Չինաստանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին կոչ է արել «չկորցնել բանականությունը»
Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին անհիմն է համարում Մյունխենի անվտանգության համաժողովում Չինաստանին ուղղված ԱՄՆ պաշտոնատար անձանց մեղադրանքները: Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Ըստ Վանգ Յիի, Պեկինը հույս ունի, որ Վաշինգտոնը «չի կորցնի բանականությունը»:
Նախարարը շեշտել է, որ ինքը չի պատրաստվում ժամանակ վատնել ՝ փորձելով պատասխանել այն ամենին, ինչի մասին խոսում էր ամերիկյան կողմը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ասել էր, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը վտանգ է ներկայացնում Արևմուտքի համար: