Քաղաքական 14:28 20/02/2020 Հայաստան

Ադրբեջանագետ. Գուրգեն Մարգարյանի սպանության մասին Փաշինյանի գրառումն անհասցե ու անընկալելի մեսիջ էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մասին փորձագետներին չի բավարարել։ Նրա միկրոբլոգի հետևորդներն այդպես էլ չիմացան, թե ով էր սպանել հայ սպային, ինչո՞ւ ադրբեջանցի Սաֆարովը կարողացավ քնած մարդուն կացնահարելու քայլին գնալ։ Միջազգային հանրությանն այդ գրառման միջոցով որևէ ուղերձ չհասավ Ադրբեջանի՝ տարիներ շարունակ վարվող հայատյաց քաղաքականության մասին։

«Անհասցե, առանց մեղավորներին հիշատակելու և մատնանշելու մեսիջը ընկալելի չի միջազգային հանրության համար։ Պետք է հստակ խոսել, չխուսափել տալ պատասխանատուների անուններ»,-Panorama.am-ի հետ զրույցում, գրառման ուղերձի վերաբերյալ հարցին ի պատասխան, ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Նա ընդգծեց, այո, Եվրոպայում քնած հայ սպային սպանողը Ռամիլ Սաֆարովն է, բայց մարդասպանի ազատ արձակման ու հերոսացման պատասխանատուն Ադրբեջանի ներկա վարչակարգն է։

«Դա շատ հստակ է, հայատյացությունը զուտ կենցաղային երևույթ չէ, դա մտածված պետական քաղաքականություն է այդ երկրում և միջազգային լսարանին դա պետք է հասցնել»,-շեշտեց փորձագետը։

Էլիբեգովան նկատեց, երբ Ադրբեջանի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարը ասում է, որ պատրաստ է իր համաքաղաքացիների հետ վերադառնալ Արցախ ու ապրել հայերի հետ կողք կողքի, միջազգային հանրությանը պետք է բացատրել, թե ինչու է դա վտանգավոր մեզ համար։
«Պետք է պրակտիկ օրինակներով ցույց տալ համատեղ բնակվելու հետևանքները՝  հայերի ջարդերն ու սպանությունները»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը գրառման մեջ խուսափել նշել մարդասպան Սաֆարովի ու նրա գործողությունները խրախուսած Ադրբեջանի անունները, փորձագետը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչու չի նշել, բայց նման մոտեցում նկատել եմ նաև Աննա Հակոբյանի մոտ, երբ հակամարտությունից խոսելիս հաճախ խուսափում է մատնանշել Ադրբեջանը»։

Արդյո՞ք վարչապետի ու նրա կնոջ խոսքի «զսպվածության» արդյունքում մեղմացել են թշնամի երկրից հնչող հռետորաբանությունը։

«Ոչ,  իհարկե։ Հայկական կողմի զսպվածությունը որևէ կերպ չի ազդելու ադրբեջանական քարոզչության հայատյաց դրսևորումների նվազեցման վրա, կարող է պաշտոնական մակարդակում կարճաժամկետ էֆեկտ լինել, բայց գլոբալ փոփոխության դա չի հանգեցնի։ Բավական է հարմար առիթ և կրկին ամբողջ ուժով Ադրբեջանում կլծվեն այդ գործին։ Այս առումով պետք չէ պատրանքներ ունենալ, որ ջենթլմենական խաղի կանոնները պահպանելու են»,- ասաց Անժելա Էլիբեգովան։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:34
Սիսիանում ոստիկանությունը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ.Սրբուհի Գրիգորյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է,որ Սիսիանում ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մենք հավատում ենք, որ նաև մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ընթացիկ այս ճգնաժամը.Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղերձ է հղել  Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնք չեն կարողացել մեկնել այսօրվա չվերթով,տեղավորվել են չորս հյուրանոցներում.ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են...
Աղբյուր` Panorama.am
20:22
ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում
Նյու Յորք, Ժնև/Վաշինգտոն, 7-ը ապրիլի, 2020թ․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել են ՔՈՎԻԴ-19 դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ապրիլի 8-9-ը հանրապետության տարածքում սպասվում է ցուրտ, հողի մակերևույթին՝-2․․-5 աստիճան
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 8-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5...
Աղբյուր` Panorama.am
20:15
«Նաիրյան» ասնամբլը երաժշտության միջոցով բարձրաձայնում է կանանց իրավունքների հիմնահարցերը
Մուղդուսյան արվեստի կենտրոնում մեկնարկել է «Երգը հանուն իրավունքի» ծրագիրը, որի ընթացքում կենտրոնի «Նաիրյան»  վոկալ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը կրկին հետաձգվել է
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը  նախատեսված էր անցկացնել   Պրահայում ՝ ապրիլի 30 –ից մայիսի 3 –ը։ Բայց կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ռեալը» չի պլանավորում վերադարձնել Ռոնալդուին
«Ռեալը» չի քննարկում Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վերադարձնելու հարցը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը բարեգործական հիմնադրամ կստեղծեն
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հայտարարել են, որ իրենք մտադիր են հիմնել նոր բարեգործական հիմնադրամ, որը  որը կոչվելու է...
Աղբյուր` Panorama.am
19:43
Պայթյուն՝ Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի գործարանում
Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի «Roketsan»-ի Անկարայի Էլմադաղ շրջանում գտնվող գործարանում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
19:37
ՀՀ 200 քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է հայրենիք
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:24
Արցախում ևս մեկ քաղաքացի է թեստավորվել, պատասխանը բացասական է
Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և  ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
19:17
Նախատեսվում է կոոպերատիվները համալրել ևս 190 միավոր գյուղտեխնիկայով և կառուցել 41 կմ ջրագիծ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
19:08
Կարագի, բուսական յուղի, բրնձի և այլ ապրանքատեսակների գները նվազել են.ՏՄՊՊՀ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք...
Աղբյուր` Panorama.am
18:58
Վարչապետը հանձնարարել է ներկայացնել ներդրումային ծրագրերի աջակցության սցենարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են...
Աղբյուր` Panorama.am
18:54
Արցախի Միրիկ գյուղի ողջ բնակչությունն ինքնամեկուսացված է.ԱՀ պետնախարար
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք   Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել: Այս առիթով Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը...
Աղբյուր` Panorama.am
18:51
Վենետիկի կինոփառատոնը հրաժարվել է «գնալ» առ-ցանց տիրույթ
Եվրոպական ամենահին կինոփառատոններից մեկը` Վենետիկինը, տեղի է ունենալու նախապես նշանակված ժամկետում և  կորոնավիրուսի հետ կապված անորոշության...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԱԻՆ փրկարար կանայք
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կանայք այս օրերին շարունակում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դոլարն արժեզրկվում է
Վերջին օրերին հայկական դրամի նկատմամբ արժևորված դոլարը սկսել է էժանանալ։ Rate.am-ի տվյալներով, մեկ դոլարը վաճառքի կետերում տատանվում է 489-504...
Աղբյուր` Panorama.am
18:23
Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի կես
ՌԴ քննչական կոմիտեն մինչև մայիսի կեսերը երկարաձգել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:12
WhatsApp- ը մտցրել է հաղորդագրություններ ուղարկելու նոր սահմանափակումներ
«WhatsApp- ի հաղորդագրությունների հավելվածը, որը պատկանում է Facebook-ին, կորոնավիրուսի տարածման պայմաններում սահմանափակել է բազմակի...
Աղբյուր` Panorama.am
18:06
ԱՆ. Քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է
Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ոստիկանությունը տուգանել է 131 մարդու՝ սահմանափակումները խախտելու համար
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Գլաձոր համայնքի բնակիչը փորձել է սպանել համագյուղացուն
Ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով...
Աղբյուր` Panorama.am
17:42
Եղբայրության փողոցում կրակել են Երևանի 35-ամյա բնակչի ոտքին
Ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով...
Աղբյուր` Panorama.am
17:28
Իսպանիայում չորս օրվա նվազումից հետո նորից բարձրացել է կորոնավիրուսից մահացածների թիվը. Ինտերֆաքս
«Իսպանիայում կրկին նկատվել է մահացությունների թվի աճ ՝  պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու բարդությունների...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին
«Դատարանը շարունակում է թերանալ»
Աղբյուր` Panorama.am
17:06
Ծովագյուղի և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերն անտեսել են աշխատանքները դադարեցնելու հանձնարարականները
«Գեղարքունիքի  և Արագածոտնի մարզային տեսչական  մարմինների տեսուչներն երեկ այցելել են բոլորիս հայտնի Ծովագյուղի  և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}