Թուրքիան հայտարարել է Իդլիբում 63 սիրիացի զինվորականների չեզոքացման մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իդլիբում 63 սիրիացի զինծառայողների չեզոքացման մասին:
Հունվարի 10-ին Անկարան հայտնել էր Իդլիբում իր 5 զինվորականների մահվան մասին, ևս հինգը վիրավորվել էին: Ի պատասխան՝ թուրքական բանակը հրետակոծեց սիրիական բանակի 115 թիրախ և չեզոքացրեց 101 սիրիացի: Այս մասին գրում է Ria-ն։
Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, սպանվել էին 8 թուրք զինվորականներ և քաղաքացիական անձինք, որին ի պատասխան, ինչպես ասել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սպանվել էին 76 սիրիացի:
Թուրքիայի ղեկավարը Վլադիմիր Պուտինին կոչ է արել ազդել Սիրիայի իր գործընկերոջ՝ Բաշար Ասադի վրա, որպեսզի դադարեցվի հարձակումը և սիրիացիները հեռանան թուրքական դիտակետերից:
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Իդլիբում ռուսական ԶՈՒ-ի նշանառության տակ վերցված թուրքական ավտոշարասյան տեսանյութը
- Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակի սրումը
- Էրդողան․ Թուրքիան կհարվածի Սիրիայի ուժերին ցանկացած վայրում, եթե մի թուրք զինվոր էլ վնասվի
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ