«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը կենթարկվի դատահոգեբանական փորձաքննության
«Էրեբունի պլազա» հյուրանոց հունվարի 23-ին զինված մուտք գործած, ապա կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը կալանավայրից տեղափոխվել է հոգեբուժարան։
Panorama.am-ին ՔԿ-ից հայտնեցին, որ դատարանի որոշմամբ մեղադրյալը պետք է անցնի ՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն։
Թե ինչքա՞ն ժամանակ նա կմնա հոգեբուժարանում, ե՞րբ պատրաստ կլինի փորձաքննության արդյունքները, քննչական կոմիտեից այս պահին պատասխանել չկարողացան։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն:
«Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդուն հանրային պաշտպան տրամադրելու գործընթաց է ընթանում
- Էրեբունի պլազայում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է
- Օրվա լուսանկարը՝ Էրեբունի Պլազայի կրակողը մոտենում է ոստիկանական մեքենային
- Էրեբունի Պլազա հյուրանոցում կրակոցներ արձակած տղամարդը տարվել է ոստիկանություն