Դոնբասում իրավիճակի սրումը խաթարում է խաղաղ կարգավորումը
Եվրամիությունը ծայրահեղ անհանգստություն է հայտնել Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ: Եվրահանձնաժողովը արձագանքել է Լուգանսկի շրջանի Զոլոտոյ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած մարտերին՝ հայտարարելով հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի խախտման մասին: Այս մասին գրում է Euronews-ը։
Կիևը մեղադրում է Մոսկվային և ռուսամետ խմբերին հարձակման մեջ: Ինքնահռչակ Լուգանսկի հանրապետությունը հայտարարում է ուկրաինացի զինվորականների կողմից սադրանքի մասին: Համաձայն այս վարկածի, զինված ստորաբաժանումներն արձակել են ավելի քան 50 ռումբեր և ականներ՝ իրենց դիվերսիոն հարձակումը կոծկելու համար, որոնց մի մասն ընկել է բնակելի շենքերի վրա:
Կիևում ասում են, որ Զոլոտոյի մոտակայքում ռուս զինվորականները փորձել են գրավել ուկրաինական դիտորդական կետերը՝ օգտագործելով հրետանի, ծանր ինքնաձիգեր և տանկեր: Պաշտոնական տվյալներով ՝ զոհվել է մեկ ուկրաինացի զինվոր, եղել են նաև վիրավորներ։
Թե՛ Կիևում, և թե՛ Լուգանսկում նշում են, որ տեղի ունեցածը, այնուամենայնիվ, խաթարում է խաղաղ գործընթացը: Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է հաշտեցման և միասնության ազգային ծրագրի ներկայացումը հետաձգելու մասին: