«Samsung»-ի խորհրդի նախագահը հրաժարական է տվել
Հարավկորեական «Samsung» ընկերության խորհրդի նախագահ Լի Սունգ Հոնգը հրաժարական է տվել։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում տալով ըներության պաշտոնական կայքէջին։
Կորպորացիայի տնօրենների խորհուրդը շուտով կնշանակի նոր նախագահ:
2019-ի դեկտեմբերի 17-ին Լի Սան Հոնգը մեղավոր է ճանաչվել արհմիությունների օրենքները խախտելու մեջ: Նրան դատապարտել են 18 ամսվա ազատազրկում: Ընդհանուր առմամբ, այս գործում ներգրավված է եղել «Samsung»-ի 32 աշխատակից, որոնցից 26-ը մեղավոր են ճանաչվել: Դատապարտյալները փորձել են օգտագործել միության անդամների մասին անձնական տեղեկությունները՝ վերջիններիս ազդեցությունը սահմանափակելու համար:
Նշվում է, որ վերջին ժամանակներում ընկերության մի շարք բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ հայտնվել են սկանդալի կենտրոնում։ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ընկերության փոխնախագահը ղեկավարության ևս երկու ներկայացուցիչներ դատապարտվեցին 1,5 տարվա ազատազրկման ՝ ֆինանսական խարդախությունների համար: