24 ժամվա ընթացքում Սիրիա են վերադարձել ավելի քան 1700 փախստականներ
24 ժամվա ընթացքում արտասահմանյան երկրներից Սիրիա են վերադարձել ավելի քան 1700 փախստականներ։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով պատերազմող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի մոնիտորինգի ռուսական կենտրոնին։
Հաղորդվում է, որ անցած օրվա ընթացքում սիրիական զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են 1,9 հա տարածք՝ ոչնչացնելով 27 պայթուցիկ իր:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականին հայտարարվեց Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Ներկայում առաջին պլան է մղվում քաղաքական ճանապարհով կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաև փախստականների վերադարձը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ