Քաղաքական 12:51 15/02/2020 Հայաստան

«Ոչ» խումբը ինչ-որ առումով կլեգիտիմացնի սահմանադրական հանրաքվեն. Ալավերդյան

«Սահմանադրության որևէ հոդվածի այսպիսի հապճեպության փոփոխելը բնութագրում է գործընթացը՝ որպես անպատրաստ և վերին աստիճանի հասցեական և անձնավորված»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Վերջինիս խոսքով, փորձագիտական հանրության մեջ այդ հապճեպությունն անշուշտ սկսում է ծնել նոր-նոր վարկածներ։

Ալավեդրյանը նշեց, որ առաջ քաշված սահմանադրական փոփոխությունը վերաբերում է անցումային արդարադատությանը, իսկ անցում արդեն իրականացվել է, ուստի դա իրավաբանական առումով նոն սենս է. «Եթե անգամ դա պետք է լավագույն նպատակներին ծառայի, ապա այդ մեթոդն իր մեջ պարունակում է շատ մեծ վտանգներ, և ուղղակի անօրինական է, հակասահմանադրական է։ Եթե նայենք, թե ինչ հիմնավորումներ են բերել իշխանական պատգամավորները, ապա կտեսնեք՝ որևէ իրավական հիմք չկար։ Տեղի է ունեցել քաղաքականացված քննարկում»,- ասաց Ալավերդյանը։

Ըստ նրա, պետք է նաև վերանայվի ԱԺ ամբիոնում հնչեցված տեքստերի բառապաշարը։ Իշխանական պատգամավորները, ըստ բանախոսի, օգտվում են Փաշինյանի կողմից առաջ քաշված բառապաշարից. «Այդ խոսելաոճը պետք է ուղղակի մերժվի՝ անկախ քաղաքական նախասիրություններից, անկախ սև-սպիտակ լինելուց, և վարչապետը պետք է զղջա իր՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած խոսքի համար, որում նա ասում էր՝ իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր կխանգարեն ժողովրդի ազատ կամարտահայտմանը, կարժանանան ուժեղ հակահարվածի՝ որպես հակապետական ուժեր։ Եթե արտերկրից հարցնեն՝ դա ՀՀ վարչապետի խոսքն է, ես առաջարկում եմ ասել՝ ոչ, Նիկոլ Փաշինյանի խոսքն է, քանի որ անձը կարող է իրեն թույլ տալ ինչ-որ բաներ, իսկ ԱԺ ամբիոնից անթույլատրելի էր այդ խոսքը։ Սոցցանցերում առկա ցածր խոսքը բերվում է ԱԺ։ Ես դատապարտում եմ այդ ոճը»։

Ալավերդյանը երիտասարդ իմքայլականներին կոչ արեց ԱԺ ամբիոնից չմրցել չարախոսության մեջ, որն ըստ իրենց սրամտություն է։

«Այդ չարախոսության մեջ մրցելն ինձ հիշեցնում է ադրբեջանական մամուլի կողմից հայերի հանդեպ հնչեցված բառապաշարը։ Մենք մեզ պետք է թույլ չտանք միմյանց մասին խոսել այնպիսի բառերով, ինչպիսի բառապաշարով հայերի մասին խոսում են ադրբեջանցիները։ Տարիներ շարունակ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում, որպեսզի աղավաղի հայերի և հայության նկարագիրը, հիմա տասնապատիկ ավելի մեծ վնաս է, երբ նույն կամ ավելի թունդ բառապաշարով հանդես են գալիս հայերը հայերի նկատմամբ։ Կապ չունի՝ ինչ քաղաքական կողմնորոշում ունեն նրանք»,- ասաց Ալավերդյանը։

Նա վստահեցրեց, պետք է տեղական հանրաքվեի ինստիտուտը զարգանա, և հանրաքվեի պետք է դրվեն միայն այն իրավական ակտերը, որոնք չունեն որևէ թերի կողմ և չեն արժանանում որևէ քննադատության։

«Հանրաքվեի գնացող իրավական ակտը պետք է լինի բոլոր առումներով անթերի, որովհետև սա մեկ քաղաքական ուժի հանրաքվե չէ, սա համաժողովրդական է։ Իսկ այժմ, կարծես թե, հանրաքվեով պետք է հաստատվի, որ հայ ժողովուրդը Հայաստանում բաղկացած է «այո» և «ոչ» ասողներից։ Եվ արդեն իսկ հնչեցվող բոլոր դատողությունները դրան են տանում։ Ստացվում է՝ օրենքով նախատեսված, իրավական պրակտիկայի մեջ ողջունելի քայլը, որ «այո»-ն ու «ոչ»-ը պետք է լինեն հավասար մրցակցության մեջ, անմիջապես կորում է, քանի որ  «ոչ»-երը դառնում են սևեր»,- ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքով, կարևոր է ոչ միայն հանրաքվե անելը, այլ նաև այն, թե ինչպես է հանրաքվեն անցկացվելու.

«Կարծում եմ՝ մենք թերանում ենք և բավականին մեծ բացթողումներ ենք թույլ տալիս։ Հետաքրքիր է, որ պառլամենտական և արտապառլամենտական ուժերը հրաժարվում են մասնակցել հանրաքվեին։ Եվ միայն մի իրավական խումբ է ինչ-որ առումով լեգիտիմացնելու հանրաքվեն, քանի որ ամենավատ բանը կլիներ, որ դե յուրե «ոչ» խումբը չձևավորվեր։ Եթե չլիներ «ոչ» խումբը, ապա հանրաքվեն կլիներ ոչ մրցակցային։ Այդ խմբից պետք է սպասել կոշտ բնութագրերի։ Բայց դրանք կլինեն նորմատիվայի լեքսիկայի մեջ, որտեղ դու քո ընդդիմախոսին հարգում ես։ Եթե մեր իշխանությունը չի կարողանում հարգանքով բանակցել իր ներքին ընդդիմախոսների հետ, ինչպե՞ս է բանակցելու Ադրբեջանի հետ»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}