համար.Բաբայան
 Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հարազատներ, ընկերներ, գործընկերներ, այդ թվում՝ լրագրողներ, խնդրում եմ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Դիտարկում եմ որպես անհարգալից վերաբերմունք հանրապետության գլխավոր քաղաքական ինստիտուտի՝ խորհրդարանի և խորհրդարանական խմբակցությունների նկատմամբ»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  ԱԺ արտահերթ նիստին։  ...
Աղբյուր` Panorama.am
20:07
ԱԻՆ ՓԾ շտապօգնության վարորդները վերջին օրերին տուն չեն գնում
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության շտապօգնության վարորդները վերջին օրերին տուն չեն գնում, Բժշկական ապահովման վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
20:03
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն՝ Իգոր Պոպով, Ֆրանսիա` Ստեֆան Վիսկոնտի և Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Էնդրյու Շոֆեր)...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՌԴ նախագահի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թեստավորվում է պարբերաբար: Նրա մոտ ամեն ինչ կարգին է: Այս մասին « Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով ԱՀ ոստիկանություն է դիմել 49 քաղաքացի
Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն և տարածքային անձնագրային...
Աղբյուր` Panorama.am
19:48
69 կողմ. ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը
Ազգայիին ժողովն  երկրորդ արտահերթ նիստում ընդունեց օրակարգում ընդգրկված երկու օրինագծերը: Մասնավորապես,  «Արտակարգ դրության...
Աղբյուր` Panorama.am
19:47
ԱՄՆ-ի «հետապնդումների» պատճառով Մադուրոն կոչ է անում աշխարհի առաջնորդներին աջակցել իրեն
ԱՄՆ-ը 15 միլիոն դոլար պարգևավճար է խոստացել այն  տեղեկությունների համար, որոնք կարող էին հիմք հանդիսանալ Վենեսուելայի նախագահի...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բացահայտվել է Վանաձորում ամիսներ առաջ կատարված ավազակային հարձակման դեպքը
2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքում գտնվող առանձնատան հարակից տարածքում...
Աղբյուր` Panorama.am
19:29
Իշխանությունը թքած ունի թե՛ պառլամենտարիզմի, թե՛ խորհրդարանական կառավարման երկիր ունենալու գաղափարների վրա.Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թքած ունենալու նուրբ...
Աղբյուր` Panorama.am
19:28
Աշխարհի առաջնորդները քաղաքացիներին գումար են փոխանցում, իսկ Էրդողանը իր հաշվեհամարն է տալիս քաղաքացիներին.Փայլան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռուստակապով անցկացրած կառավարության նիստից հետո հայտարարել է «Ազգային համերաշխության...
Աղբյուր` Panorama.am
19:21
Այսօր 357 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
19:19
ՀՀ ոստիկանությունը 10 օրով երկարաձգում է ԱՎՎ ու ենթակա տարածքային ստորաբաժանումների գործունեության դադարեցումը
Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են, ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արքայազն Հարրին և Մեգան Մարկլը սկսել են բրիտանական թագավորական ընտանիքից առանձին կյանք
«Արքայազն Հարրին և նրա կինը ՝ Մեգան Մարկլը պաշտոնապես վայր են դրել բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների...
Աղբյուր` Panorama.am
19:17
Վաղվանից կառավարության հակաճգնաժամային փաթեթների մի մասից շահառուները կկարողանան օգտվել.վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:09
Կրասնոդարի օդանավակայանում բացվել է Հաղթանակի 75-ամյակի ցուցահանդեսը
Կրասնոդարի միջազգային օդանավակայանում բացվել է Հայրենական մեծ պատերազմի «Կրասնոդար միավորված ջոկատի» մասնակիցների լուսանկարների...
Աղբյուր` Panorama.am
19:04
«Facebook» սոցիալական կայքում սկսել են հանդիպել կասկածելի էջեր, որոնք տարածում են ապատեղեկատվություն և քաղաքացիներից գումար շորթում.Ոստիկանություն
Վերջերս «Facebook» սոցիալական կայքում սկսել են հանդիպել կասկածելի էջեր, որոնք տարածում են ապատեղեկատվություն և քաղաքացիներից գումար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}