Քաղաքական 13:31 15/02/2020 Հայաստան

Դեգրադացիայի արտացոլանքը

Տարեսկզբից ՀՀ Զինված ուժերում արդեն 13 զոհ կա․․․ ոչ թե հակառակորդի կրակոցից, այլ դրանք սպանություն-ինքնասպանություններ են։ Իսկ իշխանությունները հանրաքվե են պատրաստվում անցկացնել Սահմանադրության մի «մեռած» (մասնագետների գնահատականն է) անցումային դրույթը փոփոխելու համար։

Հիմար պետք է լինել նույնիսկ նժարին դնելու հարցը՝ թե հասարակության համար սրանցից ո՞րն է ավելի կարևոր ու առաջնային։ Բանակն այն ոլորտն է, որը վերաբերում է յուրաքանչյուրին անձնապես, քանի որ ամեն ընտանիք էլ զինվոր է ուղարկել կամ ուղարկելու է ծառայության, և այս պահին հանրապետության թիվ մեկ խնդիրն է՝ պարզել, թե ինչու այսքան զոհեր եղան այս կարճ ժամանակահատվածում, և միջոցներ ձեռք առնել դրանք կանխելու համար։ Սա՛ են պահանջում մարդիկ, այլ ոչ թե միլիարդներ ծախսել ոմանց կապրիզներն իրականցնելու համար։ Իսկ աբսուրդի վերին աստիճանն է, որ դեռ մարդկանցից «այո» են ակնկալում այն դեպքում, երբ «ոչ»- ը ինքնաբերաբերաբար ձևավորել են ողբերգականորեն զոհված այս զինծառայողները։

Էլ ավելի մեծ աբսուրդ է մտածել, որ բանակում ոչ կանոնագրային հարաբերությունների ահանգնացած այս չափերը պատահականություն են։ Միթե սա՞ չէր լինելու հետևանքը՝
- հասարակությունը հետևողականորեն պառակտելու;
- երկակի ստանդարտների համատարած բնույթի;
- 2019թ. Երևան քաղաքում գրանցված հանցագործությունների 14.5 տոկոս աճի;
- դեռահասների շրջանում ծեծկռտուքների և դանակահարությունների աննախադեպ մեծ թվի, ինչը բացատրելի է այն պայմաններում, երբ ոստիկանության հիմնական գործը դարձել է ցույցեր ցրելն ու ասֆալտին պառկեցելը;
- շինծու գործեր սարքելու և քաղաքական հետապնդումների հրահանգներով իրավապահ մարմիններին գերծանրաբեռնելն այն աստիճան, որ քթի տակ կատարված հանցագործությունները բացահայտելուն ժամանակ չի մնում;
- գեներալիտետին ու հերոսներին վարկաբեկելու; Արցախի հերոսներին ամբաստանյալի կարգավիճակ տալու;
- Ապրիլյան հանձնաժողով ստեղծելու հաղթանակած քառօրյայի պարագայում;
- ազգային արժեքների, եկեղեցու, բանակի, հայ մշակույթի ու պատմության դեմ երկու տարի ձգվող բարոյալքող արշավանքի;
- ամենաբարձր ամբիոններից հնչող փողոցային բառապաշարի;
- անանուն ֆեյքերի բուծման և «գործ տվողների» խրախուսման;
- և վերջապես՝ եթե իշխող ուժն իր շեֆի առաջնորդությամբ բացահայտորեն խախտում է պետության մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ապա զինվորն էլ մտածում է, որ ինքն էլ կարող է անպատիժ խախտել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը»։

Զինված ուժերում տեղի ունեցած վերջին իրադարձությունները մեր երկրում ծայր առած դեգրադացիայի արտացոլանքն են։ Բավակա՛ն է թույն ու թշնամանք տարածել, որի առաջին զոհերը դառնում են նոր կյանք մտած պատանիները։ Ամեն զինվոր մի օջախի հույսն ու երջանկությունն է, բավակա՛ն է գլխատել այդ օջախները։ Հինգ հազար տարի նրա համար չենք գոյատևել, որ մի կասկածելի «հեղափոխության» համար անմեղ զոհեր տանք։

Բանակը «մայկա-տրուսիկ» չի, բանակը Անկախ Հայաստանի ամենից կայացած կառույցներից մեկն է և այն բարոյալքողները պետության թշնամիներ են։ Նախկին-ներկա, սև-սպիտակ, հեղափոխական-հակահեղափոխական պիտակավորումներն ավարտվում են այնտեղ, որտեղ պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացու և սահմանը պահող իր զինվորի անվտանգությունը։ Վերջին երկու տարիններ ցույց տվեցին, որ այսօրվա իշխող ուժն իր ղեկավարով հանդերձ ոչ մեկի կյանքի և անվտանգության երաշխավորը լինել չեն կարող, հետևապես և պետք է հեռանան, այլ ոչ թե իրենց գոյությունը երկարաձգող հանրաքվե անցկացնեն։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:35
Թուրք ուժայինները սպանել են քուրդ զինյալների ղեկավարներից մեկին
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում սպանվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող...
Աղբյուր` Panorama.am
18:26
Գյումրու համայնքային բյուջեի միջոցների օգտագործման մասով հայտնաբերվել են անհամապատասխանություններ
Գյումրու համայնքապետարանի կողմից համայնքային բյուջեի միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և համայնքային սեփականության...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ֆիզիկապես ոչնչացվելու են կարանտինի ընթացքում քաղաքացիների անձնական տվյալներով բեռնված սերվերները
Կառավարության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանին հարց ուղղվեց, թե արդյո՞ք պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արման Պետրոսյան. Ի՞նչ պատկեր է իրականում Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված
«Իմ Ձայնը» նախագծի փորձագետ Արման Պետրոսյանն իր պատրաստած հոդվածում, հիմնվելով պաշտոնական վիճակագրության վրա, պնդում է՝...
Աղբյուր` Panorama.am
18:06
Արարատում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է»,- ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱՄՆ-ն արգելափակում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Իրանին ԱՄՀ ի 5 մլրդ դոլարի հատկացումը. ՏԱՍՍ
Միացյալ Նահանգները մտադիր է արգելափակել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից Իրանին 5 միլիարդ դոլարի վարկի տրամադրումը, որը նա խնդրել է,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լոնդոնի բնակչին դատապարտել են հիվանդանոցից երեք դիմակ գողանալու համար
Մեծ Բրիտանիայում քաղաքացուն, որին բռնել են Լոնդոնում հիվանդանոցից վիրաբուժական դիմակներ գողանալիս,  դատապարտել են ազատազրկման՝ 12 շաբաթ։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կաննի փառատոնը չի անցկացվի օնլայն
«Դիտել Ուես ԱՆդերսոնի և Պոլ Վերխովենի ֆիլմերը համակարգչի էկրանի՞ն»,- հռետորական հարց է տվել փառատոնի տնօրենը։
Աղբյուր` Panorama.am
17:52
Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույցը
Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 8-ին կայացել է Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանի ու Սերգեյ Լավրովի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Պարենային որոշ ապրանքների և բժշկական պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի N 33 որոշմամբ հաստատվել...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը
Ապրիլի 9-ին՝ Ավագ  Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
17:27
«BMW»- ն կսկսի շնչառական դիմակներ արտադրել. «ՏԱՍՍ»
Գերմանական ավտոարտադրող «BMW» ընկերությունը, կորոնավիրուսի տարածման ֆոնին կսկսի շնչառական դիմակներ արտադրել, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:17
ՏԿԵՆ. Մ6-ում կվերսկսվեն հիմնանորոգման աշխատանքները
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող...
Աղբյուր` Panorama.am
17:09
ԱԻՆ-ը 527 հանրային տարածք է վարակազերծել
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ ապրիլի 6-ին և 7-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ինքնամեկուսացման ռեժիմը մի քանի անգամ խախտող անձինք կտեղափոխվեն պարտադիր մեկուսացման վայր
«Հայ մասնագետների կողմից մշակված «Կովիդ 19-Արմենիա» ծրագիրը 40 հազար բեռնում է ապահովել, որի ընթացքում 240 հազար անգամ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Վանաձորում թանկացել է հացը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրության շրջանակում պարզ է դարձել, որ համաձայն տնտեսվարող...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 19.00‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը։...
Աղբյուր` Panorama.am
16:35
Արսեն Բաբայան. Որոշել եմ այս փուլում դատական հայցով ընդդեմ Փաշինյանի հանդես չգալ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտարարել է՝ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս խախտել է իր անմեղության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻՊ-ը գրություն է պատրաստում ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի ս.թ. մարտի 24-ի և ապրիլի 7-ի դիմումներին:...
Աղբյուր` Panorama.am
16:24
2020 թ-ին նավթի համաշխարհային սպառումը մեկ օրում կնվազի 6,8 մլն բարելով. ՕՊԵԿ
«ՕՊԵԿ+» ձևաչափով նախարարների հանդիպումից առաջ «ՕՊԵԿ»-ը ներկայացրել է նավթի շուկայի զարգացման երկու սցենար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:18
178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր
Ապրիլի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնությունից «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հայաստանի Հանրապետության 178 քաղաքացիներն Արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկացնում են. «ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը 2016թ. ապրիլին ծավալված ռազմական...
Աղբյուր` Panorama.am
16:01
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտերի բոլոր քարտապաններին առաջարկում է օգտվել Yandex Taxi ծառայություններից և...
Աղբյուր` Panorama.am
15:55
Էնրիկե Իգլեսիասը հետաձգել է ռուսաստանյան համերգները
Իսպանացի էստրադային երգիչ Էնրիկե Իգլեսիասը կորոնավիրուսի պատճառով իր ռուսաստանյան համերգները հետաձգել է մինչև 2021 թվական, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:43
«Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ին պատկանող հողամասի հարցով դատախազությունը հայց է ներկայացրել
2019թ. ընթացքում, ինչպես նաև 2020թ. առաջին եռամսյակում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, առանձին դեպքերում...
Աղբյուր` Panorama.am
15:35
Պարետ. Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարինը
«Համաճարակի դեմ պայքարի շրջանակներում պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով։ Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն...
Աղբյուր` Panorama.am
15:30
Արամ Օրբելյանի հայցն ընդդեմ Փաշինյանի վարույթ է ընդունվել
Պահանջում են հերքում և 2 մլն դրամ փոխհատուցում։
Աղբյուր` Panorama.am
15:26
Անդրեա Բոչելլին առցանց համերգ կտա Զատկի օրը
Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին Սուրբ Զատկին Միլանի տաճարում առցանց համերգ կտա: kulturomania.ru-ի հաղորդմամբ, երգիչը ելույթ կունենա դատարկ...
Աղբյուր` Panorama.am
15:13
Ֆորբս. Քայլի Ջեներն ամենաերիտասարդ միլիարդատերն է
Ամերիկացի ձեռնարկատեր, մոդել և ռեալթի-շոուի աստղ Քայլի Ջեները «Ֆորբսի» վարկածով երկրորդ անգամ դարձել է ամենաերիտասարդ միլիարդատերը։...
Աղբյուր` Panorama.am
14:59
Բեռլինում այրվում է քաղաքային պալատի նոր շենքը
«Բեռլինի կենտրոնում այրվում է Քաղաքային պալատի նոր շենքը»,- ըստ Գազեռա.ռու-ի, այդ մասին հաղորդել է BZ-Berlin պորտալը: Բռնկումը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}