Հասարակություն 19:18 15/02/2020 Հայաստան

«Վայքգոլդ»-ը դատական հայց է ներկայացրելու «Վայկ-ինվեստ»-ի դեմ

Հեղինակ` Նունե Ավետիսյան

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ   Վայոց ձորի Ազատեկ  համայնքում հերթական  հանրային լսումը՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի  հնարավոր շահագործման վերաբերյալ։ Նախաձեռնողը «Վայկ ինվեստ ՍՊԸ-ն էր։

«Քննարկումը տեղի է ունեցել ոտքի վրա, մասնակցել է Ազատեկ գյուղից շուրջ 100 բնակիչ»,- panorama.am-ի հետ զրույցում ասաց  Վայքի  «Աշխատանք և հայրենիք »  ՀԿ նախագահ, հանրային խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանը:

Նշենք, որ գյուղը ունի 450-500 բնակչություն: Խոշորացված Վայք համայնքի ամենախոշոր գյուղերից է : Ղազարյանը, ով ևս մասնակցել է հանրային լսմանը   պատմեց, որ ուղղորդվածություն է  նկատել:

«Համայնքի ղեկավարի ազդեցության դաշտում գտնվող մարդիկ էին, ովքեր որ կողմ էին շահագործմանը: Նույնիսկ, մի  ծեր մարդ կար, երկար ժամանակ գրիչը բռնել կանգնել էր, բայց տեսավ գյուղապետն ուշադիր նայում է, կողմ քվեարկեց, թեև կարմրել էր»,-ասաց նա: 

Նախորդ քննարկումները, որն այն ժամանակ անցկացրել է  «Վայքգոլդ» ՍՊԸ-ն, տեղի են ունեցել Վայք քաղաքում: Այնտեղ  բնակիչների  մի մասը պայքար  էր  սկսել  և  երկու անգամ տապալել  հանրային լսումները: Նախկին ընկերությունը  Ազատեկում ևս գաղտնի կերպով անցկացրել է քննարկում, բնակիչների մի մասն այն ժամանակ էլ դեմ չի եղել: Սակայն Վայքում լսումները տապալելուց հետո ընկերության լիազորությունները դադարեցվել են:  Փոխարենը եկավ նորաստեղծ  «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն: Ընկերությունը Զառիթափ համայնքում ևս հանրային լսում իրականացրել է, սակայն մերժվել է բնակչության կողմից: Իսկ ահա Ազատեկում ՝ 44 կողմ, 42 դեմ ձայների համամասնությամբ հանրային լսումը համարվեց կայացած: Ռուզան Ղազարյանի կարծիքով ընկերության համար ոչ այդքան էական չէ, թե քանի հոգի է կողմ կամ դեմ, այլ այն  փաստը, որ անցկացվել է հանրային լսում:

Այսուհանդերձ, ողջ հանրային լսման ընթացքն ուղեկցվել է մեկ հետաքրքիր իրադարձությամբ : «Վայքգոլդ» ընկերության ներկայացուցիչը ևս ներկա է եղել հանրային քննարկմանը: Ներկաները կարծել են, որ նորստեղծ ընկերության հետևում նույն մարդիկ են, պարզապես անունն է փոխված:

«Հենց սկզբում մտածեցինք, փաստորեն սրանք նույնն են , անունը փոխել են ու  նոր անունով եկել են մեզ ներկայանում: Բայց բանից պարզվեց, որ այստեղ բոլորովին այլ իրավիճակ է: Քննարկաման ժամանակ «Վայքգոլդ» -ի ներկայացուցիչը հարց ուղղեց «Վայկ-ինվեստ»-ին, թե ինքն աշխատե՞լ է իրենց մոտ:

Պատասխանը եղավ դրական, որ այո, աշխատել է: Հետո  «Վայքգոլդ»-ի  ներկայացուցիչը ասաց, որ դուք աշխատել եք մեր մոտ,  գողացել եք մեր փաստաթղթերը  և  մեր բիզնեսի գաղտնիքները  փոխանցել եք «Վայկ-ինվեստ»-ին, հիմա որպես տնօրեն եկել եք ներկայանում եք: Նա ասաց նաև, որ գործը ավարտուն չի և իրենք  դիմել ենք դատարան: Բացի այդ, այս քննարկումը, որ դուք սկսել եք դա լրիվ անօրինական է»,- պատմեց  Ղազարյանը:  

ՀԿ ներկայացուցչի խոսքով ՝ երկու բիզնեսի ներկայացուցիչները սկսել են  բանավիճել: Բոլոր դեպքերում  դեռևս երկու հանրային լսումներ առաջիկայում սպասվում են: Իսկ թե դատական գործընթացները  կլինե՞ն շրջադարձային նորաստեղծ ընկերության համար, թե՞  ոչ , ցույց կտա հետագա զարգացումները:

Ինչ վերաբերում է  Ազատեկի բնակիչների կողմ քվեարկած հատվածին, ապա  նրանց հետաքրքրել է   միայն աշխատատեղի խնդիրը և որոշ սոցիալական խոստումներ, որ տվել է ընկերությունը: Սակայն կան մի շարք գործոններ, որոնք   չեզոքացնում են այդ տարածքում հանքավայրի շահագործման հնարավորությունները:

Նախ Ռուզան Ղազարյանը կիսվեց իր մտահոգությամբ ՝  այնտեղ բացի արժեքավոր մետաղներից կա նաև ուրանի զգալի  պաշար: «Խորհրդային տարիներին թերևս ուրանի առկայությունն է  եղել պատճառը, որ այդտեղ հանք չի շահագործվել»,-ասաց նա:

Բացի այդ,   Ազատեկի բրածո ֆլորան  գրանցված է բնության հուշարձանների ցանկում: Այսինքն ՝  տեղանքն ինքն իրենից մեծ արժեք է ներկայացնում: Այնտեղ կան  նաև տասից ավելի  կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ:

Վայքի բնակչի խոսքով ՝  անմիջապես  հանքավայրի  տարածքի  տակով հոսում է Արփա գետը : Չի բառացվում, որ թափոնաջրերը լցվեն հենց այդ գետը: Մինչդեռ  մի ողջ մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը գտնվում են Արփա գետի հովտում:  Սա նշանակում է , որ  էական խնդիրներ կարող են  առաջանալ  գյուղատնտեսությամբ  զբաղվողների համար: Իսկ Վայոց Ձորը հայտնի է գյուղատնտեսությամբ  և գինեգործությամբ:

Գյուղացու աշխատանքը հողն է, հողը պետք է պահպել, որ շարունակի  ապրել գյուղը: 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}