Քաղաքական 12:12 15/02/2020 Հայաստան

Գեղամ Նազարյան. Դավադրություն պետության դեմ. 5-րդ շարասյունը մոլեգնում է

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ  Գեղամ Նազարյանն հերթական հոդվածում գրում է. «Այս տարի արդեն 13-րդ զոհը բանակում, 13-րդ խորհրդավոր զոհը: Սա դավադրություն է բանակի դեմ, սա մեր պետության դեմ ուղղված կոնկրետ գործողություն է: Եւ եթե ուշադիր լինենք, թե վերջին շրջանում ովքեր են խոսում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ, ռազմական վերնախավի դեմ, ովքեր են պահանջում նրանց հրաժարականը, հասկանալի կդառնա, թե ինչ է իրականում կատարվում: Արդյո՞ք.խնդիրը ռազմական վերնախավի մեջ է։

Իսկ մի քանի օր առաջ «Չորրորդ իշխանությունում» հրապարակված այս նյութը, այս դավաճանական վերնագրով՝ «Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի», ընդամենը ապացուցում է վերոհիշյալը: Դավադրություն բանակի դեմ, դավադրության պետութան դեմ, միաժամանակ ակտիվ աշխատանք արցախցիների նկատմամբ թշնամանք, ատելություն սերմանելու համար:
Նորմալ պետություն ունենայինք, նորմալ ադեկվատ քաղաքական իշխանություն ունենայինք այս հրապարակման հեղինակը, պատվիրատուն արդեն համապատասխան տեղում կլինեին։ ԱԱԾ-ն հազար դոլարի համար ԵՊՀ դասախոս բռնելու փոխարեն սրանցով պետք է զբաղվի։
Սա կոնկրետ հարված է պետությանը, կոնկրետ գործողություն մեր պետականության, մեր անվտանգության դեմ: Մեր որդիները, իմ որդին,իմ ընկերոջ որդին, իմ գործընկերոջ որդին, իմ համաքաղաքացու, համադասարանցու, համակուրսեցու որդին հենց ասյօր ուս-ուսի, կողք-կողքի, իրենց արցախցի ընկերների, հրամանատարների հետ մեկտեղ սահմանին կանգնած պաշտպանում են մեր հայրենիքը ոչ նրա համար, որ թուրքական հինգերորդ շարասյուննն այսպես անարգել գործի մեր երկրում:

13-րդ զոհից հետո հրաժարական պետք է լինի, բայց ոչ բանակում։ Սխալ են սլաքները։ Երկրի մթնոլորտն է աննորմալ։ 5-րդ շարասյունն է երկրում մոլեգնում։

Չի կարելի այս ամենը թողնել եւ անցնել: Վտանգված է ոչ միայն մեր երեխաների, մեր զինվորների անվտանգությունը, վտանգված է պետության անվտանգությունը:
«Ինչու՞ են բոլորը զոհվում Ղարաբաղում և ինչու՞ են բոլոր զոհերը հայաստանցի։ Ղարաբաղում Նիկոլ Փաշինյանի՞ց եք ձեր վրեժը լուծում...»,- «Չորրորդ իշխանությունում» տպագրված այս տողերին Փաշինյանը պետք է արագ ու կոշտ արձագանքի՝ Բեռլինի պատի տակ կլինի, թե մի այլ տեղ։ Երկրի ղեկավարը չի կարող լռել, նրանից է կախված մթնոլորտը։ Եվ եթե նա չանի, նրանից կոնկրետ պահանջներ են լինելու։

Իմքայլական պատգամավորներ ինչո՞ւ չաղմկեցիք այս հակապետական հոդվածի դեմ, ինչու բացատրություն չպահանջեցիք: Ինչու Փաշինյանից չպահանջեցիք իր կարծիքը հայտնել այս հոդվածի մասին:

Արդեն հասել ենք սահմանագծին: Նահանջի տեղ չունենք: Մեկ-մեկ հատ-հատ պետք է պատասխան տան նրանք ովքեր բերեցին ու հասցրին այս կետին: Մնացել էր բանակում ամեն օր զոհեր ունենայինք, այն էլ անհայտ պայմաններում, մնացել էր մամուլը ակնհայտ թշնամանք եւ ծանր մեղադրանք ներկայացներ մեր ժողովրդի մի մասի՝ արցախցիների նկատմամբ:
Դավադրություն է բանակի դեմ, դավադրություն է արցախցիների դեմ, երեւանցիների դեմ, տավուշցիների, դեմ: Դավադրություն բոլոր հայերի դեմ: Ուշքի գալու ենք։

Հիմա շատ կարևոր մի բանի մասին։ Հայաստանում այսօր ընդունված է գժական խաղալ։ Զգուշացնում եմ՝ Աստված չանի մենք նույնպես դրան գնանք։ Կրկնում եմ մեր տղաները, եղբայրները, իմ տղան, իմ ընկերոջ տղան, իմ հարևանի տղան հենց այսօր մարտական հերթապահության են ուս ուսի տված արցախցի հասակակիցների ու հրամանատարների հետ։ Չփորձեք սեպ խրել։ Մի օր հավատացնում եմ մենք էլ ենք գժվելու ու այդ դեպքում ձեր ռացիոնալ գժությունը մանկական խաղ է թվալու։

Հ. Գ.
«Չորրորդ իշխանությունը» շատ է սիրում գրել քոչարյանական փողեր ստացողների և պիցցա ուտողների թեմայով։ Առաջարկում եմ հենց այսօր ընտանեկան միջավայրում պարզել քանի տարի և ինչի դիմաց է այդ պիցցան և մնացած «հոգևոր բարիքները» ձեզ հասել։ Դուք ե՞ք անմասը եղել՝«քրեաօլիգարխիկ հոսքերից»։ Նայեք նախորդ տարիների մարտ 1-ի հանրահավքները և ձեր նյութերը ինչ տրանսֆորմացիաների էին ենթարկվում։ Հերիք է հրեշտակ խաղաք։ Իսկապես ամեն ինչ տանում է նրան, որ մենք մի օր իսկապես գժվելու ենք»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:17
Այսօրվանից Վրաստանի առաջին ալիքով սկսվում է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա
Այսօրվանից Վրաստանի առաջին ալիքով սկսվում է հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների համար առցանց օլիմպիադա: Օլիմպիադային կարող են...
Աղբյուր` Panorama.am
11:11
Բողոքի ցույցեր և համավարակ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների շեմին
Ութ նահանգներում և ԱՄՆ մայրաքաղաքում ամերիկացիները երեքշաբթի օրը մասնակցեցին նախնական ընտրություններին: Նահանգների թվում էր նաև Փենսիլվանիան,...
Աղբյուր` Panorama.am
11:05
04.06.2020. Կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
Հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ն` առողջացած, 176-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
11:02
ՄԱԿ-ում ընտրություններն ու բազմակողմ ձևաչափերի «սարդոստայնը», որ հյուսում են Թուրքիայի հարևանները
Հունիսի 17-ին ՄԱԿ-ում տեղի կունենան միանգամից մի քանի ընտրություններ։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ Տիջանի Մուհամադ-Բենդը նախօրեին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
10:56
Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին. Դուք մեղավոր չեք
«Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր»։
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահրամ Պողոսյան. Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, արձագանքելով տարածածված լուրերին գրում է. «Արցախում հայկական ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:46
Լոս Անջելեսի քաղաքապետը խոստացել է հինգշաբթի օրվանից դադարեցնել պարետային ժամը
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով սկսված անկարգությունների պատճառով Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում գործող պարետային ռեժիմը, որը...
Աղբյուր` Panorama.am
10:37
Արցախյան թեմայով Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի փառատոնի ծրագրում
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա...
Աղբյուր` Panorama.am
10:30
Առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին ժամանակավոր նպաստ տրամադրել
«Առաջարկում ենք ինքնամեկուսացված և մեկուսացված վարձու աշխատող քաղաքացիներին նպաստ տրամադրել»,- ԱԺ առողջապահության և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:26
Խոշոր եղջերավոր անասունն ընկել է ժայռից
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 3-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Լուսաձոր գյուղի «գերեզմաններ» կոչվող թաղամասում...
Աղբյուր` Panorama.am
10:22
«Կասպերսկի». Շորթող ծրագրերի գրոհները ՀՀ-ում կրճատվել են 2,5 անգամ, բայց դրանք սկսել են տվյալներ գողանալ
Հայաստանցի օգտատերերի համակարգիչների 0,26%-ը 2020-ի հունվար-մարտին ենթարկվել է վնասաբեր շորթող-գաղտնագրող ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ...
Աղբյուր` Panorama.am
10:16
Մհեր Աղաջանյանի թեկնածությունը կներկայացվի Արցախի գլխավոր դատախազի պաշտոնի համար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 3-ին ընդունել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՈւԵՖԱ-ն մեկ մրցաշրջան զրկել է թուրքական ակումբին եվրոգավաթային մրցաշարերից
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, մեկ տարով զրկել է թուրքական «Տրաբզոնսպորին» Չեմպիոնների լիգային կամ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Արցախի նախագահը ցավակցել է Մաքսիմ Հովհաննիսյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել ականավոր գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Գորգիսյան. Տղաներ և աղջիկներ, պարզապես աշխատեք
«Կարծեմ՝ դուք դրա համար եք աշխատավարձ ու պարգևավճար ստանում»։
Աղբյուր` Panorama.am
09:53
Հայփոստը կապահովի կենսաթոշակների և նպաստների տրամադրումը բնակության վայրերում
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում, բնակչության առողջական անվտանգության պահպանման նպատակով, հունիսի 4-ից կենսաթոշակներն ու...
Աղբյուր` Panorama.am
09:48
Փաշինյան. Վատ լուրեր ունեմ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ վատ լուրեր ունի։ «Հայաստանում հակահամաճարակային վիճակն ավելի է...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Առավոտ». «Մարդիկ օրական տասնյակներով մահանում են, իսկ կառավարությունը հերթական հիմարությունն է առաջ բրթում». Վանեցյան
«Առավոտ»-ը հարցազրույց է հրապարակել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Ժողովուրդ». Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս,...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու. Վանեցյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Մարդու կյանքը մեր երկրում ոչինչ չարժե
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինքներս էլ չենք հասկանում, թե ինչու է թոքաբորբ տանողների քանակն այսպես բազմապատկվում՝...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Ժողովուրդ». Արթուր Աղաջանյանը և Արգիշտի Քյարամյանը նաև անձնական կոնֆլիկտ են ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Փաստ». Ավիացիայի խնդիրների համար իշխանությունները պատասխանատվությունը բարդում են նախկին իշխանությունների վրա
«Փաստ» թերթը գրում է. ««Ավիացիոն ոլորտը համաշխարհային կարևորություն ունեցող ուղղություն է, որի զարգացումը դրականորեն...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Ժողովուրդ». Առաջիկա 2,5 տարում հայկական ավիաընկերությունները պետք է մոռանան դեպի Եվրոպա թռիչքների մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ կրքերը չեն դադարում: Ըստ մասնագետների տարբեր հաշվարկների՝...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Հրապարակ». Ապրիլյան քննիչ հանձնաժողովում այսօր տեսակապով կլսեն Բակո Սահակյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեությունը մոտեցավ  վերջնաժամկետին։ Այսօր տեսակապով...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Քննարկվում է նոր տոտալ սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ողջ տարածքում արձանագրվում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Վարչապետը մտադիր է ՊՎԾ գործուղել վստահելի մարդու
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործադիրում վերջին օրերին քննարկվում է Պետական վերահսկողական ծառայության պետ նշանակելու հարցը:...
Աղբյուր` Panorama.am
09:15
Երևանում և 3 մարզում մի քանի ժամ լույս չի լինելու
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով,...
Աղբյուր` Panorama.am
09:07
Կաննի փառատոնի ծրագրում 56 ֆիլմ է ընդգկվել
Կաննի կինոփառատոնի ընտրական հանձնաժողովը հայտարարել է 2020 թվականի պաշտոնական ծրագիրը, որում ընդգրկված է 56 կինոժապավեն։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
09:00
Լուկաշենկոն ցրել է կառավարությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցրել է կառավարությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է «Բելառուս 1» պետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}