Մակրոնը ներկայացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների 2 սցենար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկայացրել է եվրոպական երկրների և Ռուսաստանի միջև փոխգործակցության երկու սցենար։ Այդ մասին նա հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում, գրում է lenta.ru-ն։
Նա նշել է՝ Եվրոպան ի վիճակի է գործել «ավելի կոշտ» Ռուսաստանի հետ հարաբերություններում և ճնշում գործադրել նրա դեմ: Մյուս կողմից, եվրոպական առաջնորդները հնարավորություն ունեն ընդլայնել ռազմավարական երկխոսությունը Մոսկվայի հետ ՝ պահպանելով իրենց ազդեցությունը:
Ֆրանսիայի առաջնորդը շեշտել է, որ նախընտրելի է երկրորդ տարբերակը, քանի որ Ռուսաստանը Եվրոպայի համար կարևոր հարևան է անվտանգության գործընկերության և ճգնաժամերի կառավարման ոլորտում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում։
Փետրվարի 4-ին Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էթյեն դե Պոնսենը հայտարարել էր, որ Փարիզը շարունակում է երկխոսությունը Մոսկվայի հետ, քանի որ Ռուսաստանի մեկուսացումը արդյունք չի տվել:
Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերին Մակրոնը նաև հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ, չնայած Լեհաստանի և Բալթյան երկրների դիրքորոշմանը: