Որ չափանիշներն են կանայք կարևորում՝ զուգընկերոջն ընտրելիս
Տղամարդ ընտրելիս կնոջը հետաքրքրում է նրա ռոմանտիկ լինելը, գրավչությունն ու խելքը, և ոչ մատչելիությունը։ Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում տալով «Evolutionary Behavioral Sciences» ամսագրին։
Կանայք, ինչպես տղամարդիկ, հեշտությամբ ընտրում են զուգընկերոջը, հակված են կարճաժամկետ սեռական հարաբերությունների, սակայն կողակցի ընտրության հարցում նրանց սկզբունքները տարբերվում են տղամարդկանց սկզբունքներից։
Կանանց չեն գրավում տղամարդիկ, ովքեր հեշտ մանիպուլացնում կամ խաբում են։
Հեղինակները նման եզրահանգման են եկել՝ 151 ուսանողի հետ անցկացված հարցման արդյունքում։ Հարցվողներին խնդրել են գնահատել տղամարդկանց 110 լուսանկարներ, ապա ասել, թե որ տղամարդու հետ կցանկանան ունենալ կարճաժամկետ սեռական հարաբերություններ, ում հետ՝ երկարաժամկետ։
Աղջիկները ընտրել են տղամարդկանց՝ ըստ գրավչության աստիճանի։