Տնտեսություն 14:46 14/02/2020 Հայաստան

ԱԺ ընդունած ծխախոտային արտադրանքների մասին օրենքը չի բխում տեղական արտադրող ընկերությունների շահերից

ԱԺ–ն 76 կողմ ձայներով երեկ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին դեմ հանդես եկած պատգամավորները հիմնավոր կասկածներ հայտնեցին, որ այն լրջորեն կվնասի ծխախոտի հայկական շուկայի 50 տոկոսը զբաղեցնող ազգային արտադրողներին։

Խնդիրը այն է, որ հայրենական ընկերությունները ներքին շուկայի ոչ միայն վաճառքի չափաբաժնում ունեն գերակայող դիրք, այլև ձևավորում են դրան համապատասխան հայրենական արտադրության կարևոր ենթակառուցվածքներ։ Այսպես՝ պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի հրապարակած տվյալներով, Հայաստանի խոշորագույն հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ 57 մլրդ դրամ վճարած հարկերով։

«Գրանդ հոլդինգի» կազմում ընդգրկված «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն իր հերթին բյուջե է վճարել 19.2 մլրդ դրամ՝ զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի չորրորդ հորիզոնականը։ Հոլդինգի ծխախոտ արտադրող մեկ այլ ընկերություն՝ «Մասիս տոբակոն» նույնպես ընդգրկված է խոշոր հարկատուների ցանկում և բյուջե է մուտքարել 687 մլն դրամ։ Սիգարետի տեղական արտադրությամբ զբաղվող «ՍՊՍ սիգարոն» ՍՊ ընկերությունն 2019 թվականին պետական բյուջե է մուտքագրել 3.1 մլրդ դրամ հարկ։

Այս ցուցանիշների ֆոնին օրնաչափ էր պատգամավորների հնչեցրած մտահոգություները։ Նրանք իրենց ելույթներում պնդում էին, որ ներքին շուկայում վաճառվող բոլոր ծխախոտների համար սահմանելով միանման՝ սպիտակ տուփերի օգտագործման պահանջը, առավելություն կտրվի ներմուծվող օտարերկրյա ապրանքներին։ Ելույթներում նաև ակնարկներ հնչեցին, որ սպիտակ գույնը նաև քողարկված գովազդի ռիսկեր է պարունակում հօգուտ հայտնի արտասահմանյան ընկերության։

Այն, որ օրինագծի ընդունումը վնասելու է տարեցտարի աճող ծխախոտի արտադրությունը, միանշանակ է։ Սա այն դեպքում, երբ արտադրության այս ճյուղն այսօր արձանագրում է աճի ամենաբարձր տեմպերը և նպաստում է բնակչության զբաղվածության տոկոսի աճին։

Հատկանշական է, որ «Գրանդ հոլդինգի» կազմում ընդգրկված ընկերությունների հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ աճել են միջինը 35-40 տոկոսով, որը միանշանակ խոսում է արտադրությունների ծավալների աճի մասին։

Վիճակագրական պետական ծառայության հրապարակած ցուցանիշներից ակնհայտ երևում է, որ Հայաստանի ամբողջ մշակող արդյունաբերության մեջ ծխախոտի արտադրության ծավալը 13.7 % է։ Միայն 2019 թվականին ծխախոտի արտադրությունն ավելացել է մոտ 10 տոկոսով։ Վերջին տարիներին տնտեսության այս ճյուղի աճի նման բարձի տեմպերն արդեն օրինաչափություն են դարձել։

Հետևաբար՝ անտրամաբանական էր նման զգայուն օրինագծի ընդունումը, որը կարող է վնասել Հայաստանի՝ առանց այն էլ դանդաղ տեմպերով առաջ շարժվող տնտեսության համար առաջանցիկ ցուցանիշներ ապահովող ճյուղի զարգացմանը։ Այստեղ հիշատակման է արժանի այն փաստը, որ զարգացած մի շարք երկներում, որտեղ ծխախոտի խոշոր արտադրություններ կան, ոլորտը կարգավորող օրենքներուվ նման սահմանափակումներ չեն նախատեսված։

Պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի համոզմամբ, ծխախոտի բոլոր տուփերն սպիտակ դարձնելու՝ օրինագծի պահանջն ուղղակի արտագրված է Ավստրալիայում գործող օրենքից, որտեղ չկա ծխախոտ արտադրող ազգային ընկերություն։

Ընդունված օրենքում բացի այս դրույթից կան նաև այլ վիճահարույց կետեր։ Տեղական արտադրության համար առաջնային կարևորություն է ներկայացնում օրենքի կարգավորումներում տեղ գտած կրկնակի հարկման հոդվածը և տույժերի բարձր մակարդակը։ Այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պարգամավոր Հայկ Կոնջոյանը հայտարարեց, որ իրենց նախաձեռնությամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որտեղ քննարկվելու են վերոհիշյալ բոլոր հարցերը։

Այսքանից հետո տրամաբանական հարց է ծագում՝ ինչու կառավարության ներկայացուցչի պնդմամբ հապճեպ ընդունել թերի օրենք և հետագայում լրացուցիչ ժամանակ ու ռեսուրս վատնել նոր աշխատանքային խումբ ձևավորելու և երեկ ընդունված օրենքը կրկնակի փոփոխության ենթարկող նոր օրինագծերի մշակման վրա։ Քննարկումների ժամանակ խորհրդարանական մեծամասնության և կառավարության շտապողականությունը հիմնավորող որևէ էական փաստարկ չհնչեց, առավել ևս, որ օրենքն, ըստ էության, ավելի շատ նպատակ է հետապնդում կանոնակարգելու ծխախոտի վաճառքի և օգտագործման գործընթացը, այլ ոչ թե նվազեցնել ծխողների թիվը։

Ա. Վարդանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}