Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել
Մասիս Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք «հսկա» բալիկ։ ԲԿ-ից մանրամասնում են՝ նորածինն ունի 5500 գրամ քաշ, 60 սմ հասակ։
«Մասիսի բժշկական կենտրոնի և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորում է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին՝ ցանկանալով երջանիկ մայրություն,բալիկին անհոգ մանկություն»,-ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին