Քաղաքական 13:49 18/02/2020 Տարածաշրջան

Մենք պետք է մեզ համար ընդունելի լուծում գտնենք, որը կպարտադրվի Ադրբեջանին. Էլիբեգովա

«Ընդհանուր նպատակի առումով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն ի սկզբանե չէր կարող արդյունավետ լինել»,- այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Նրա խոսքով, հանդիպման ձևաչափն այնպիսին էր, որ ղեկավարներն իրար անընդհատ ոչ բովանդակային պատասխաններ էին տալիս,  արդյունքում՝ բուն բանակցային գործընթացի մասին քննարկում չեղավ։

«Քանի որ հիմնականում բանակցություններն անցնում են փակ ռեժիմով, այս հանդիպումը մեզ համար պետք է լիներ հնարավորություն՝ ծանոթանալու իրավիճակին, որ լինում է բանակցային գործընթացներում։ Բայց այդ պատկերը մենք  չստացանք։ Հանդիպումը շոու էր իրականում երկու կողմի համար էլ։ Հայակական կողմը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթեց, ադրբեջանական կողմն էլ համարում է, որ հաղթեց Ալիևը։ Տակը մնում է թեմայի շուրջ բովանդակային դիսկուրսի բացակայություն»,- ասաց Էլիբեգովան։

Ադրբեջանագետի կարծիքով, հանդիպման ընթացքում առաջին ուշագրավ պահը միկրոհեղափոխությունների մասին նոր թեզի ներմուծումն էր։ Նա նշեց, որ այդքան էլ պարզ չէր միկրոհեղափոխության բովանդակությունը.

«Վերջին շրջանում հաճախ է լինում, որ նետվում է նոր քարոզչական կամ դիվանագիտական թեզ, որը հանրության համար հասկանալի չէ։ Դա այդքան էլ լավ չի, քանի որ տալիս է հնարավորություն՝ երևույթը տարբեր ձևերով մեկնաբանելու։ Օրինակ, երբ մենք ասում ենք՝ Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ, և չի բացատրվում՝ ինչու  է օգտագործվում այդ ձևակերպումը, ադրբեջանական կողմը շատ արագ դա սկսում է օգտագործել իրենց, այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարի պատգամավոր դառնալու պարագայում, ֆիքսում է, որ ահա, նա էլ է ընտրյալ ներկայացուցիչ, որովհետև վիրտուալ ընտրատեղամասով ընտրվել է, դարձել է վիրտուալ ադրբեջանցիների ներկայացուցիչ։ Այսինքն՝ կամ մեզ պետք է շատ հստակ բացատրեն տերմինները, որոնք ներմուծվում են, կամ պետք է խուսափենք նման թեզեր առաջ քաշելուց»։

Էլիբեգովան ասաց, որ ռուս լրագրողի հարցին՝ արդյո՞ք կողմերն ընդունում են խնդրի կարգավորման Ռուսաստանի առաջարկած փուլային տարբերկին Ադրբեջանը բնականաբար կողմ պետք է պատասխաներ, բայց Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության դա չհերքեց ոչ մի կերպ։

«Նա ասաց, որ պետք է միկրոհեղափոխություններով առաջ գնանք, այինքն՝ էլի փուլերով։ Բայց հայկական կողմի համար փուլային տարբերակն անընդունելի է։ Մենք միշտ եղել ենք փաթեթային տարբերակի կողմնակից, մեզ համար կարևոր և առանցքային էր Արցախի ստասուսի հարցը։  Իսկ փուլայինի դեպքում, Արցախի ստասուսի հարցը անհայտ ժամանակով մնում է չլուծված։ Եթե մեզ համար փուլային տարբերակը ընդունելի չէ, կարծում եմ, որ պետք է դա պաշտոնապես ֆիքսվեր»,- նշեց Էլիբեգովան։

Ադրբեջանագետն առանձնացրեց նաև փաստը, որ միջազգային հանրությանն ընդհանրապես հետաքրքիր չէ ով, երբ և որքան է ապրել տարածաշրջանում.

«Երբ մենք խոսում ենք Տիգրան Մեծից, իրենք էլ իրենց միջնադարից, դա ոչ մեկին հետաքրքիր չէ, քանի որ այդտեղ հավաքվածների մեծ մասի պետություններն էլ Տիգրան Մեծի ժամանակ գոյություն չունեին, և իրենց պետք է բացատրել այն, ինչ կա այսօր։ Իսկ այսօր կա Ադրբեջանի կողմից հայատյացություն, ֆաշիզմ և Արցախի բնակիչների իրավունքների խախտում։ Դա պետք է միջազգային հանրությանն ասել, որպեսզի պատասխանենք այն հարցին՝ ինչու մենք չենք կարող իրենց կողքին անվտանգ ապրել։ Երբ մենք առաջ ենք քաշում թեզ՝ այդ տարածքները մեզ համար անվտանգություն են, միջազգային հանրությունը չի հասկանում դա, իրենց պետք է բացատրել՝ ֆիզիկական անվտանգության հարց է։ Մենք ունենք քառօրյա պատերազմ, երբ ադրբեջանիցները մի փոքր հնարավորություն ստացան մոտ գալու խաղաղ բնակչությանը, սկսեցին խոշտանգել նրան։ Դա իրավիճակ է, որը չի փոխվել Ադրբեջանում և միտում էլ չունի փոխելու»։

Պատմական ակնարկներն, ըստ Էլիբեգովայի, որևէ մեկին հետաքրքիր չեն, պետք էր խոսել Ալիևի հայատյացությունից և այն հայտարարությունից, որ ողջ հայ ժողովուրդը Ադրբեջանի  համար մեկ թշնամին է։

Էլիբեգովան ասաց, որ գերադասելի կլիներ, եթե Ալիևի դիմաց նստած լիներ Արցախի ղեկավարը։ Եթե բարձրացվում է Արցախի սուբյեկտայնության հարցը, ապա նման ֆորմատով պետք է Արցախի ղեկավարն այդտեղ նստած լիներ, այլ ոչ ՀՀ ղեկավարը։

«Կարևոր էր նաև, որ ֆիքսվեց՝ Դուշամբեի վերելակային պայմանավորվածություններն, այնուամենայնիվ, խախտվում են։  Եվ Ալիևը խոսեց զոհի մասին, և Փաշինյանը խոսեց վիրավորի մասին։ Ինչու է խախտվել պայմանավորվածությունը, քանի որ կողմերը այն կատարելու պարտավորվածություն չունեն։ Դա բարի կամքի դրսևորում էր, որը կուզեն կպահեն, կուզեն չեն պահի։ Դա բանակցային գործընթացի մաս չի կարող լինել»,- ասաց Էլիբեգովան։

Մյունխենյան սկզբունքները ևս, ըստ ադրբեջանագետի, պարզաբանման կարիք ունեն. «Ես շատ կուզեի, որ Լեռնային Ղարաբաղ ձևակերպման փոխարեն լիներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կամ Արցախի Հանրապետություն։ Բացի այդտեղ պետք է ֆիքսված լինել ԼՂՀ  ղեկավար ձևակերպումը՝ որպես հանդիպման կողմ։ Երրորդը ես շատ կուզեի լսել, որ Արցախը երբեք և որևէ պարագայում չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իսկ դա մեր դիրքորոշումն է եղել միշտ։ Հաջորդը երեք կողմերի համար ընդունելի լուծումն է, որը դաշտ է նետվում առանց նշվելու՝ ինչ է դա ենթադրում։ Պնդում արվեց, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդը պատրաստ է այդ լուծումը գտնել, ես այդ հայտարարությունը չէի անի, մենք արդյո՞ք պատրաստ ենք Ադրբեջանի համար ընդունելի լուծում փնտրելու։ Մենք պետք է մեզ համար ընդունելի լուծում գտնենք, որը կպարտադրվի Ադրբեջանին»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․ «Ադրբեջանի կողմից օկուպացված...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}