Քաղաքական 13:17 17/02/2020 Հայաստան

Թույլ չենք տալու, որ մի քանիսի պագոնի վրայի աստղի համար մեր երեխեքին մատաղ անեն. Կարապետյանց

«Մեր զինվորն այսօր սահմանին կանգնած է գնդակի տակ, ու պարզ չի՝ որ կողմից է այդ գնդակը ստանալու»,- կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում նշեց փաստաբան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով խաղաղ պայմաններում  բանակում արձանագրվող մահերին։

Նա նշեց, որ բանակում ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում, և հայ զինվորները խաղաղ պայմաններում մահանում են՝ ոչ հակառակորդի գնդակից։

«2018 թվականի հեղափոխության օրերին բոլորս անհանգիստ սպասում էինք, թե սահմանին ինչ կլինի, բայց այնտեղ ոչինչ չէր լինում։ Բանակում արտառոց ոչինչ չէր լինում նաև հեղափոխությունից հետո, երբ ամեն ինչ երերուն վիճակում էր։ Էս ի՞նչ է կատարվում վերջին 40 օրվա մեջ։ Հարցը պիտի բացատրություն ունենա, և մեզ պետք է պատասխանեն ՀՀ պաշտոնատար անձինք, որևէ մեկը չի կարող պատասխանատվությունից խուսափել»,- ասաց Կարապետյանցը։

Փաստաբանը նշեց, որ քաղաքացիների փոքր խումբ հայտարարություն է տարածել, որով դատապարտում են զինվորների շարունակական ինքնասպանությունների դեպքերը.

«Դատապարտում ենք այդ դեպքերի վերաբերյալ քաղաքական, իրավական գնահատականի բացակայությունը, լեգիտիմ իշխանության կրավորական կեցվածքը, անտարբերությունն ու լռությունը։ Դատապարտում ենք գործի թերի բացահայտումն ու կոծկումը։ Պահանջում ենք կառավարության հերթական նիստից անմիջապես հետո հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ։ Այս պաշտոնյաները պետք է բացատրություն տան՝ որն է պատճառը, որ մինչև այսօր բանակում սպանության որևէ դեպք չի բացահայտվել։ Եվ երբ դատախազության ներկայացուցիչները տարբեր հանդիպումների ընթացքում նշում են, թե սպանությունների գործերի 90 տոկոսը բացահայտված է, ստում են. դրանք կամ թերի են բացահայտված, կամ առհասարակ բացահայտված չեն»։

Կարապետյանցը հայտնեց, որ բանակում մահերի թիվն ավելանում է, քանի որ սպանության նախկին դեպքերի մեղավորները պատժված չեն։ Ըստ նրա, բանակում սպանությունների դեպքերի առիթով հարուցված բոլոր գործերն ունենում են նույն ճակատագիրը, կա ստանդարտ սցենար, որից ոչ դատախազությունն է շեղվում, ոչ՝ իրավապահ մարմինները։

«Ինչո՞ւ էս սպանություններից հետո որևէ պաշտոնյայի հեռացման մասին չլսեցինք, ինչո՞ւ որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին խոսք չկա։ Էս ամեն ինչի մեղքը բարդվում է հասարակության վրա, հիմա նոր թեզ են գտել՝ արու զավակ ունեցող ցանկացած մարդ քրեական ենթամշակույթ կրող է, ու իր երեխային դաստիարակում է՝ որպես օրենքով գողի։ Ու էդ 18 տարեկան «լակոտը» կարողանում է գնալ ու բանակը կազմաքանդել, իր բարքերն էլ ստիպել։ Պարո՛ն Փաշինյան, եթե Ձեր կառավարությունում լինի մարդ, ով քրեական բարքեր կրի, գա և ձեր մինիստրներին էդ կարգերով առաջ տանի, դուք նրան կարգի չե՞ք հրավիրի։ Բա ո՞նց է լինում, որ քրեական էլեմենտ կրող մի քանի 18 տարեկան կարողանում է բանակը կազմաքանդել։ Չի կարող նման բան լինել»,- ասաց Կարապետյանցը։

Նա նշեց, որ քանի դեռ կառավարությունը բանակում գրանցվող մահերի համար մեղքի իր բաժինը չի ընդունում, էլի են լինելու զոհեր. «Իսկ մենք էդ զոհերի համար ոչ ռեսուրս ունենք, ոչ էլ՝ ցանկություն։ Թույլ չենք տալու, որ մի քանիսի պագոնի վրայի աստղի համար մեր երեխեքին մատաղ անեն։ Չկա տենց բան։ Մի ստիպեք, որ ավելի կոշտ քայլերի գնանք, մի ստիպեք, որ փողոց դուրս գան պոտենցիալ զորակոչիկների մայրերը»։

Ըստ Կարապետյանցի, պաշտպանության նախարարը, ռազմական ոստիկանության պետը և գլխավոր շտաբի պետը անձամբ պետք է գնային բոլոր այն զորամասեր, որտեղ սպանության կամ ինքնասպանության դեպք է եղել, ու մինչև չբացահայտեին էդ գործերը, պիտի տուն չգային։

«Մենք առաջարկներ ունենք, օրինակ՝ հոգեբանների թիվն ավելացնել, մաքրել սպայական անձնակազմը։ Կան զորամասեր, որոնց անունները երբեք չենք լսել, քանի որ նման բաներ չեն լինում։ Էդ ո՞նց է, որ մի զորամասում սպանություն երբեք չի լինում, մյուսում՝ ամենամեծ թվով դեպքերն են գրանցվում։ Գտեք հիվանդ զորամասերը և բուժեք, չի կարելի մեր երեխաների կյանքի հաշվին որոշ սպաների պագոնների բարձրացում անել։ Սա անվտանգություն չի իրականում»,- ասաց Կարապետյանցը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:31
ԱՄՆ սենատորները մեղադրում են ԱՀԿ-ին Չինաստանի կոմունիստներին ենթարկվելու մեջ
«ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսի հասցեին հնչող...
Աղբյուր` Panorama.am
12:25
Հայկ Ալումյան. Փաշինյանի ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են
«Երբ նման ծավալի խախտումներ են տեղի ունենում, ես դժվարանում եմ անգամ բացատրություն գտնել դրանց համար, որովհետև որպեսզի օրենքի նման...
Աղբյուր` Panorama.am
12:21
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1175 նոր դեպք
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսների 1,175 նոր դեպք` 56 մարզում: Այս մասին գրում է Gazeta-ն։ Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը...
Աղբյուր` Panorama.am
12:12
Լուկաշենկոն սպառնում է լուծարել կառավարությունը `շնչադիմակների պակասի պատճառով. Լենտա.ռու
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է լուծարել կառավարությունը, եթե հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանն Իրանի երկրորդ ամենախոշոր արտահանման շուկան է ԵԱՏՄ-ում
2019թ․ հոկտեմբերի 27-ին Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև կնքված ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերի միջև...
Աղբյուր` Panorama.am
11:57
Փոստով քվեարկություն Լեհաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններում. ՏԱՍՍ
«ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինհիբերգ Գիսլադոտիրը կասկած է հայտնել Լեհաստանում մայիսի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եվրախումբը համաձայն չէ ԵՄ տնտեսության վերականգնման համար 500 միլիարդ դոլար տրամադրելուն
Եվրագոտու ֆինանսների նախարարների խորհուրդը համաձայն չէ ԵՄ-ին 500 միլիարդ դոլար տրամադրելուն, որպեսզի վերջինս վերականգնի իր տնտեսությունը...
Աղբյուր` Panorama.am
11:40
ԱՆ.Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը կայուն է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման...
Աղբյուր` Panorama.am
11:37
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 208 է. ՌԻԱ նովոստի
«Ըստ հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքի`Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է մինչև 208 մարդ»,- հաղորդում է ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Ալումյան. Դատարանի նախագահը կամ անտեղյակ է, կամ միտումնավոր օրենք է խախտում
Դատավորն աշխատանքի չի ներկայանում մարտի 13-ից։
Աղբյուր` Panorama.am
11:24
Գոլովինը մեծ ներուժ ունի՝ վերածվելու էլիտար ֆուտբոլիստի. Նոլիտո
Անդալուսիայի «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նոլիտոն բարձր է գնահատում «Մոնակոյի» և Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Առավոտյան 93-ամյա պացիենտ է մահացել կորոնավիրուսից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է...
Աղբյուր` Panorama.am
11:13
08.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 881 դեպք կա
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը...
Աղբյուր` Panorama.am
11:03
«Կասպերսկի». Holy Water-ի զոհերը վարակվում են հաճախ այցելվող կայքերի միջոցով
Ասիայում բնակվող օգտատերերին ուղղված և 2019-ի մայիսից գործող  թիրախային արշավի ընթացքում վարակի է ենթարկվել հաճախ այցելվող ավելի քան 10...
Աղբյուր` Panorama.am
10:59
Ամերիկյան ապոկալիպսիս. մեկ օրում գրանցվել է 2000 մահ․ Euronews
Անցած 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է մոտ 2000 մահվան դեպք, աշխարհում ամենաբարձր մահացության ցուցանիշը COVID-19 համաճարակի սկսվելուց ի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ հայտով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ
Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հարութ Սասունյան. ԱՄՆ-ը մեղադրում է թուրքական «Հալք» բանկին՝ Իրանին միլիարդավոր դոլարների ապօրինի փոխանցումների համար
«Հալք» բանկը, որի մեծամասնական բաժնետերը Թուրքիայի կառավարությունն է, 2020 թ․ մարտի 31-ին Նյու Յորքում իրեն մեղավոր չի ճանաչել...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բրիտանիայի վարչապետը երկրորդ գիշերն է անցկացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրորդ գիշերն է անցկացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, քանի որ շարունակում է բուժում ստանալ...
Աղբյուր` Panorama.am
10:42
ԱՄՆ սենատորները Սաուդյան իշխանությունների հետ ապրիլի 11-ին կքննարկեն նավթի շուկան
Շաբաթ օրը ՝ ապրիլի 11-ին, ԱՄՆ սենատորները Սաուդյան իշխանությունների ներկայացուցիչների հետ կքննարկեն նավթի համաշխարհայինշուկայի կայունացման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Գերմանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 4000-ից ավելի դեպք. Ria.ru
Գերմանիայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 103.228-ի, ընդհանուր առմամբ հիվանդությունից մահացել է 1,861 մարդ, փոխանցում...
Աղբյուր` Panorama.am
10:31
Ավագ չորեքշաբթի
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը։
Աղբյուր` Panorama.am
10:26
Մահացել է «Գրեմմի» կրկնակի դափնեկիր Ջոն Փրայնը
73  տարեկանում կորոնավիրուսից մահացել է ամերիկացի երգիչ Ջոն Փրայնը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է  Reuters-ը։ Փրայնը...
Աղբյուր` Panorama.am
10:21
Երուսաղեմում Սուրբ կրակը կվառվի առանց ուխտավորների
Ավագ շաբաթ օրը Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում (Տիրոջ գերեզմանի տաճար) տեղի կունենա սուրբ կրակի վառման արարողությունը, բայց առանց...
Աղբյուր` Panorama.am
10:11
Թվիթերի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին 1 միլիարդ դոլար է խոստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Դորսիի խոստումն ամենամեծն է՝ մինչ այժմ կորոնավիրուսի դեմ պայքարի համար արված նվիրատվություններից
Աղբյուր` Panorama.am
10:07
Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել
ilur.am կայքում հրապարակվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը։  «Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
10:02
Մահացել է հայ նշանավոր աստղագետ Հակոբ Թերզանը
Փարիզի «Նոր Յառաջը» հաղորդում է, որ մահացել է սփյուռքահայ և ֆրանսիական աստղագիտության կարևորագույն դեմքերից մեկը՝ Հակոբ Թերզանը:...
Աղբյուր` Panorama.am
09:53
ԱՄՆ-ն ամբողջությամբ վճարել է ՌԴ-ից ստացված սարքավորումների ու մյուս մատակարարումների համար
Մարտի 31-ին ռուսական ռազմական մի օդանավ 60 տոննա կշռով բժշկական սարքավորումներ հասցրեց Միացյալ Նահանգներ: Այն վայրէջք կատարեց կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Հրապարակ. Արսեն Թորոսյանը զբաղված է մեկ անգամ արդեն ձախողված իր մտերիմներին տարբեր պատասխանատու պաշտոնների նշանակելով
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ընկերներին տեղավորելու պահը չի կորցնում։ Անգամ հիմա, երբ երկիրը կանգնած է հենց առողջապահական բնույթի...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժողովուրդ». EASA-ի մասնագետների իրականացրած աուդիտի արդյունքում մի շարք թերություններ են հայտնաբերել, որոնք գերազանցում են 50 էջը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Միայն քաղաքական հակառակորդներին չեն հետևում, այլև սեփական թիմակիցներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսին դիմակայելու համար քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենքների ընդունումից հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}