«Հույսի ավան»–ի բնակիչները կառավարության շենքի դիմաց են
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել «Հույսի ավան» թաղամասի բնակիչները։ վերջիններս մտահոգություն հայտնեցին, որ հնարավոր է իրենք զրկվեն թաղամասի իրենց տներից։
Բնակիչներից մեկը, ցույց տալով ձեռքի փաստաթուղթը, նշեց, որ կառավարությունը իրեն տվել է բնակարանի անժամկետ հավաստագիր, բայց հիմա պարզել են, որ և՛ այդ հողը, և՛ բնակարանը «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի սեփականությունն են։
«Ես 10 երեխայով դիմել եմ կառավարությանը, որ ինձ տրամադրի բնակարան։ Շուտով 7–րդ որդուս կուղարկեմ բանակ։ Տրամադրել են բնակարան ու հավաստագիր։ Հիմա ես ուզում եմ իմանալ ինձ բնակարան տվե՞լ են թե, ոչ»,–նշել է քաղաքացին։ Ավանի բնակիչները պնդել են, որ իրենց տուն հյուր բերելու համար պետք է զգուշացնեն հիմնադրամի ներկայացուցչին, որի մեջ տեսնում են նաև իրենց իրավունքի ոտնահարում։
Հիմնադրամը նախատեսված 200 բնակարանից կառուցել է 79–ը և դրանցում 2003 թվականից բնակվողները նման խնդրի հետ չէին առնչվել մինչև վերջին 4-5 ամիսները։
Ավանի բնակիչները կառավարությունից իրենց հարցերի պատասխաններ էին պահանջում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ