Հարի Փոթերի աստղի մոտ հայտնաբերվել է երկու ուռուցք
Բրիտանացի դերասանուհի և վիպասան Ջուլի Ուոլթերսի մոտ հայտնաբերվել է երրորդ փուլի քաղցկեղ: Այդ մասին հայտնում է «Lenta.ru»- ն:
«Հարի Փոթեր»-ի աստղի մոտ բժիշկները հաստ աղիքի շրջանում երկու ուռուցք են գտել: Դերասանուհին խոստովանել է, որ հիվանդության մասին իմացել է 18 ամիս առաջ: Այն ժամանակ մտածել է, որ բժիշկները ինչ-որ սխալ են թույլ տվել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քաղցկեղը տարածվել է ավշային հանգույցներով:
69-ամյա դերասանուհին պատմել է, որ դիմել է բուժօգնության ՝ ստամոքսի խանգարման և թեթև անհարմարության պատճառով: Հետագայում ախտանշաններին գումարվել է նաև որովայնի ցավը, այրոցը և փսխումը: Ուոլթերսի պարզաբանմամբ ՝ «Խորհրդավոր պարտեզը» ֆիլմը, որը լույս կտեսնի այս տարի, կարող է լինել վերջինը ՝ իր կարիերայի ընթացքում:
Ջուլի Ուոլթերսը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Ջեյն Օսթենը», «Պադդինգթոնի արկածները», «Բիլի Էլիոտը», «Մերի Փոփինսը վերադառնում է», «Վարորդական դասեր» և «Օրացույցի աղջիկները»: Բացի դրանից, նա խաղացել է Մոլլի Ուիզլիի դերը «Հարի Փոթեր»-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը