Air Canada-ի ինքնաթիռը Տորոնտոյում վայրէջք է կատարել առանց անիվի
Air Canada-ի ինքնաթիռը, որը Նյու Յորքից Տորոնտո էր թռչում, Կանադայի քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել առանց անիվի։ Այս մասին հայտնում է CTV News-ը՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցչին:
Ինչպես հայտնի է դարձել, 6 անիվներից մեկը թռել էր թռիչքի ժամանակ, սակայն, բարեբախտաբար, կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել։ Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է 120 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ:
CTV News-ի թղթակիցն իր Twitter-ում տեղադրել է ինքնաթիռի վայրէջքի տեսանյութը:
Thankful to be on the ground safe and sound! My thanks to the captain and crew for their excellent work and communications. Well done https://t.co/1VCFwadFnX pic.twitter.com/meVTB8bDDB
— cameron milne (@digitalcam123) February 18, 2020