Քաղաքական 10:52 17/02/2020 Հայաստան

Մյունխենյան համաժողովի արձագանքներն ու արդյունքը

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

2020թ. Մյունխենյան անվտանգության համաժողովի կազմակերպիչները համարում են, որ իրենց համաժողովի ընթացքում ամենաուշագրավը Լեռնային Ղարաբաղին նվիրված քննարկումն էր, որին նման ձևաչափով հանրային տարածքում առաջին անգամ մասնակցում էին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը թվիթերյան գրառմամբ անթաքույց գոհունակություն է հայտնել հանդիպման կազմակերպման առթիվ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին և Ադրբեջանին։

Բնականաբար, մյունխենյան այս քննարկմանը եղան բազմաթիվ ու տարատեսակ արձագանքներ, որոնք նախ կարելի է բաժանել երկու մեծ խմբի։ Առաջին մոտեցումն այն է, որ նման ձևաչափով հակամարտության քննարկումը անօգուտ և նույնիսկ վնասակար ձեռնարկ է։ Մյուս դիրքորոշումն այն է, որ հենց միայն առաջին դեմքերով նման քննարկման կազմակերպումը՝ անկախ արդյունքներից, արդեն իսկ ձեռքբերում է։ Առաջընթաց է, որ երկու ղեկավարները պատրաստակամ են հանրային կերպով ներկայացնել ու պաշտպանել իրենց դիրքորոշումները, փորձել համատեղ գտնել հնարավոր լուծումների տանող ուղիներ։ Կար նաև մեկ այլ մոտեցում, ըստ որի քննարկումը կոչված չէր նպաստելու հակամարտության կարգավորման բովանդակային գործընթացին, այլ պարզապես քաղաքական շոու էր, որը պետք էր երկու առաջնորդներին՝ թե ներքին, թե արտաքին լսարանին որոշակի ուղերձներ փոխանցելու համար։

Իրականում բավականին բարդ է ու անկանխատեսելի ելք կարող է ունենալ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրների ղեկավարների միջև հրապարակային բանավեճի կազմակերպումը, որի ընթացքում նրանք պետք է ներկայացնեին հակամարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումները, որոնք հնարավոր չի եղել մերձեցնել 25 տարի տևող բանակցությունների ընթացքում։ Եվ ակնկալել, որ 45 րոպեի ընթացքում կողմերը հանդես կգան խնդրի փոխզիջումային կարգավորմանը միտված նոր առաջարկներով, միամտություն կլիներ։ Ուստի և ինչ իմաստ ու նպատակ ուներ բարձր մակարդակի այս «զրույցը», երբ բոլոր դիրքորոշումները հայտնի են, բոլոր խաղաքարտերը բացված։

Եթե անդրադառնանք քննարկման բովանդակությանը, նախ պետք է կարևորել հանգամանքը, որ այս կերպ լուրջ խարխլվեց ադրբեջանական պրոպագանդայի այն թեզ, որ հայկական կողմը խուսափում է հրապարակային քննարկումից, քանի որ ունի թույլ փաստարկներ։ Պատահական չէ, ոչ Ադրբեջանի նախագահը իր ներածական խոսքում ընդգծեց, որը ինքը նախկինում էլ է պատրաստ եղել նման ձևաչափով քննարկման՝ անհիմն վստահությամբ ակնկարկելով, որ ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշումը շատ ավելի հիմնավորված է։ Սակայն մյունխենյան քննարկումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ադրբեջանական ղեկավարությունը չափազանցված կարծիք ունի իր ու իր դիրքորոշման հարցում։

Ալիևը զարմանալի կերպով սկսեց պատմական ակնարկով՝ նախ փորձելով պատմության տեսակետից հիմնավորել իրենց հավակնությունները Արցախի նկատմամբ։ Սա կրակոց է սեփական ոտքին: Արցախի պատմությունը սկսել 1805թ. Պարսկաստանի վասալ խանի և ռուս գեներալի միջև կնքված Քյուրեկչայի համաձայնագրով, նշանակում է չիմանալ ոչինչ այդ տարածաշրջանի ու այնտեղ ապրող մարդկանց հազարամյա պատմության մասին։ Այստեղ նույնիսկ անհրաժեշտություն չկա հիշեցնել, որ դարում են օղուզ թուրքերի քոչվոր ավշարյան տոհմը ներթափանցնել ու հաստատվել Արցախում։

Ալիևի միջազգային իրավական փաստարկները ևս լուրջ քննություն չեն բռնում։ Տարածքային ամբողջականությանը հիվանդագին կրկնողությամբ հղում կատարելը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ստորադասումը ոչ մի կերպ չի կարող սահմանափակել սեփական քաղաքական կյանքը կազմակերպելու մարդկանց համընդհանուր ու անքակտելի իրավունքը։ Իսկ Խոջալուի դեպքերի անհարկի շահարկումներն ու զոհի կերպարով հանդես գալու փորձերը ադրբեջանական պրոպագանդայի անհաջող փորձերից են՝ հայի կերպարը դիվայնացնելու ու հանրային կարեկցանք ստանալու համար։ Զավեշտալի էր նաև այն, որ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ փորձում էր հիմնավորել, որ ցավալի դեպքերի կազմակերպիչները հենց իրենք՝ ադրբեջանցիները չեն եղել։

Քննարկմանը հնչեցված հայկական կողմի փաստարկներում բացի պատմականից և իրավականից, կար նաև ոչ պակաս կարևոր երկու այլ փաստարկներ՝ անվտանգային և ռազմաքաղաքական։ Անվտանգության տեսակետից Ադրբեջանը գոյութենական սպառնալիք է Արցախի ժողովրդի համար, ինչը բազմիցս ապացուցվել է։ Ուստի և Լեռնային Ղարաբաղը չի կարող ոչ մի կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։ Ռազմաքաղաքական առումով Արցախի ժողովուրդը հաղթել է իրեն պարտադրած պատերազմում և վաստակել սեփական պայմաններով խաղաղություն հաստատելու հնարավորությունը։

Ձևի տեսակետից մյունխենյան հանդիպումը ավելի նման էր քաղաքական շոու-մրցույթի, որտեղ մասնակիցները փորձում էին իրենց ընտրողների առջև միավորներ շահել։ Թե ով ինչքան շահեց, «ով ում տեղը դրեց» ավելի շուտ սուբյեկտիվ ընկալման խնդիր է և կախված է դիտողի կանխակալ նախատրամադրվածությունից։ Երկու առաջնորդներն էլ իրենց ամպլուայի մեջ էին։ Ալիևը՝ ավտորիտար, շփացած ու ամբարտավան, ումից մեծ ճիգեր էր պահանջվում հակափաստարկները հանդուրժելու համար։ Նիկոլ Փաշինյանն էլ հավատարիմ էր հեղափոխականի ու նորարարի իր կերպարին, որը կարծես հավատում է, որ կարող է փոփոխություն ու նոր շունչ բերել կարծրացած բանակցային գործընթացին։

Կատարման տեխնիկայի առումով երկու առաջնորդների համար էլ դժվար էր ուղիղ եթերում լսարանի առջև, առանց լրացուցիչ «դուբլների» հանդես գալ և մի բան էլ մտնել լուրջ ու բովանդակային քննարկումների մեջ։ Իհարկե, հետաքրքրիր կլիներ ավելի շատ լսել ապագայի նրանց տեսլականի մասին, ոչ թե պատմության կամ միջազգային իրավունքի դասերի ականատես լինել։ Բայց հայկական կողմի կառուցողական, ընդհանուր ապագային միտված համատեղ ջանքերի մասին դիսկուրսն ըստ էություն հանդիպեց ադրբեջանական նախագահի ոսկրացած ու ինքնաարդարացնող ռևանշիզմին։ Ակնհայտ դարձավ, որ Իլհամ Ալիևը պատրաստ չէ ոչ մի տեսակ ազատականացման՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերում, ինչի ևս մեկ վառ ապացույցն էր նաև խորհրդարանական ընտրություններում միանշանակ հաղթանակից հետո նախօրեին ընդդիմության փշրանքների ջախջախումը, երբ ձերբակալվեցին բողոքի ակցիա անցկացնել պատրաստվողներին։ Առավել պատրաստ չէ նաև ադրբեջանական հանրությունը, որոնց արձագանքը սոցիալական ցանցերում «օ՜, իմ տիրակալ»-ից այն կողմ չէր անցնում։

Պետք է նշել նաև, որ հայկական լսարանին, որի համար առանց այդ էլ ընկալելի չէ հակամարտության վերաբերյալ ադրբեջանական մոտեցումները, հատկապես դուր չէր եկել Ադրբեջանի նախագահի ինքնագոհ պատմական էքսկուրսիան ու կարգավորման փուլային տարբերակը, որը պետք է իրականացվի միմիայն ադրբեջանական կողմի պատկերացումների շրջանակներում։ Սոցիալական ցանցներում կարելի է հանդիպել բազմաթիվ խորհուրդների, թե ինչպես պետք է խոսել քոչվոր ցեղերի բռնապետական ղեկավարի հետ, ում ներկայացրած պետությունը ավելի երիտասարդ է, քան Կոկա-Կոլան։

Արդյունքում կարելի է ասել, որ Մյունխենյան հանդիպումից հետո կարելի է ակնկալել, որ հասարակական դիսկուրսը ավելի շուտ կգնա դեպի արմատականացում, քան թե միմյանց դիրքորոշումների վերաբերյալ փոխըմբռնում։ Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի ներկայիս իշխանության մեջ «գենետիկ մակարդակով» կա հայատյացություն, և հակամարտության կարգավորման ցանկացած փոխզիջումային տարբերակ կարող է արժեզրկել  ալիևյան ու այլ իշխանամերձ կլանների վերջին տարիների որդեգրած գաղափարախոսությունը և վտանգել նրանց գոյությունը։

Հաշվի առնելով նաև վերոգրյալը՝ իմաստ չկա կրկնել բանակցությունների նման թատերական ներկայացումը, հատկապես որ պրեմիերայի բերած արդյունքները միանշանակ չէին ոչ ձևի, ոչ էլ բովանդակության առումով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:42
Եղբայրության փողոցում կրակել են Երևանի 35-ամյա բնակչի ոտքին
Ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով...
Աղբյուր` Panorama.am
17:28
Իսպանիայում չորս օրվա նվազումից հետո նորից բարձրացել է կորոնավիրուսից մահացածների թիվը. Ինտերֆաքս
«Իսպանիայում կրկին նկատվել է մահացությունների թվի աճ ՝  պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու բարդությունների...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին
«Դատարանը շարունակում է թերանալ»
Աղբյուր` Panorama.am
17:06
Ծովագյուղի և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերն անտեսել են աշխատանքները դադարեցնելու հանձնարարականները
«Գեղարքունիքի  և Արագածոտնի մարզային տեսչական  մարմինների տեսուչներն երեկ այցելել են բոլորիս հայտնի Ծովագյուղի  և...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զինծառայողի մահվան գործով համածառայակիցը կալանավորվել է
Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ռուսական արվեստի թանգարանը միացել է աշխահի խոշոր թանգարանների շարժմանը
«Կենդանացրու արվեստի գործերը» այսպես է կոչվում նախաձեռնությունը:
Աղբյուր` Panorama.am
16:38
Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝  ընդդեմ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նա դատարանից...
Աղբյուր` Panorama.am
16:36
Գարեգին Երկրորդը շնորհավորել է ավետման տոնի առիթով
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ավետման տոնի առիթով.  «Մայր Աթոռ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Հնդկաստանը կարող է երկարաձգել մեկուսացման ռեժիմը. Ria.ru
Հնդկաստանի իշխանությունները քննարկում են կորոնավիրուսի տարածման պատճառով պարտադրված մեկուսացման ռեժիմի երկարաձգման հարցը, հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
16:17
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցներին ընկերությունը հրաժարվում է վճարել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանի արտադրության պետ Հովհաննես Խաչատրյանն ասում է, որ մոդուլի կառուցման...
Աղբյուր` Panorama.am
16:16
Պարույր Սևակի համայնքապետ. «Լավ է, որ կանայք իրարից հեռու են եղել»
Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի բնակչուհին, որը ապրիլի 5-ին գնացել էր բանջար հավաքելու ու ականի պայթյունից վիրավորվել, վիրահատվել է...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ուղիղ եթերում կոտրեցին Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջը
Մինչ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ելույթ էր ունենում՝ զարմանալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձագանքի...
Աղբյուր` Panorama.am
15:54
Անի Սամսոնյանի դիմումը կցվել է «Հեղափոխության պահապաններ»-ի նկատմամբ հարուցված քրգործին
Մարտի 12-ին Երևան քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 22242-ի. ria.ru
Շվեյցարիայում մեկ օրվա ընթացքում COVID-19 հաստատված դեպքերի թիվն ավելացել է գրեթե 600-ով, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
15:28
Բոլոր ապրանքային շուկաներում կան հարուցված գործընթացներ. ՏՄՊՊՀ նախագահ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաճատրյանն այսօր ԱԺ-ում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպված...
Աղբյուր` Panorama.am
15:21
Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
15:18
Պարետի նոր որոշումը. Սպորտով պետք է զբաղվել վաղ առավոտյան
Արտակարգ դրությունում պարետ նշանակված Տիգրան ԱՎինյանի նոր որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 8-ին ժամը ժամը 23:59-ին:  Պարետը նոր...
Աղբյուր` Panorama.am
15:10
Կորոնավիրուս․ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքը վերածվում է թեստավորման կենտրոնի
Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքերը վերածվում են Covid-19-ի թեստավորման ու խորհրդատվական կենտրոնի: Այս մասին, ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:02
Չկատարված վարկային պարտավորությունները չպետք է առաջացնեն տույժեր. Մարուքյան
«Երբ ՀՀ-ն մտավ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների մեջ, բազմաթիվ ընկերություններ, անհատ ձեռնարկատերեր, քաղաքացիներ...
Աղբյուր` Panorama.am
14:59
ՊԵԿ-ը հրապարակում է Ռուսաստանում մաքսային կցորդի հետ հետադարձ կապի համարները
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ այսուհետ գործելու են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել...
Աղբյուր` Panorama.am
14:52
ՏԶՆԿ. Համախառն արտաքին պարտքը 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.29 մլրդ ԱՄՆ դոլարով
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ.-ի դիրքերին: ՀՀ համախառն արտաքին պարտքի...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ապրիլի 7-ը առողջության համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար կօգտագործի ինքնիշխանության հիմնադրամը. Ինտերֆաքս
«Իրանի բարձրագույն հոգևոր ղեկավար Ալի Խամեյնին համաձայնել է 1 միլիարդ եվրո հատկացնել Իրանի ազգային զարգացման ֆոնդից՝ երկրի ինքնիշխանության...
Աղբյուր` Panorama.am
14:33
Դատախազությունը դատարաններ է ներկայացրել կալանքից ազատելու միջնորդություններ
ՔԿՀ-ներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԿԳՄՍ փոխնախարար. Հիմա աշխատում ենք մի քանի սցենարների վրա
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է միասնական քննությունների անցկացման մի քանի սցենար։ Այսօրվա ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:21
ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝ համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}