Հիշեցում. Հանրային ծառայողներն իրավունք չունեն աշխատանքային ժամին նախընտրական քարոզչություն անել
Իրավաբան, «Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խմբի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Նկատվում են մարզպետների կողմից, կառավարության և ԱԺ աշխատակազմերի ներկայացուցիչների կողմից այս կանոնի խախտումներ, որոնք արտահայտվում է նաև ֆեյսբուքի անհատական գլխավոր նկարներում Հանրաքվեին՝ ԱՅՈ գրառմամբ քարոզով»։
Երեկ նույն խնդրին անդրադարձել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Նա տեղադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն ու նշել.
«Հանրային ծառայողներն իրավունք չունեն աշխատանքային ժամին նախընտրական քարոզչություն անեն։
Սա «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի խախտում է։
Նիկոլ Փաշինյան և Սուրեն Պապիկյան, խնդրում եմ բացառել ձեր թիմի կողմից օրենքի հետագա խախտումները»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը
- Արսեն Բաբայան. Մենք ինքներս քարոզչություն չենք անելու
- Ռուբեն Մելիքյան. Հանրաքվեն կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ պետականության համար, եթե չձևավորվի «ոչ»-ի քարոզչության կողմ
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին