Քաղաքական 17:04 15/02/2020 Հայաստան

Վարչապետի հանդիպումները՝ Մյունխենում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները տարբեր երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ: Վարչապետը նախ հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի, ապա Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ:  Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանը և Բոյկո Բորիսովը քննարկել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էնեգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Կողմերը պայմանավորվել են հանձնարարել կառավարությունների համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քննարկել նշված ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարները և նախապատրաստել կոնկրետ ծրագրեր: 

Բոյկո Բորիսովը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Բուլղարիա, ինչը սիրով ընդունվել է: Նրանք վստահություն են հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին բոլոր ոլորտներում:

Հայաստանի վարչապետը և Լատվիայի նախագահն անդրադարձել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցերի, խոսել Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման մասին: Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցն անդրադարձել են նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և այդ ուղղությամբ համագործակցությանը:

Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և  Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահը կարևորել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում hամագործակցության զարգացումը: Հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերն անհրաժեշտ են համարել կառավարությունների միջև ակտիվ գործակցությունն ու կոնկրետ ծրագրերի քննարկումը:

Ընդգծելով ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևորությունը` Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանմանը, այդ համատեքստում նաև երկկողմ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությանը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Քուվեյթի բիզնեսի` հայկական շուկա ներգրավմամբ ու ընդգծել, որ դա հնարավորություն կտա ներդրողներին մուտք գործել նաև Եվրասիական տնտեսական միության շուկա:

Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անհրաժեշտ են համարել գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը և պայմանավորվել հանձնարարել կառավարությունների պատասխանատուներին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Զրուցակիցները կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, ինչը կնպաստի հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:45
Այսպիսի օրինագիծն արդեն իսկ ուշացած է. Աբովյան
«Յուրաքանչյուր գործողություն, որը թույլ կտա նվազեցնել կորոնավիրուսի տարածումը, ողջունելի է, սակայն այս օրենքի գործունեությունը չի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կառավարության նիստում ուսուցիչներին բաժին հասավ առանձնահատուկ շնորհակալություն
«Հեռավար կրթության վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական արձագանքներ ենք ստանում։ Դա նաև ուսուցիչների մեծ մասնակցության ու ոգևորության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Իսպանիայում զոհերի թիվը նոր ռեկորդ է գրանցում․ կորոնավիրուսի վերջին զարգացումներն աշխարհում
Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել ավելի խստացված արգելափակման միջոցառումների, որոնք ավելի վաղ հայտարարվել էր վարչապետ Պեդրո Սանչեսի...
Աղբյուր` Panorama.am
12:35
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերից երկուսն արտերկրից ժամանած դեպքեր են
Վերջին թարմացմամբ, Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 482 դեպք, որից 58-ը  վերջին մեկ օրվա ընթացքում։  Կառավարության արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
12:29
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը՝ հակաճգնաժամային քայլերի մասին
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր պատրաստած ու տարածած հերթական հոդվածում անդրադարձել է իրավիճակային ու հեռանկարային այն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Կարող է միջամտություն իրականացվել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը
«Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ռուբեն Մելիքյան Ի՞նչ են ուզում անել ԱԺ արտահերթ նիստում
«է եթե մեր բոլորիս տեղաշարժը ու գտնվելու վայրը վերահսկելու եք, էլ ինչու՞ եք մեզ ինչ-որ սարք կամ ծրագիր պարտադրում»։
Աղբյուր` Panorama.am
12:11
Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան...
Աղբյուր` Panorama.am
12:04
Իտալիայում կորոնավիրուսով հիվանդ հայ բժիշկ է մահացել
Իտալիայի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկում՝ Սալսոմագիոր քաղաքում բժշկի իր պարտականությունները կատարելու ընթացքում կորոնավիրուսով վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
30.03.2020. ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, բուժվածների թիվն անփոփոխ է
Մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի տվյալների թարմացում է կատարել ԱՆ մամուլի խոսնակը։ Նա տեղեկացրել է. «Մարտի 29-ի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տեխնիկական խնդիրների պատճառով կորոնավիրուսի հիվանդացության դեպքերի մասին թարմացում չի կատարվում
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կորոնավիրուսի ֆոնին Ավստրալիան 80 միլիարդ դոլար կհատկացնի աշխատանքը կորցրածներին աջակցելու համար. ria.ru
Ավստրալիայի իշխանությունները մոտ 80 միլիարդ դոլար են հատկացնում կորոնավիրուսի պատճառով խոցելի դարձած ընկերությունները աշխատակիցներին աջակցելու...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ինչո՞ւ է կառավարությունն արտահերթ նիստ հրավիրում
Կառավարությունն այսօր կեսօրին արտահերթ նիստ է հրավիրում։ Քննարկվելիք հարցերը գործադիրի պաշտոնական էջից ճշտելու ջանքերն ապարդյուն են։ Նիստը...
Աղբյուր` Panorama.am
11:41
Ավտոմեքենան սահել է ձորը
Մարտի 29-ին, ժամը 15:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝«Արծվի»...
Աղբյուր` Panorama.am
11:33
Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամում մշտադիտարկում արդյունքներն ուղարկվել է դատախազություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման»...
Աղբյուր` Panorama.am
11:31
Fox News- ը COVID-19- ի դեմ պայքարի շրջանակներում անցկացրել է բարեգործական համերգ
Կիրակի երեկոյան Fox News- ը և iHeartRadio Broadcasting Company- ն անցկացրել են բարեգործական համերգ տնային պայմաններում ձայնագրված երաժշտական...
Աղբյուր` Panorama.am
11:30
Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերում չիրականացնել դիահերձում
Այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում ներկայացված օրենքի նախագծերը քննարկվելու են հատուկ ընթացակարգով։ Նախագծերի՝...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 97 դեպք, այստեղից բուժվել է 18-ը․ Առաջին Ալիք
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 6 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge...
Աղբյուր` Panorama.am
11:14
Սիրիան հայտնել է կորոնավիրուսից առաջին մահվան մասին․Reuters
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին, ինչպես նաև այն, որ հաստատված դեպքերը հասել է 9-ի,...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՌԴ կառավարությունը խստացնում է կարանտինի ռեժիմը խախտելու համար նախատեսված տույժերը. Ria.ru
Նպատակ ունենալով նվազագույնի հասցնել կորոնավիրուսի տարածումը՝ ՌԴ-ն խստացնում է կարանտինային ռեժիմը խախտելու համար նախատեսված պատժամիջոցները,...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված է 190 մարդ
Ադրբեջանում հայտնաբերել է կորոնավիրուսի 27 նոր դեպք, ասվում է Նախարարների կաբինետի գործադիր շտաբի հաղորդագրության մեջ: Ինչպես գրում են...
Աղբյուր` Panorama.am
11:01
Լիտվայում ՆԱՏՕ-ի տասնյակ զինվորներ վարակվել են կորոնավիրուսով
Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի մի քանի տասնյակ զորքեր վարակվել են կորոնավիրուսով: Հայտնի է, որ մեկ հիվանդ հոլանդացի զինվոր ուղարկվել է տուն: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:56
Վրաստանում կլինիկայում առողջական լուրջ վիճակով 4 հիվանդ կա. aliq.ge
Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ, կորոնավիրուսով վարակված 91-րդ պացիենտի առողջական վիճակն այս...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ռուսաստանը ստեղծել է երեք դեղամիջոց, որոնք կարող են օգտագործվել COVID-19- ի դեմ
«Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի մասնագետների մասնակցությամբ մշակել ենք երեք դեղամիջոց, որոնք հնարավոր է օգտագործվեն նոր...
Աղբյուր` Panorama.am
10:53
Կարանտինի պայմաններում Ֆրանսիայում ընտանեկան բռնության դեպքերը 30%-ով աճել են
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրում ընտանեկան բռնության մասին հաղորդումները աճել են ավելի քան 30%-ով այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Մեկ օրում Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում միայն մեկ մարդ է վարակվել կորոնավիրուսով, փոխանցում է lenta.ru-ն։ Օրվա ընթավքում հայտնաբերվել է վարակի...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ձյուն` սակուրայի ծաղիկների վրա
Ճապոնիայի մայրաքաղաքում գարնանային ձյունը հազվադեպ հյուրերից է։ Բացի այդ, ձնաբուքը համընկել է սակուրայի ծաղկման սեզոնի հետ։  Եվրանյուզը...
Աղբյուր` Panorama.am
10:25
Նախարար. Ուսումնասիրվում են թոքերի օդափոխման սարքերի՝ ՀՀ-ում արտադրելու հնարավորությունները
Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ բարձր տենոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
10:21
Կորոնավիրուսի ճգնաժամը կասկածի տակ է դնում Եվրամիության հուսալիությունը
Եվրամիությունը դժվարանում է պատշաճ ձևով արձագանքել կորոնավիրուսի ստեղծած ճգնաժամային իրավիճակին: Միության անդամ երկրները տնտեսական հարվածը...
Աղբյուր` Panorama.am
10:10
Արցախում լռության օր է
Արցախում մարտի 31-ին կայանալու են համապետական ընտրություններ։ Այսօր Արցախում լռության օր է՝  նախընտարակն քարոզչությունն արգելված է։ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}