Առողջություն 12:11 18/02/2020 Հայաստան

ՏԶՆ. Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումն՝ աճել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ.-ին ծխախոտային արտադրատեսակների արտադրության վերլուծությանը:

Ըստ տարածած տվյալների, 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 6.8%-ով, իսկ մասնաբաժինը մշակող արդյունաբերության կառուցվածքում կազմել է շուրջ 13%:

Հետաքրքրական է նկատել, որ իրացման ծավալները գերազանցել են արտադրության ծավալները՝  արձանագրելով 10% աճ: Այսինքն, 2019թ.-ին վաճառվել է նաև 2018թ.-ին արտադրված արտադրանքը: Նշենք, որ արտահանման ծավալներն աճել են 14.4%-ով, մինչդեռ ՀՀ տարածքում ծխախոտային արտադրանքի իրացման ծավալները կրճատվել են 0.2%-ով` որոշակիորեն պայմանավորված նաև ակցիզային հարկի բարձրացման հետ: Այս ոլորտի համար առաջնային են համարվում հատկապես սիրիական և իրաքյան շուկան, ոչ թե ԱՊՀ երկրների շուկաները, որտեղ արտահանման ծավալները 16.2% աճ են արձանագրել, մինչդեռ դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները կրճատվել են 21.1%-ով: Հետաքրքրական է նկատել, որ 2015թ.-ից սկսած արտահանման կառուցվածքում երկրորդ տեղում է հայտնվել «սիգարետ և սիգար» ապրանքային խումբը՝ պղնձի հանքաքարի խտանյութից հետո:

Նշենք, որ 2015-2019թթ.-ին զգալիորեն աճել են «սիգարետ և սիգար» ապրանքային խմբի արտահանման ծավալները: 2019թ.-ին տարեկան աճի տեմպը կազմել է 12.4% կամ 273 մլն ԱՄՆ դոլար:

Հենց այս ոլորտի կատարողականի շնորհիվ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը 2019թ.-ին գլխավորել է «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն՝ առաջ անցնելով 2018թ.-ի առաջատարին` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, որը 2019թ.-ին հայտնվել է 2-րդ տեղում: 2019թ.-ին «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի կողմից վճարված հարկերը ավելացել են 35.1%-ով` կազմելով շուրջ 57 մլրդ ՀՀ դրամ:  

2019թ.-ին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ՍՊԸ-ն չորրորդն է, մինչդեռ 2018թ.-ին 9-րդ խոշոր հարկ վճարող կազմակերպությունն էր: Վերջինիս կողմից վճարված հարկերն ավելացել են 47%-ով` կազմելով շուրջ 19.2 մլրդ ՀՀ դրամ: Մեկ այլ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություն՝ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն, 2019թ.-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում 58-րդն է՝ 2018թ.-ի 80-րդի փոխարեն:

Եթե հաշվի առնենք 2020-2023թթ.-ին ակցիզային հարկի բարձրացման՝ ԵԱՏՄ ԵՏՀ-ի պահանջը, ՀՀ շուկայում տեղական արտադրանքի սպառման ծավալները կարող են որոշակիորեն կրճատվել, ինչը նշանակում է, որ ոլորտի աճը միջնաժամկետ հատվածում հիմնականում կախված է լինելու արտահանման ծավալներից:

Այսպիսով` ծխախոտային արտադրության ծավալներն աճել են արտահանման ծավալների աճով պայմանավորված, քանի որ սեփական արտադրատեսակի իրացումը տեղական շուկայում կրճատվել է:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:00
Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն
Կառավարության արտահերթ նիստում ընդունված որոշմամբ հաստատված ութերորդ միջոցառումը վերաբերում է կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի...
Աղբյուր` Panorama.am
13:58
ԱՄՆ կարգավորող մարմինը մալարիայի դեմ դեղամիջոցը հաստատել է կորոնավիրուսի բուժման համար. France 24
ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության կողմից հաստատվել է մալարիայի դեմ պայքարող 2 դեղամիջոցների սահմանափակ կիրառումը՝ կորոնավիրուսի բուժման համար։...
Աղբյուր` Panorama.am
13:55
ՊՆ. Կորոնավիրուսով վարակված զինծառայողների թիվը հասավ 6-ի
«Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ռուսաստանը նախազգուշացնում է․ Կորոնավիրուսը ծերերի վարակ չէ, վարակվում են նաև դեռահասներն ու երիտասարդները․ RT
Մոսկվայի իշխանությունները ահազանգ են հնչեցնում երիտասարդների շրջանում Covid-19- ի լուրջ դեպքերի վերաբերյալ, նշելով, որ թոքերի արհեստական...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ադրբեջանի խորհրդարանը քվեարկել է զորակոչը հետաձգելու օգտին
Ադրբեջանի Միլի Մեջլիսը (պառլամենտ) քվեարկել է՝  կորոնավիրուսի պատճառով գարնանային զորակոչը մինչև մայիսի 31-ը հետաձգելու օգտին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:42
Հետ տարեք էս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել. Զոհրաբյան
«Պարո՛ն նախարար, հետ տարեք այս նախագիծը»,-խորհրդարանում, դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասաց ԱԺ «Բարգավաճ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Դավիթ Սամվելյանի նոր վիճակը՝ սիրո և վարակիպ պատմության մասին
«Զգուշացեք, դռները չեն փակվում»
Աղբյուր` Panorama.am
13:22
Հայաստանում նախորդ շաբաթ արտակարգ դեպքերի հետևանքով 12 մահ է գրանցվել
Մարտի 23-29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 141 հրդեհի, 1 սողանքի, 2...
Աղբյուր` Panorama.am
13:14
Շուշան Դոյդոյան. Անձնական տվյալների մասին խնդրահարույց հարցերը պատասխան են պահանջում օրինագծն ընդունելուց առաջ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը, որ նախկինում զբաղեցրել է  ԱՆ Անձնական տվյալների...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ուշ բերել ու էս նախաձեռնությամբ մարդու իրավունքները սահմանափակելը, կարծում եմ, ընդհանրապես անընդունելի է. Մարուքյան
«Քննարկում ենք շատ կարևոր օրենք, որով սահմանափակելու ենք միլիոնավոր ՀՀ քաղաքացիների իրավունքներ և ազատություններ»,- խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ո՞ր քաղաքացիներին է տրամադրվելու նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն
Կառավարությունն արտահերթ նիստում քննարկեց ու հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը, որի նպատակն է...
Աղբյուր` Panorama.am
13:04
«էպիդեմիոլոգիական վերահսկողության տեսանկյունից կարծում եմ այս նախագիծը ձգտում է 0-ի». պատգամավոր
  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ընդունելով, որ արտակարգ դրության ժամանակ կարևոր է վարակվածների տեղորոշումը, բայց անհասկանալի է 14 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:57
Տոնոյան. Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության
Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։ Կառավարության նիստում ասաց պաշտպանության նախարար Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
12:45
Այսպիսի օրինագիծն արդեն իսկ ուշացած է. Աբովյան
«Յուրաքանչյուր գործողություն, որը թույլ կտա նվազեցնել կորոնավիրուսի տարածումը, ողջունելի է, սակայն այս օրենքի գործունեությունը չի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կառավարության նիստում ուսուցիչներին բաժին հասավ առանձնահատուկ շնորհակալություն
«Հեռավար կրթության վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական արձագանքներ ենք ստանում։ Դա նաև ուսուցիչների մեծ մասնակցության ու ոգևորության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Իսպանիայում զոհերի թիվը նոր ռեկորդ է գրանցում․ կորոնավիրուսի վերջին զարգացումներն աշխարհում
Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել ավելի խստացված արգելափակման միջոցառումների, որոնք ավելի վաղ հայտարարվել էր վարչապետ Պեդրո Սանչեսի...
Աղբյուր` Panorama.am
12:35
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերից երկուսն արտերկրից ժամանած դեպքեր են
Վերջին թարմացմամբ, Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 482 դեպք, որից 58-ը  վերջին մեկ օրվա ընթացքում։  Կառավարության արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
12:29
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը՝ հակաճգնաժամային քայլերի մասին
«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր պատրաստած ու տարածած հերթական հոդվածում անդրադարձել է իրավիճակային ու հեռանկարային այն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Կարող է միջամտություն իրականացվել մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը
«Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ռուբեն Մելիքյան Ի՞նչ են ուզում անել ԱԺ արտահերթ նիստում
«է եթե մեր բոլորիս տեղաշարժը ու գտնվելու վայրը վերահսկելու եք, էլ ինչու՞ եք մեզ ինչ-որ սարք կամ ծրագիր պարտադրում»։
Աղբյուր` Panorama.am
12:11
Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան...
Աղբյուր` Panorama.am
12:04
Իտալիայում կորոնավիրուսով հիվանդ հայ բժիշկ է մահացել
Իտալիայի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկում՝ Սալսոմագիոր քաղաքում բժշկի իր պարտականությունները կատարելու ընթացքում կորոնավիրուսով վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
30.03.2020. ԱՆ. Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, բուժվածների թիվն անփոփոխ է
Մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի տվյալների թարմացում է կատարել ԱՆ մամուլի խոսնակը։ Նա տեղեկացրել է. «Մարտի 29-ի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տեխնիկական խնդիրների պատճառով կորոնավիրուսի հիվանդացության դեպքերի մասին թարմացում չի կատարվում
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կորոնավիրուսի ֆոնին Ավստրալիան 80 միլիարդ դոլար կհատկացնի աշխատանքը կորցրածներին աջակցելու համար. ria.ru
Ավստրալիայի իշխանությունները մոտ 80 միլիարդ դոլար են հատկացնում կորոնավիրուսի պատճառով խոցելի դարձած ընկերությունները աշխատակիցներին աջակցելու...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ինչո՞ւ է կառավարությունն արտահերթ նիստ հրավիրում
Կառավարությունն այսօր կեսօրին արտահերթ նիստ է հրավիրում։ Քննարկվելիք հարցերը գործադիրի պաշտոնական էջից ճշտելու ջանքերն ապարդյուն են։ Նիստը...
Աղբյուր` Panorama.am
11:41
Ավտոմեքենան սահել է ձորը
Մարտի 29-ին, ժամը 15:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝«Արծվի»...
Աղբյուր` Panorama.am
11:33
Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամում մշտադիտարկում արդյունքներն ուղարկվել է դատախազություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման»...
Աղբյուր` Panorama.am
11:31
Fox News- ը COVID-19- ի դեմ պայքարի շրջանակներում անցկացրել է բարեգործական համերգ
Կիրակի երեկոյան Fox News- ը և iHeartRadio Broadcasting Company- ն անցկացրել են բարեգործական համերգ տնային պայմաններում ձայնագրված երաժշտական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}