Թրամփը պահանջել է սպանել Բեն Լադենի որդուն
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է «վերացնել» «Ալ-Քաիդայի» հիմնադրի որդուն՝ Համզու բեն Լադենին։ Այս մասին գրում է gazeta.ru- ն՝ հղում տալով «NBC» հեռուստաալիքին։
Ըստ աղբյուրի՝ Թրամփն այս որոշումով փորձում է չեզոքացնել ահաբեկչական կազմակերպության լիդերներից մեկին, ինչպես նաև վերացնել «խորհրդանշական կապը» բեն Լադենի հոր հետ:
Նա նշել է, որ ամերիկյան առաջնորդը նման հայտարարություններ է արել նախագահության առաջին տարիներին։ Նրա կարծիքով՝ Թրամփի դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նա «երբեք չի լսել» կենտրոնական հետախուզական ծառայության ցուցակում ներգրավված մյուս ահաբեկիչների մասին:
Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարի գլխավոր թիրախներից էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ով սպանվել է հոկտեմբերին՝ ամերիկյան հատուկ գործողության ընթացքում: