Իրանը չի կարողանում վերծանել «Բոինգի» ինքնագրիչները
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը հաստատել է, որ իրանցի մասնագետները չեն կարողանում հունվարի 8-ին Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի ինքնագրիչները վերծանել: Վեստի.ռու-ն գրում է, որ Զարիֆը NBC-ին ասել է, որ Իրանը մտադիր չէ դիպչել «սև արկղերին» առանց բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների:
Նախարարի խոսքով, իրանցի փորձագետները չունեն այդքան փորձ և մասնագիտացում:
«Ինչո՞ւ Միացյալ նահանգները չեն օգնել մեզ: Դա մարդասիրական խնդիր է»,- ասել է Զարիֆը:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը, քան որևէ մեկը, շահագրգռված է աղետի բացահայտմամբ և իրավունք ունի գլխավորել փորձագիտական խումբը:
«Դեռ կա շատ անհայտ բաներ»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է ուկրաինական Boeing 737Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որում 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են։ Զոհվածներից 82-ը իրանցիներ են, 63-ը կանադացի, 11 ուկրաինացի, որից 9-ը անձնակազմի անդամներն են, 10 շվեդ, 4 աֆղան, 3 բրիտանացի։ Վթարից օրեր անց Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությամբ հանդես եկավ, համաձայն որի Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը պատահաբար է խոցվել՝ մարդկային սխալի հետևանքով։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական օդանավի կործանման հարցում Իրանն այլևս չի համագործակցի Կիևի հետ
- Իրանի խորհրդարանը հայտնել է՝ ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերը» կմնան երկրում
- Bloomberg. Իրանն ասում է, որ ուկրաինական Boeing-ը խոցվել է «Тор-М1»ՀՕՊ համակարգից երկու հրթիռներով
- Իրանը ինքնուրույն կուսումնասիրի ուկրաինական «Բոինգի» սև արկղը
- Կանադան միացել է Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման հետաքննությանը