Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ Արևմուտքը կորցնում է իր ազդեցությունը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ արևմտյան երկրները կորցնում են իրենց գլոբալ ազդեցությունը։ Նրա կարծքով, Արևմուտքին գնալով ավելի ու ավելի քիչ են վստահում, պատճառը փոխզիջումների չգնալն է։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը։
«Երկրորդ պատճառն այն է, որ Արևմուտքը սկսել է կործանել իր իսկ սկզբունքները՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների։ Սկսել են ի հայտ գալ իսլամաֆոբիան և երկակի ստանդարտների քաղաքականությունը»,- հավելել է Չավուշօղլուն։
Նա նաև նշել է, որ Ասիան թափ է հավաքում, քանի որ վերահսկում է համաշխարհային տնտեսության կեսը։ Դրանով պայմանավորված Արևմուտքը պետք է վերանայի իր քաղաքականությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում