ՊՆ. 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Փետրվարի 19-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: ՊՆ-ից հայտնում են, որ անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն:
Զորամասերի հրամկազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել անձնակազմին և ցուցումներ տվել թերությունները վերացնելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները