Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է
ՏԿԵՆ տեղեկացնում է, փետրվարի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: