Արա Ղազարյան. Հիմա Հայաստանում մի 10 քրեական գործ կա, որոնք քողարկված օրակարգ ունեն
«ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ իրավաբանական մասնագիտություն ունեցողների նկատմամբ հետապնդումներն ու ճնշումները հարված են հասցնում կոնվենցիան համակարգի ուղիղ սրտին»,-ՄԻԵԴ որոշումներից մեկից մի հատված ընթերցեց փաստաբան Հայկ Ալումյանը «Փաստաբանների նկատմամբ ճնշումները» թեմայով քննարկման ժամանակ։
Նա մեկնաբանեց՝ ի՞նչ կոնվենցիա, ի՞նչ կոնվենցիան համակարգ, եթե մարդու իրավունքները պաշտպանող անձինք հենց դրա համար հայտնվում են հարվածի տակ։
«Այստեղ իրավաբանական մասնագիտությամբ մարդկանց մասին է խոսքը՝ առանց տարանջատելու իրավաբաններին ու փաստաբաններին»,-ասաց Ալումյանը։
Քննարկման մոդերատոր Արա Ղազարյանը նկատեց՝ խոսքը Կոնվենցիայի 17-րդ հոդվածի մասին է։
«Դա խոսում է քողարկված օրակարգերի մասին, այսինք կա սովորական քրեական գործ, բայց իրականում դրա հետևում կա քողարկված քաղաքական օրակարգ։ Հենց դա էլ ատելության խոսքն է։ Հիմա մեզ մոտ առնվազն մի տասը քրեական գործ կա, որոնք քողարկված քաղաքական օրակարգ ունեն, որտեղ քրեական վարույթները զուտ ձևականություն են, ֆորմալ բնույթ ունեն, իսկ հետևում ընկած է քաղաքական հետապնդումը»,-ասաց Արա Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան