Իրավունք 15:36 19/02/2020 Հայաստան

Սիրանույշ Սահակյան. Ակնկալում ենք, որ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ը կարձանագրի Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի  կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործը՝ ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի, հասել է եզրափակիչ փուլ, գրավոր ընթացակարգերն ավարտվել են, այս պահին վճռի կայացման փուլն է։ Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը։

«Քննարկումները բավականին թեժ են եղել։ Մեծ ծավալի հակափաստարկներ փորձեցին ներկայացնել Ադրբեջանի կողմից, թե Ռամիլ Սաֆարովի ներումը  հումանիտար նպատակներ է հետապնդել։ Բայց մենք շատ փաստարկված ենք ցույց տվել գործողությունների հաջորդականությունը, պետության դերակատարումը, հովանավորչությունը, պետական ռեսուրսների օգտագործմամբ արտահանձնման գործընթացն ավարտին բերելը, ցուցադրական ներումները, արդարացվածին հավասարեցված կարգավիճակ տալը և հակահայկական տրամադրություններ սերմանելը Ադրբեջանի մեջ»,-ընթացքից մանրամասներ հրապարակեց փաստաբանը։

Սահակյանը կարծում է, որ ՄԻԵԴ-ը վճիռը կհրապարակի հաջորդ ամիս՝ մարտին։ Ակնկալում են, որ ՄԻԵԴ-ն անպայման արձանագրելու է Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքի խախտում՝ պայմանավորված Սաֆարովի անպատժելիությամբ։

«Արտահանձնումը և ներումն օգտագործել են որպես միջոցներ մարդասպանի անպատժելիությունը երաշխավորելու տեսանկյունից։ Շատ կարևորագույն  հարցադրում է դրված՝ խտրականությունը ազգային հենքով։ Թե հանցագործության կատարումը, թե ներում շնորհելը մենք պայմանավորում եք Գուրգեն Մարգարյանի՝ ազգությամբ հայ լինելով։ Ուստի ակնկալում ենք, որ Եվրոպական դատարանը կյանքի իրավունքի խախտումն արձանագրելուց զատ կարձանագրի նաև խտրականություն Գուրգեն Մարգարյանի նկատմամբ՝ պայմանավորված ազգությամբ հայ լինելով։ Այս առումով սա լինելու է առաջին ու սկզբունային գործը, երբ միջազգային ատյանի վճռով հակահայկական ատելությունն ու հայերի նկատմամբ խտրականությունը Ադրբեջան պետության կողմից կհաստատվի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող  իրավական փաստաթղթի տեսքով»,-հրապարակվելիք վճռի մասին փաստաբանական խմբի ակնկալիքները ներկայացրեց Սահակյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանի դեմ գործերով մինչ այժմ ՄԻԵԴ կայացրած վճիռները, ցավոք, արձանագրել են միայն Կոնվենցիայի  2-րդ կամ 3-րդ հոդվածի խախտում՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք, բայց խտրականության արգելքին վերաբերող 14-րդ հոդվածի մասին չի նշվել։

«Վստահ ենք, որ մեր փաստաբանական թիմն այս առումով հաջողություն է գրանցելու։ Կարծում եմ, մենք դուռ կբացենք, որ մյուս փաստաբաններն էլ այլ գործերով, վկայակոչելով Գուրգեն Մարգարյանի գործը, ավելի հեշտտությամբ կկարողանան հիմնավորել հակահայկական ատելությունը հայ-ադրբեջանական գործերով»,-նշեց նա։

ՄԻԵԴ ներկայացրած հայցն ընդդեմ Հունգարիայի ու Ադրբեջանի է։ Հունգարական կողմը դատարանում հայտարարել է՝ իրավունք չուներ չվստահելու  ԵԽ անդամ մեկ այլ պետության իր միջազգային հանձնառություններին գործելու տեսանկյունից։ Նրանք նշել են,որ  ցավում են իրավիճակի համար, բայց լինելով կոնվենցիոնալ կողմ, պարտավոր են համագործակցել Ադրբեջանի հետ, և չեն մտածել,  որևէ երկիր քրեական ոլորտում արդարադատության բարձրացման համար ստեղծված միջազգային պայմանագիրը կօգտագործի քաղաքական նպատակներով։

Ադրբեջանական կողմն առավելապես փորձել է ցույց տալ, որ լինելով ԼՂ պատերազմի զոհերի ընտանիքի անդամ, կորուստների ցավը կրելով, մեծ տրավմա կրելով է Սաֆարովը կատարել սպանությունը, իսկ ներումը, արդարացումն ու խրախուսումները, ըստ ադրբեջանական կողմի, զոհին օգնելու համար են արվել։

«Մեր ներկայացրած հակափաստարկներն ամբողջությամբ հերքում են ադրբեջանական կողմի հիմնավորումները,  բացահայտում են միտումները։ Շատ լուրջ իրավական վերլուծություններ կան առհասարակ ներման ինստիտուտի անթույլատրելիության մասով, երբ պետությունը հովանավորում է իր գործակալներին։ Ցույց ենք տվել պետության վերագրելիությունը, բարձրաստիճան  պաշտոնյաների հայտարարությունների մակարդակում, թե ինչպես է խրախուսանքը պայմանավորված եղել հայի սպանությամբ։ Դա ցույց են տալիս, որ ոչ թե մարդասիրական նկատառումներ կան, այլ բացառապես հայի սպանելու հանգամանքը։ Իրենց հասարակության մեջ հային սպանելը չի դիտարկվում որպես սպանություն, այլ խրախուսվում է, որ յուրաքանչյուր ադրբեջանցի իրավունք ու պարտականություն ունի սպանել հայի, և պետությունն այս պարագայում կանգնելու է իր կողքին»,-իրենց հիմնավորումները ներկայացրեց փաստաբանը։

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչները փորձել են դատարանին ցույց տալ իրավիճակի վտանգավոր միտումները, արվել են նեղ իրավական հարցադրումներ։

«Ես կարծում եմ, որ մարտին մենք կունենանք հրապարակված վճիռ։ Ադրբեջանի մասով հաղթանակ կարձանագրվի»,-համոզմունք հայտնեց փաստաբանը։

Թիմը կանխատեսել է, որ Ադրբեջանը փորձելու է դիմել Մեծ Պալատ՝ բողոքարկելու  վճիռը, քանի որ 14-րդ հոդվածի խախտման արձանագրումը մեծ պարտություն է լինելու այդ երկրի համար։ Փաստաբանները հետևողական են լինելու վճռի կատարմանը։

«Այստեղ առաջ է գալու Սաֆարովի պատժի կրման հարցը, հասկանալի է, որ Ադրբեջանը չի ցանկանա այս վճիռը կատարել՝ հասկանալով որ այդ հետքայլը ինչ պարտություն է ընկալվելու իր՝ այդքան  ոգևորված հասարակության անդամների մոտ ինչ հիասթափություն է առաջացնելու։ Մենք պետք է բանեցնենք մեր բոլոր ռեսուրսները, որպեսզի նախարարների կոմիտեն մեծ քաղաքական ճնշում բանեցնի Ադրբեջանի նկատմամաբ։ Եթե Ադրբեջանը պատրաստակամորեն չկատարի վճիռը, ապա պատժամիջոցների մասին խոսք կարող է լինել, այդ առումով մենք հետևողականորեն աշխատելու ենք նախարարների կոմիտեի հետ»,-անելիքների ու հետագա քայլերի մասին նշեց Սիրանույշ Սահակյանը։

Հիշեցնեք, որ 2004-ի փետրվարի 19-ին առավոտյան ժամը 5:30-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանաբար կացնահարել էր  26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին, որը  քնած էր եղել։ Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր: Նրանք երկուսն էլ մեկնել էին Հունգարիա սովորելու՝ մասնավորապես մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին:

Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: 2012 թվականի օգոստոսին Սաֆարովը տեղափոխվել է Ադրբեջան՝ իբր հետագա պատիժը հայրենիքում կրելու համար: Սակայն արդարացվել է:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}