Վարչապետը գիրք է նվիրում քաղաքացիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է քաղաքացիների բնակարաններ և երկուական գիրք նվիրել՝ մեկը իրենց պահելու, մյուսը՝ մեկ ուրիշին նվիրելու համար:
Փաշինյանը նաև մակագրում էր գրքերը: Բաժանված գրքերը հիմնականում հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններն են՝ Հրաչյա Սարիբեկյան «Ապուշների ուղևորությունը», Գրիգոր Գրիգորյանի «Դեղին կազմով գիրքը», Սյունե Սևադայի «Կախվախություն» և այլն:
Ի դեպ, բնակիչներից մեկն էլ փոխադարձ գիրք նվիրեց վարչապետին ՝ Դանիել Վարուժանի «ժողովածուները»:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան