Լավրով. ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հետ երկխոսության հեռանկարները Ուկրաինայի ճգնաժամի հետ կապելն անհեթեթություն է
ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարներն անհեթեթորեն կապել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ այսօր իտալական La Stampa թերթի հրապարակած հարցազրույցում: Այս մասին գրում է Tass-ը։
«Անցած մի քանի տարիները դարձել են մեր հարաբերությունների համար բաց թողնված հնարավորությունների ժամանակաշրջան: Եվրամիությունը շարունակում է ուկրաինական կարգավորումն անհեթեթորեն կապել Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարների հետ։ Բրյուսելի նախաձեռնությամբ մի շարք ոլորտներում համատեղ աշխատանքը սառեցվել է», - ասել է նախարարը:
Նա շեշտել է, որ միակողմանիորեն սահմանափակող միջոցները եվրոպական երկրներին հասցնում են բազմամիլիոն դոլարների վնասներ:
«Այն զգացողությունը, որ եկել է մեր հարաբերությունները առաջադեմ զարգացման ուղին վերադարձնելու ժամանակը, աստիճանաբար ուժ է ստանում ԵՄ անդամ երկրներում: Հուսով ենք, որ Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նոր ղեկավարությունը ևս գիտակցում է արատավոր ստատուս-քվոյի պահպանման անհամատեղելիությունը դրա կողմից դրված հավակնոտ առաջադրանքների հետ՝ ԵՄ-ն վերածելու «աշխարհառազմավարական խաղացողի», - ավելացրել է Լավրովը։