Սիրիայում ընթանում են չափազանց ուշագրավ զարգացումներ. Վարդան Ոսկանյան
Սիրիայում ընթանում են չափազանց ուշագրավ զարգացումներ, որոնք կարող են լուրջ հետք թողնել ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանի հետագա ճակատագրի վրա։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Եթե մի կողմ թողնենք տեղեկատվական աղմուկն ու դիվանագիտական ձևականությունները և ամեն ինչ կոչենք իրենց անունով, ապա պետք է արձանագրել, որ սիրիական Իդլիբ նահանգում անուղղակի կերպով միմյանց դեմ բավական ակտիվ ռազմական գործողություններ են մղում մի կողմից Ռուսաստանը և Իրանը, իսկ մյուսից՝ Թուրքիան։
Բազմիցս եմ պնդել, որ երկարաժամկետ ռազմավարական գործակցությունը նշված երկու կողմի միջև Մերձավոր Արևելքում անհնարին է, և շահերի բախում մշտապես լինելու է շատ պարզ մի պատճառով՝ այդ շահերը երկարաժամկետ հեռանկարում ոչ միայն չեն համընկնում, այլ նաև մի շարք առումներով հակոտնյա են»,- ասում է Վարդան Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Իդլիբում ռուսական ԶՈՒ-ի նշանառության տակ վերցված թուրքական ավտոշարասյան տեսանյութը
- Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակի սրումը
- Էրդողան․ Թուրքիան կհարվածի Սիրիայի ուժերին ցանկացած վայրում, եթե մի թուրք զինվոր էլ վնասվի
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում