Հեղափոխությունից հետո սկսեցին զանգվածային հարձակումները փաստաբանների վրա. Ա.Իշխանյան
«Փաստաբանական գաղտնիքի պաշտպանության» թեմայով քննարկման ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը իր դիտարկումներն արեց. «90-ական թվականներին փաստաբանների համար բարդ պայմաններ էին, սակայն այն ժամանակ փաստաբանների նկատմամբ հասարակության կողմից հետապնդումներ չէին լինում, թեև իշախանությունների կողմից լինում էին: Հիմա 21-րդ դարում ենք, սակայն կարող ենք փաստել, որ այսօրվա հասարկությունը, թեև ձգտում է եվրոպական արժեքներին, այդուհանդերձ շատ ցածր մակարդակի վրա է , քան հետխորհրդային սերունդը»:
«Հեղափոխությունից հետո սկսեցին զանգվածային հարձակումները փաստաբանների վրա, որոնք փաստաբանություն են ստանձնել նախկին քաղաքական գործիչների համար, ինչ կատարվեց հասարակության մեջ, ես չգիտեմ ինչպես բնութագրեմ, որովհետև բնութագրելու բառեր չունեմ»,- ընդգծեց իրավապաշտպանը: Նա միևնույն ժամանակ անդրադարձավ իշավապաշտպան գործընկերների վարքագծին,որոնք չեն տեղավորվում մասնագիտական շրջանակում:
«Իրավապաշտպանները հայհոյում են փաստաբաններին: Լսել եմ, թե ինչպես են զրուցում իրավապաշտպաններն ու ասում, որ ՍԴ դատավորներին պետք է կալանավորել: Այսինքն՝ անմեղության կանխավարկած գոյություն չունի: Մենք հասարակական կոլապսի մեջ ենք: Եթե մենք քաղաքակիրթ իշխանություն ունենայինք, պետք է զսպեինք, սակայն հակառակ պրոցեսն է ընթանում: Խրախուսանք է գնում փաստաբանների կամ ով իրենց հետ համաձայն չէ, նրանց նկատմամբ ճշումներին»,- հավելեց նա:
Ավետիք Իշխանյանը պատրաստակամություն հայտնեց հավաքել տվյալներ և զեկույց պատրաստել,որի հենքում կլինեն նաև փաստաբանների նկատմամբ ճնշումները:
Նա առաջարկեց նաև հանրաքվեի դնել, թե արդյո՞ք հանրությունը համաձայն է քրեկան գործերով նախկին պաշտոնյաներին օրենքով զրկել փաստաբանական ծառայությունից, ինչն, ըստ նրա, ավելի անկեղծ կլիներ:
Հարակից հրապարակումներ`
- Արա Ղազարյան. Հիմա Հայաստանում մի 10 քրեական գործ կա, որոնք քողարկված օրակարգ ունեն
- Արա Զոհրաբյան. Պետք է սովորենք ինստիտուտների նկատմամբ հարգանք ցուցաբերել, անկախ անձերից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան