Քաղաքական 12:37 17/02/2020 Հայաստան

Արթուր Վանեցյան. Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ

«Առավոտի» հարցազրույցը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնող Արթուր Վանեցյանի հետ, որը վերջերս հայտարարեց քաղաքականություն մտնելու որոշման մասին:

Հարց– Պարոն Վանեցյան, տարին սկսվեց ներբանակային մտահոգիչ սպանություն-ինքնասպանությունների շարքով, որոնց դեռևս իշխանությունները պատշաճ կերպով չեն արձագանքել։ Հասարակությունը շատ լարված է, պահանջում է գտնել և պատժել մեղավորներին, քայլեր ձեռնարկել բանակի առողջացման ուղղությամբ։ Որպես ուժային փակ համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող մարդ, որը նաև մեր նոր սերնդի գեներալներից է, կարո՞ղ եք Ձեր տեսանկյունը ներկայացնել՝ այսօրվա իրավիճակի պատճառների ու լուծման հնարավոր տարբերակների մասին։

Պատասխան– Նախ՝ թույլ տվեք մի խնդրանքով դիմել բոլորին, ովքեր այսօր հրապարակային խոսքի հնարավորություն ունեն։ Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ։ Որքան էլ մեծ լինի զգացմունքայնությունը, որքան էլ ծանր լինի վիշտը, ես բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ՝ հրապարակային խոսքում տուրք չտալ զգացմունքներին։ Առավել ևս՝ կոչ եմ անում՝ որևէ նեղ անձնական կամ քաղաքական շահի համար չօգտագործել այս թեման։ Ցավոք, նման միտումներ նկատվում են։ Դա ոչ միայն բարոյական չէ, այլև՝ ուղղակիորեն առնչվում է մեր պետության անվտանգությանը։ Պատճառների մասին. հասկանալի է, որ հրապարակային խոսքի ձևաչափն ինձ թույլ չի տալիս բաց խոսել որոշ հանգամանքների մասին։ Վստահ եմ, որ բանակի ղեկավարությունը տիրապետում է խնդրին և կանի ամեն ինչ։ Միաժամանակ կցանկանայի նշել այն գլխավոր հանգամանքը, որը պայմանավորում է ներբանակային զարգացումները։ Դա երկրում ստեղծված մթնոլորտն է։ Ասում են՝ բանակը հասարակության հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։ 

Ճամբարների կիսված, պառակտված, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ բանակում։ Միանգամայն հասկանալի ու արդարացի է հանրության կտրուկ պահանջը՝ գտնել և պատժել մեղավորներին։ Միևնույն ժամանակ՝ խիստ վտանգավոր և անկանխատեսելի կարող է լինել՝ հանրային ցասման այս մեծ ալիքն ուղղելը դեպի բանակի հրամկազմ, սպաներ և ենթասպաներ՝ առանց պատշաճ և սթափ հետաքննության։ Մենք ունենք կայացած սպայակազմ, որոնց թվում մեծամասնություն են կազմում բարձր պրոֆեսիոնալները, իրական հայրենասերները։ Խնդիրները պետք է ուսումնասիրել՝ հնարավորինս խուսափելով ընդհանրացումներից և ծայրահեղացումից։ Անզգույշ գործելով՝ կարող ենք շատ վնասներ տալ՝ այս պահին մարդկանց հանգստացնելու համար։

Հարց– Ինչպե՞ս է այդ մթնոլորտը հասնում բանակ։

Պատասխան-Բացի մարդկային ու լրատվական պարզ խողովակները, կան նաև մթնոլորտից ծնված գործողություններ, որոնք ուղղակիորեն ազդում են ներբանակային կյանքի ու հարաբերությունների վրա։ Բանակը ինստիտուցիոնալ հիշողությամբ, մշտապես կատարելագործվող համակարգ է, որտեղ փորձը և մոդեռնիզացիան միասնական և փոխլրացնող սկզբունքներ են։ Կարող եմ նշել որոշակի օրինակներ, որոնք, թվում է, թե բանակից դուրս՝ հանրային կյանքում են ընթանում, սակայն ուղղակիորեն ներգործում են ներբանակային մթնոլորտի վրա։ Վստահաբար, ներբանակային մթնոլորտի վրա վատ է անդրադառնում ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեությունը։ Իրական հրամանատարները, լուրջ կադրային սպաներ՝ իրենց լուրջ կենսագրությամբ, այսօր պարտադրված են՝ հաշվետու լինել բանակից, զինված ուժերից պատկերացում չունեցողների առջև։ Սա ևս բանակի ներքին բարոյալքման դանդաղ գործողության ռումբ է։

Կան համակարգեր, որոնց ախտորոշումն ու բուժումը պետք է արվեն՝ առավելագույնս խուսափելով սոցցանցային միջամտություններից։ Լուրջ, համակարգային հիվանդությունները բուժում են նեղ մասնագետների միջոցով, և ոչ՝ ժողովրդական բժշկության։ Քաղհասարակության ներկայացուցիչների հետ, մարդու իրավունքների ոլորտի մասնագետների հետ ներբանակային մթնոլորտի առողջացման ուղղությամբ անընդհատ ու նպատակային աշխատանք պետք է տարվի, բայց՝ ամեն կերպ խուսափելով էժան սոցցանցային ներգրավումից։ Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է։ Հաջորդը. չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար ու պատգամավոր են։ Իրական հրամանատարների, սպայական տարբեր օղակների համար ծայրահեղ դժվար է, երբ զորքի դիմաց կանգնում են բանակից խուսափածները և հերոսության ու հայրենիքին ծառայելու կոչեր անում, դասեր տալիս։ Նման բաներ եղել են նաև նախկինում, և իմ վերաբերմունքը դրա հանդեպ միշտ բացասական է։ Բանակն անձնական PR-ի համար երբեք չի կարելի ծառայեցնել։ Հաջորդ կարևորագույն պահը. չի՛ կարելի արժեզրկել և ուղղորդված արշավ տանել Արցախի գեներալների դեմ, նրանց անվան շուրջ դավադրության տեսություններ հորինել: Պատերազմ հաղթած, խաղաղություն ապահոված, լուրջ կենսագրություն ունեցող անհատներ են նրանցից շատերը, իրական հեղինակություն են վայելում՝ իրական զորքում, իրական զորամասում։ Երբ կոտրում ես այդ հեղինակության ինստիտուտը, առաջանում է սողացող անկառավարելիության վիճակ։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Այդպես է բոլոր բանակներում: (Իհարկե բոլոր ոլորտներում, այդ թվում` բանակում, միշտ էլ եղել են և կլինեն անբարեխիղճ կադրեր, սակայն չի կարելի մասնավոր մեկ-երկու դեպքերը ընդհանրացնել ամբողջ համակարգի համար, առավել ևս, երբ խոսքը գնում է մեր բանակի նման կայացած կառույցի մասին)։ Եվ վերջապես՝ ամենացավոտը. չի՛ կարելի սեպ խրել Հայաստանի և Արցախի մեջ. դա միմիայն մեր հակառակորդի երազանքն է։ Այսօր ուս ուսի Հայաստանի և Արցախի բոլոր ծայրերից զինվորներն ու սպաները ապահովում են մեր խաղաղությունը։ Դա մեր ընդհանուր անվտանգության գրավականն է, և սա պարզապես բառեր չեն։ Նորից եմ հորդորում՝ իսկապես շատ զգույշ լինել ցանկացած հրապարակային ձևակերպման մեջ։ Անձնական ողբերգություններ են ամեն դեպքի հետևում, բայց նաև՝ ընդհանուր մի խնդիր, որը պետք է հասկանալ՝ առանց խուսափելու ճշմարտությունից։

Հարց– Ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում, ունե՞ք առաջարկներ։

Պատասխան– Ես արդեն ասացի, որ այստեղ մասնագիտական և լուրջ մոտեցում է անհրաժեշտ, ընդ որում՝ շատ կարևոր է լրջությամբ մոտենալ ամեն առանձին դեպքին ու չտարածել դեպքերն ամբողջ բանակի վրա։ Առանձին վերցրած դեպքեր են, որոնք կարող են և՛ սիմպտոմատիկ նշանակություն ունենալ՝ օգնելով պարզել նաև համակարգային սխալները, և՛ թույլ տալ, որ կոնկրետ զորամասում, կոնկրետ միավորման ներսում մթնոլորտը փոխվի, և դեպքերը դադարեն։ Ես կուզեի, որ մենք ոչ թե պարզապես գնանք մեղավորներին գտնել-պատժելու ճանապարհով (դա, բնական է, պետք է արվի, այդ մասին խոսք չկա), և ոչ թե սոցցանցերում կենցաղային մակարդակի դատավճիռներ կայացնենք, այլ՝ խնդրի էությունը հասկանալու, արմատական լուծումներ տալու և, հետևաբար, հետագա դժբախտությունները կանխելու ուղղությամբ լուրջ գործողություններ սկսենք։ Այսօր Պաշտպանության նախարարության և Արցախի ՊԲ հրամկազմը՝ նախարարներից մինչև հանրության հետ աշխատող օղակներ, համալրված են պրոֆեսիոնալ և պարկեշտ մարդկանցով։ Վստահ եմ՝ ամեն նման պատահար նրանց համար անձնական ողբերգություն է, ինչպես և բոլորիս համար։ Բոլորիս խնդիրը նրանց օգնելն է, որպեսզի կարողանան նայել խնդիրների խորքը և լուծումներ գտնեն։ Բայց, որպեսզի դա ստացվի, երկրում մթնոլորտը պետք է փոխվի։ Սա արդեն անվտանգության խնդիր է։ Ես բոլորին խնդրում եմ մտածել այս ուղղությամբ։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:27
ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Արցախում.Դյուժարիկ
ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության չափը գնահատելու համար: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
00:48
Ավելորդ հրապարակայնացումը երբեմն վնասում է գործընթացին ու գերիների ճակատագրին. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Քանի որ գերիների մասով հարցումները շատ են,...
Աղբյուր` Panorama.am
00:37
Կոլոլեք CEPA-ի մոտ 1000 էջերը և հերթով, թերթ առ թերթ՝ ըստ ձեր նախասիրությունների... Արմեն Աշոտյանը՝ օրվա իշխանությանը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեք տարի առաջ էր, երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իր դինամիկ...
Աղբյուր` Panorama.am
00:35
Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել գերեվարվածների, անհայտ կորածների ընտանիքների անդամներից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած...
Աղբյուր` Panorama.am
00:33
Ցավալի էր արձանագրել մարդկանց հայրենազրկումն ու գաղթը. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ այցելեցինք Քարվաճառ ու Շահումյանի...
Աղբյուր` Panorama.am
00:09
Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա խիստ ընտանեկան միջավայրում. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտնում է, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա խիստ ընտանեկան...
Աղբյուր` Panorama.am
23:50
Նոյեմբերի 24-ին կկայանա «Կյանք և ազատություն» գրքի դեմ իշխանության գործողությունների վերաբերյալ դատական նիստը. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Վաղը ժամը 11:00-ին ՀՀ Վարչական դատարանում կայանալու է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
23:43
Գաբրիել Բալայանը աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը Tert.am-ին հայտնել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել Նիկոլ Փաշինյանին։...
Աղբյուր` Panorama.am
23:22
Արման Աբովյան. Փաշինյանը փորձում է պաշտոնանկություններով երկարացնել իր իշխանությունը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր փորձերը՝ շեղել...
Աղբյուր` Panorama.am
23:00
Վաղվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
22:50
Քաղաքագետ. Փաշինյանը հինգ հազար մարդ պառկեցրեց, որ մնա իշխանության
Քաղաքագետ Հայկ Բալանյանը, վերլուծելով պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի քայլերը, մի քանի հետևություններ է արել։ Նա գրում է. «Ինչ է...
Աղբյուր` Panorama.am
22:41
Անհետ կորած զինծառայողի մայր. Կառավարությունում ասացին, աշխատում են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկավ անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։ Լրագրողների հետ զրույցում նա փոխանցեց,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Երևան-Արտաշատ ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժած կա
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 18:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ «Կանաչ»...
Աղբյուր` Panorama.am
22:11
Fitch-ը հետ է կանչել Երևան քաղաքի վարկանիշերը
Fitch Ratings-ը հետ է կանչել Երևան քաղաքի արտարժույթով և ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները՝ «B+», քանի որ...
Աղբյուր` Panorama.am
21:56
Փաստորեն հեղափոխությունն իրենց գրպանն են գցել ու ամեն ինչ սուտ էր. Ստեփան Դանիելյան
«Եվ մի կին, ատամնատեխնիկ», ով այժմ ԱԺ փոխնախագահ է աշխատում, ասում է, որ նախկին իշխանությունները գիտեին, որ, Ղարաբաղը պետք է...
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱԻՊԾ տնօրենն այցելել է Արցախում այսօր վիրավորված փրկարար ծառայողներին
Այսօր Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի վրա պայթել ու մարմնական տարբեր աստիճանի վիրավորում են...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արփինե Հովհաննիսյանը բանավեճի է հրավիրում Լենա Նազարյանին
ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Տիկին Լենա Նազարյան քանի որ անձամբ ես ու բազմաթիվ մարդիկ ձեզ էլի բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Թուրքիան հետ է կանչել ԵՄ և Իտալիայի դեսպաններին
Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը հետ է կանչել ԵՄ և Իտալիայի դեսպաններին, ինչպես նաև Գերմանիայի գործերի ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
21:00
Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբաստարան
Տավուշի մարզպետարանի և «Պահապան» հիմնադրամի համագործակցության արդյունքում մարզում ստեղծվում են անվտանգ վայրեր և թաքստոցներ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
20:49
Կոչ եմ անում ոտքի կանգնել և փրկել Սյունիքն ու Հայաստանը հետագա վտանգավոր իրադարձություններից. Գորիսի ավագանու անդամ
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու անդամ Գարիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչով դիմելով Գորիսի ավագանու անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Դեսպանները կարևորել են Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը
 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները նոյեմբերի 23-ին հանդիպել են Հայաստանում Մեծ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Տեղի է ունենում վարչապետի և անհետ կորածների հարազատների հանդիպումը
Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին  ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման են։  Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու». Լենա Նազարյան
Ինչքան էլ մենք չընդունենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վարած ներքին քաղաքականությունը, բազմաթիվ սխալները մատնանշենք, այնուամենայնիվ,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 23-ին Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժել է փրկարար...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մեր պետականության համար այս վճռորոշ պահին Արարատ Միրզոյանի ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է․Փաշինյան
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության...
Աղբյուր` Panorama.am
20:10
Փաշինյանը ռազմարդյունաբերական ընկերություններին հանձնարարել է արագ տեմպերով շարունակել արտադրական հզորությունների զարգացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
19:57
Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները․ՊԲ
Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ղարաբաղի ԱԻՆ-ի 4 աշխատակիցները,մահացել է ադրբեջանցի զինծառայողներից մեկը
Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ղարաբաղի ԱԻՆ–ի 4 աշխատակիցները, խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպան,...
Աղբյուր` Panorama.am
19:36
Սպասվում է վարչապետի հանդիպումը ՝ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ
Կառավարության նիստերի դահլիճում, այսօր  սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հայաստանը լքելու ո՛չ մտադրություն ունեմ, ո՛չ էլ՝ ցանկություն․ Զ․Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը չի պատրաստվում լքել Հայաստանը: Այդ մասին նա ասել է  Aysor.am-ի հետ զրույցում:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}