Փաշինյան. Ոչ Բրեժնևը, ոչ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել
Աշխատանքային այցով Գերմանիա մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինից մի լուսանկար է հրապարակել։
«Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլևս, նկարվելու տեղ, բայց հին ու նոր ժամանակների գործող սահման:
Հ.Գ. Նկարում ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը եև Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ղեկավար Էրիխ Խոնեկերը:
Սա իրական, պատմական հայտնի լուսանկարի արտապատկեր է՝ Խոնեկերի և Բրեժնևի պաշտոնական հանդիպումից: Բրեժնևը այսպես էր ողջունում իր ամենահարգելի գործընկերներին:
Նկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ: Թե ԽՍՀՄ-ում, թե ԳԴՀ-ում ԼԳԲՏ լինելը քրեական հանցագործություն էր: Ոչ Բրեժնեւը, ոչ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին