Լիտվայի նախագահը խոսել է Ռուսաստանի դեմ պայքարում ՆԱՏՕ-ի աջակցության մասին
ՆԱՏՕ-ն օգնում է Լիտվային արդյունավետ «զսպել» Ռուսաստանին։ Այս մասին հայտնել է Լիտվայի նախագահ Գիտանես Նաուսեդան, փոխանցում է lenta.ru-ն։
Նաուսեդան նշել է, որ Լիտվան չէր կարող զսպել ՌԴ-ին, եթե չլինեին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ անդամ մյուս պետությունները։ Ըստ նրա, անհրաժեշտ է ՆԱՏՕ զորքերի և Լիտվայի զինված ուժերի համատեղ զորավարժություն իրականացնել։
2019 թվականի դեկտեմբերին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարվել է, որ Ռուսաստանն ավելի մեծ սպառնալիք է անդամ պետությունների համար, քան որևէ միջազգային ահաբեկչություն կամ կիբերհանցագործություն։