Հիասթափեցնող տեսարժան վայրերը
Aviasales-ը հարցում է անցկացրել զբոսաշրջիկների շրջանում և պարզել, թե որ տեսարժան վայրերից են հիասթափվել: Հարցվածների 26 տոկոսը նշել են Էյֆելյան աշտարակը: Ճանապարհորդները դժգոհ են տոմսարկզի մոտ մեծ հերթերից և հարթակում հավաքված մարդկանց մեծ քանակությունից: Պնդում են, որ ավելի լավ է դիտել աշտարակը մի քիչ հեռվից:
19 տոկոսով երկրորդ տեղում է Ստամբուլում Կապույտ մզկիթը: Զբոսաշրջիկների խոսքով, իրականում այն կապույտ գույնի չէ, իսկ ներսում շատ մարդ կա և տհաճ հոտ է գալիս:
Հարցվածների 16 տոկոսը զղջացել է, որ գնացել է եգիպտական բուրգեր: Նրանք դժգոհ են մեծ քանակի աղբից:
13 տոկոսին չի տպավորել Ղրիմում «Ծիծեռի բույնը»: Նրանք պատմել են, որ այդ վայրը գեղեցիկ է միայն ինտերնետում տեղադրված լուսանկարներում, կամ ծովից:
10 տոկոսը հիասթափվել է Պրագայում Կառլի կամուրջից. նրանք այն անվանել են սովորական քարե կամուրջ: 8 տոկոսը նշել է Բրյուսելում Միզող տղայի քանդակն ու Փարիզի հարավարևմտյան արվարձանում գնվող Վերսալի պալատը:
Գազետա.ռու-ն գրում է, որ հարցումն անցկացվել է 17 հազար մարդու շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները