Թուրքիայի իշխանությունները երկրից վտարել են 229 օտարերկրյա ահաբեկիչների
Թուրքիայի իշխանությունները Սիրիայում ռազմական արշավի մեկնարկից ի վեր երկրից արտաքսել են արտասահմանյան քաղաքացիություն ունեցող 229 ահաբեկիչների։ Այս մասին գրում է Regnum-ը։
Լրագրողների խոսքով, նրանցից 75-ը Եվրամիության քաղաքացիներ են: Ահաբեկիչներն ուղարկվում են իրենց քաղաքացիության երկիր՝ անկախ տվյալ երկրի ցանկությունից։
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» կազմակերպությանն աջակցության համար արմատական գաղափարներով բազմաթիվ մարդիկ անգամ ԵՄ երկրներից մեկնում էին Սիրիա։ Այնուհետ նրանց վերադարձը մեծ խնդիրներ էր առաջացնում այդ երկրների համար, որոնք հաճախ դառնում են վտանգավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ