Եթե ՀՀ ժողովուրդը մեր հետ է, ապա ի՞նչ կարևոր է, թե ով է մեր դեմ. Ալեն Սիմոնյան
«Իմ քայլը» խմբակցության նիստն ավարտվեց: Վարչապետը հեռացավ՝ առանց լրագրողների հետ հանդիպելու: Փոխարենը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ հերթական հանդիպումն էր խմբակցության հետ, քննարկման մեծ մասը նվիրվել է Մյունխենի հանդիպմանը, բովանդակությանը:
Լրագրողների հարցին,թե արդյո՞ք քննարկվել է սահմանադրական հանրաքվեի հարցը, Սիմոնյանն ասաց, որ հանրաքվեի մասին մանրամասներ չի կարող հաղորդել: Նրա փոխանցմամբ ՝ մոտ ապագայում կունենան մամուլի ասուլիս կամ այլ ֆորմատ և մանրամասներ կհաղորդեն: Ինչ վերաբերում է ընդդիմադիր խորհրդարանական ուժերի կողմից ՈՉ-ի շտաբ չձևավորելուն, ապա ԱԺ փոխնախագահն արձագանքեց.«Եթե նույնիսկ չձևավորվի, ի՞նչ կա անհանգստանալու։ Եթե ՀՀ ժողովուրդը մեր հետ է, ապա ի՞նչ կարևոր է թե ով է մեր դեմ»:
Ալեն Սիմոնյանը խոսեց նաև Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումից և դրան հետևող քննադատություններից:
«Առաջարկվել է ֆորմատ, որտեղ մեր հարևան ղեկավարն իրեն անհարմար վիճակում է զգացել, քանի որ նա հայտնի չէ հրապարակային խոսքով: Ընդհանրապես ես կասեի, որ իրենց երկրում ժողովրդավարության խնդիր կա: Եվ այդ ֆորմատը մեզ համար շահեկան էր: Երբ ադրբեջանի նախագահը փորձում է պատմական ակնարկներ անել, բայց փոխարենը ստանում է այնքան պատմական ակնարկ, որ այդ հաղորդման ֆորմատը կարող է չհերիքել: Ես կարծում եմ, որ քննադատությունները արհեստածին և սին են, վստահ եմ , որ մինչև հանդիպումը այդ տեքստերը գրված են եղել և պատրաստված, անկախ նրանից, թե այնտեղ ինչ կխոսեր վարչապետը»,- նշեց Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենում Փաշինյանն ունեցել է ամենավատ ելույթը
- Ալեքսանդր Մանասյանը գտնում է` Մյունխենում Նիկոլ Փաշինյանի բերած պատմական փաստարկները թույլ էին
- Մյունխենյան բանավեճ․ ինչ մոռացավ ասել Նիկոլ Փաշինյանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան