Հնդկաստանում կանայք կարող են բանակում ստանձնել բարձր հրամանատարական պաշտոններ
Հնդկաստանի Գերագույն դատարանը վճռել է, որ կին-սպաները կարող են ստանձնել բարձր հրամանատարական պաշտոններ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, երկրում կաշխատի մշտական հանձնաժողով, որը կուսումնասիրի բանակում ծառայության հարցերը: Հանձնաժողովին կարող է դիմել ցանկացած կին, անկախ ծառայության ժամկետից:
Դրանից բացի, դատարանը վճռել է, որ կանանց պետք է թույլատրել զինվորական կարիերա անել տղամարդկանց հետ հավասար: Կառավարությունն առարկել է, դատարանն այդ առարկությունները խտրական ու կարծրատիպերի վրա հիմնված է համարել: Դատարանը նաև չի ընդունել ֆիզիոլոգիական սահմանափակումների և սոցիալական նորմերի մասին փաստարկները, որոնք հիմք էին համարվում բանակում կանանց իրավունքները սահմանափակելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ