Թուրքիայի արտգործնախարարը՝ Ռուսաստանի հետ Իդլիբի շուրջ բանակցությունների մասին
Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են համագործակցությունը սիրիական Իդլիբի վերաբերյալ վերջնական համաձայնագրի մշակման համար: Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, «Իզվեստիա» -ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի Մևլութ Չավուշօղլուն:
«Դեռևս շատ աշխատանք կա, մենք շարունակում ենք ակտիվորեն համագործակցել այս հարցերի շուրջ Ռուսաստանի հետ: Վերջնական պատասխանը դուք կիմանաք երկուշաբթի օրը՝ Մոսկվայում մեր պատվիրակությունների հանդիպումից հետո»,-ասել է Չավուշօղլուն։
Նա շեշտել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առաջիկա շփումները ցույց կտան, թե արդյոք երկրները ևս մեկ հանդիպման կարիք կունենան:
Ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի, նա հույս ունի, որ Թուրքիայի հետ բանակցությունները արդյունք կտան:
«Ռուսական կողմից կլինեն խորքային առարկայական բանակցություններ», - շեշտել է Բոգդանովը:
Ավելի վաղ, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են շփումները Իդլիբի հարցով և փորձում են գտնել համաձայնագրերը կյանքի կոչելու ուղիներ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հայտարարել է Իդլիբում 63 սիրիացի զինվորականների չեզոքացման մասին
- Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակի սրումը
- Էրդողան․ Թուրքիան կհարվածի Սիրիայի ուժերին ցանկացած վայրում, եթե մի թուրք զինվոր էլ վնասվի
- Սիրիական բանակը Իդլիբում շրջապատել է թուրքական 4 դիտակետերը